Հարցնում եք, պատասխանում եմ. քաղաքական անցուդարձի մեջ վերջին մեկ տարում, Մայդանից սկսած, ես փնտրում եմ Ուկրաինայի հետքը… Ամեն ինչ Ուկրաինայի մասին ինձ գրավում-կարևոր է թվում. մեր աչքի առաջ, զրկանքով, զոհողություններով ծանր, նոր եվրոպական խոշոր, ինքնիշխան պետություն է առաջանում, որից միայն անունն է առաջվանը՝ Ուկրաինա… Ի դեպ, Շուշանը Վիեննայում փոխել է կոնսերվատորիան հանուն նոր պրոֆեսորի, որը ծագումով ուկրաինուհի է, հայտնի եվրոպական երգիչ…
– Ինքն այնքան ոգևորված է հա՛մ Ուկրաինայով, հա՛մ ինձնով: Ես էլ՝ իրենով, ինչպես դու՝ Ուկրաինայով, հայրիկ,- երեկ սկայպով ինձ ու Դավթին պատմում էր Շուշանը մեր, որ պատրաստվում է հունիսի 10-ի՝ պրոֆեսորի դասարանի ուսանողների համերգին, որ հայտարարված է արդեն… Այսպիսով հունիս-հուլիսին իմ օրացույցը հայրիկական լցվում է. հունիսի 10-ին՝ Վիեննա, հուլիսի 13-ին՝ Երևան, Շուշանի մենահամերգը՝ իր շողշողուն 20-ամյակի առիթով: Տեսարան: Ձայնե՜ր, ծափե՜ր… Իսկ դու, օրագրի իմ 250-րդ գրի ուշադիր ընթերցող, փակիր ականջներդ ու կարդա «Ուկրաինան կարող է լինել և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի դարպաս» նյութը:
Ես ուշադիր լսեցի-դիտեցի նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություն-ելույթը ԱԺ նիստում երեկ: Ես իմ ասուլիսում, օրեր առաջ, «Տեսակետ» ակումբում, 2015-ի Բերձորի առնչությամբ կարևորել եմ բարոյական վնաս կոչված փոխհատուցումը. արցախյան կողմը՝ տարբեր մակարդակներով՝ և՛ որպես իշխանություն, և՛ որպես հասարակություն, պիտի գործուն զղջա կատարվածի համար, ցավի, ներողություն խնդրի… Պիտի լրագրողներին, խաղաղ երթի բոլոր մասնակիցներին պատճառված բոլոր նյութական ու բարոյական վնասները հատուցվեն… Ինձ համար, օրինակ, դժվար կլինի Արցախ մեկնելը այս պայմաններում, երբ վերջին հինգ տարում տասնյակ միասին ապրելու-գործելու, որպես մեկ հանդես գալու կրթական նախաձեռնությունների (խմբային-անհատական) հեղինակն եմ կամ պաշտպանը, աջակիցը… Դրանք ամրագրվել էին սեբաստացիների ուսումնական օրացույցում…
Նիկոլ Փաշինյանի հայտարարություն-ելույթը
26.07.2014
0 Comments
Explore More
Էս «չեղարկումը» որտեղի՞ց մտավ մեր կյանք ու դարձավ մեր նորաբանությունների բառարանի բեսթսելերը…
«Պոզդնի» ազգ ենք. ցանկացած կարևոր քննարկում ուշացած ենք սկսում… 1in.am-ի լրագրող Սիրանուշ Պապյանի հարցազրույցը։
Մերձքաղաքական զրույց 24news-ում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ՀՀ նախագահի թեկնածու, պատգամավոր, լուսավորության նախարար Աշոտ Բլեյանը «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում պատմել է 90-ականներին՝ պատերազմի թեժ պահին, Բաքու այցի մասին, որի նպատակը երկու ժողովուրդներին հաշտեցնելու փորձն էր:
Ելույթ «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» մրցանակաբաշխության ժամանակ
Դեկտեմբերի 13-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) շենքում «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» » և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունն էր: