Տաթև Բլեյանը, գիտեք՝ ի՜նչ կազմակերպիչ է, որքա՜ն ուշադիր-ջիգյարով… Կարոտել էի  փաթեթով, ֆիզիկապես…  Ժամեր հետո ով կարող էր՝ իմ աղջիկներից-ընտանիքից  ով… Հայաստանում էր, Աշոտ պապիկի տանն էր… Արմինեն, ինչպես միշտ, կեցցե։ Վահանը, իհարկե, ծննդյան օրից սկսած, հո չի՜ քայլում, աշխարհի կենտրոնը հետը ման ածում… Ո՛չ հասնել կարող ես, ո՛չ չհասնել. Տաթևը միշտ առաջինն է… Շնորհակալ եմ…

Մեծ ընտանիքը խթան եղավ Դավթի համար, որ վերջապես իր ուսուցիչ Փաշայանի «Իմ ընտանիքը» առաջադրանքը կատարի Սոնայի, Արևիկի, Լիլիթի գործուն աջակցությամբ… Տեսեք՝ ինչ ստացվեց։

[youtube https://www.youtube.com/watch?v=7inhAVeNn5I]
Վահանը բոլորիս հետ շփվեց-ճանաչեց… Դավթին սկսեց առանձնացնել ու հետը Դավթի մեքենաներով խաղալ… Դավիթը որոշել է՝ հենց Վահանը դարձավ իր տարիքի, մեքենաները տալու է Վահանին: Շնորհակալ եմ, Տաթո՛ ջան, երեկոյի համար: Վահանի հասունությունը անհատի՝ անհատական մանկավարժությամբ զբաղվելու նոր հավես ու հնարավորություններ է բացել անծայրածիր… Խորացիր ու խորացիր Վահանի մեջ… Իմացումի օվկիանոս… Ու մայրիկական արձակուրդի երկու տարին լիարժեք օգտագործելու որոշումը ես ոչ միայն ի գիտություն եմ ընդունում, որպես գործատու, այլև խորին հարգանքով հայրիկական… Իհարկե. հատկապես որ սա Լիլիթ ավագ քրոջ պաշտպանած-հաստատած ճանապարհն է:

Մեկ ամիս «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբին՝ իր մաեստրո Հարություն Թոփիկյանով, «Սեբաստիա» համերգասրահի իր փորձով, չէի տեսել… Ե՛վ կարոտել էի, և՛,  մամա ջան, որքա՜ն էր մեծացել երգչախումբը, Վահանի նման… հասուն-շփվող դարձել։ Հիացա, արժանի ենք, այնքան հեշտ պայմանավորվեցինք հոկտեմբերի 7-ի «Կոմիտասով, պարերգով այց Մաշտոցին» համերգի, դեպի Քասախի կիրճ, Օշական, Քասախի հովտով սրտաբաց-բաց թափառումի մասին, որ ծրագիրը, ձեր առաջ, յուրաքանչյուրիդ մասնակցության տեղ ունի… Վաղուց մեր երգչախմբի շուրջ բրոյի-բրոյի չենք հավաքվել, մանկականով, պատանեկանով, ուսանողականով, ջիգյարով… Կարոտել ենք… Համեցեք, հոկտեմբերի 7-ին ժամը 9.00-ից, Սուրբ Երրորդության եկեղեցուց սկսում ենք սեբաստացիական կարոտով՝ ուսուցչական տոնական երթի հեղինակային մանկավարժության… Սեպտեմբերի 25-ից օրացույցով ամեն տարի բոլորիս տուն մտնող Կոմիտասյան օրերի ավելի պատշաճ ամփոփո՞ւմ, ավելի լավ նվե՞ր մեր Ուսուցիչներին… Տեսնենք՝ կիրճում ո՞ւմ եմ կորցնելու…

Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարան:

Ֆոտոշարը՝ Գայանե Թորոսյան:

Հոկտեմբերյան օրացույցում մեր բացեր գտնելու լավագույն միջոցը այն վռազ լրացնելն է… Ես երեկ հենց էս գործի վրա էի. Շողիկի-Էլյայի, Նառայի, Քնարիկի…  վերջում էլ Սուսանի հետ (որը լավ ձև է գտել ինձանից պրծնելու համար, Գևորգ Հակոբյանի նման, բաց մրցույթով) պայմանավորվեցինք պարտիզպուրակային աշուն հոկտեմբերյան ստուգատեսի մասին… Բնագիտության-շրջակա միջավայրի, տեխնոլոգիայի, ընտրության դասընթացի շուրջ, յուրաքանչյուր սեբաստացի սովորող թե ուսուցիչ օգնում է ոչ միայն ձևավորել հոկտեմբերյան անելիքը, այլև իրագործել այնպես ցցուն, որ «Բարեկամություն» ճամբարի, «Մուտք կրթահամալիր» ջոկատների նոյեմբերյան առաջին օրերին մեր աչքը կանաչով շոյելու, մեր աչքը խոթելու բան ունենան… Այս կաթիլային ոռոգում-անձրևը ձեզ չի՞ ոգևորել, համակել պարտիզպանի գործով… Կհասցնի՞: Սկսեք հենց այսօր, հենց հիմա… Հոկտեմբերն այս սրընթաց է, մեր Վահանի պես ու հասուն-հասուն… հիացման արժանի…

Հարավային դպրոցի 2-րդ դասարանցիները խաղում են բակում:

Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Գագիկ Ներսիսյանը զանգեց… Երևանում է, այսօր-էգուց: Անհրաժեշտ է, որ հոկտեմբերյան օրացույց մտած՝ Շուշի տեխնոլոգիական համալսարանում ավագ դպրոցի-քոլեջի առաջին ուսումնական փորձառության (ճամփորդությամբ ուսուցումը մեթոդ է հեղինակային) շուրջ պայմանավորվածությունների գանք, որ կդրվեն հոկտեմբեր 28-ին մեկնարկող ուսումնահետազոտական ճամփորդության մեկնարկի հիմքում… Ընտրյալ խումբ՝ և՛ ավագ դպրոցի-քոլեջի սովորողների, և՛ դասավանդողների: Քոլեջում 2017-2018 ուստարում բացված նոր մասնագիտությունը՝ վայրի բույսերի վերարտադրություն-հավաքում-մթերում… անխափան-հեռանկարային շարունակություն ունի կրթահամալիրով մեկ, որպես ուսումնական ամբողջական նախագիծ՝ իր բաղկացուցիչներով, ընթացքի մեջ, բոլոր դժվարություններով հանդերձ…  Մեր հայրենագիտությունը, որպես ուսումնական ծրագիր, մեր ճամփորդությամբ ուսուցումը՝ իր «Բարձունքի նվաճում», «Հոգևոր Հայաստան», «Գետը բնակավայրում» նախագծերով ուղիղ առնչվում է այսպիսի ճանաչման-հետազոտության-իմացումի-աշխատանքի-առողջագիտության հետ… Չես փախչի… Ո՜ւր փախչես, երբ հոկտեմբերի օրացույցում է ուղևորությունը, որպես ուսումնական գործուղում Շուշիի տեխնոլոգիական համալսարան, երբ 2017-2018 ուստարվա ամբողջական նախագիծ է, մեր կրթական ծրագրի բովանդակության… Կաթիլ-կաթիլ, բայց անընդհատ պիտի լինի սրա յուրացումը, նախագծերով ուսուցման մեր կյանքի կազմակերպումը:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1168

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դեմքով իրար…

Նոր ուղու նոր նախաձեռնությունների ժամանակը 

Ամենաանսովոր այցեքարտերով տո՞ն

Նշանավոր օր-կիրակի եղավ մայիսի 28 — Հանրապետության օրը՝ դրան նախորդող նախատոնով… Ինքս հրահրում էի-պատրաստ ամենահերոսական-անսովոր շրջադարձների՝ գործողությունների-մտքերի-հայտարարությունների տեսքով… Բայց այսպիսի՞… ՀՀ վարչապետի «Մաքուր Հայաստան» կոչը-նախաձեռնությունը հայրենական TV-ները խորհրդային կլիշեներով, որ ոչ

Ապրել միասին. Հայաստանում և երջանիկ

«Ապրել միասին»-ը վերնագիր չէ, այլ բանաձև. 2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կարգախոսն է՝ հաստատված օրերս Փարիզում ընթացող ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում: Սա է դրվելու ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջարկելիք նոր