Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Վարդահովիտ (նախկինում՝ ադրբեջանաբնակ Գյուլիդուզ) գյուղ մենք մտանք Արատեսից, Հերմոնով, հողի ճանապարհով… Շաբաթ օր էր, օգոստոսի 25-ը։ Մեզ հետ էր ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանը, որ առաջին անգամ էր լինում այս կողմերում. իսկ նրան ես խոստացել էի ցույց տալ Գողթանիկը, Վարդահովիտը, Գետիկավանքը…  Գետիկավանքում ունեցած շփոթմունքի մասին պատմել եմ իմ երեկվա գրում, կրկնելու-վերապրելու բան չէ…

1-ին դասարանցիների Մուտքի ճամբարը Հարավում:
Լուսանկարները՝ Գասպարյան Լուսինեի։

Ի՞նչ են ասում ընթերցողին այս աշխարհագրական անունները, հետաքրքի՞ր են մեր մարդուն նախկին ադրբեջանաբնակ այս տարածքները…

Արատեսի դպրական կենտրոնի եռօրյա-հնգօրյա հայրենագիտական-բնապահպանական հավաքների ծրագրով մենք նախատեսել ենք Եղեգիսի համայնքի բնակավայրերի ուսումնասիրություն, և մեր այս այցը նախապատրաստական էր, ճանաչողական։ Վարդահովիտի ընդարձակ հրապարակը՝ իր կենտրոնում տեղադրված քարով, մերձակա այգու մեջ տեղադրված բարձր խաչքարերով գրավեց, իհարկե, մեր ուշադրությունը… Քարը՝ իր եզակիությամբ, խաչքարերը՝ հեռվից մասնագիտական աչքին տեսանելի՝ մոմերի մեծացող մրով-սևով… Ճարտարապետ դոկտորի աչքին մանրուքներ չկան:

Արևելյան դպրոցի ամառային լողափը:
Ֆոտոշարը՝ Արմինե Թոփչյանի:

Մոտեցանք, մաքրեցինք խաչքարերը եզակի, ինչպես մեզ համոզիչ ներկայացրեց դոկտորը, շրջապատը ողջ… Մոտեցավ և Վարդահովիտի գյուղապետ Սամվել Գևորգյանը, գյուղի այսօրվա բնակիչ շատինցիներ… Պայմանավորվեցինք շարունակել սկսածը ու Վարդահովիտի հրապարակը դառնա մուտք-ուղեցույց վարդերի հովտով դեպի Գետիկավանք, Գագիկ իշխանի բերդ-ապարանք… Շատինը, որ 1980-ականներին Վարդահովտի (Գյուլիդուզ) հետ եղել է որպես մի խորհրդային տնտեսություն, որ 1988-1989-ին ճանապարհել է այստեղի ադրբեջանցի բնակիչներին, որ հիմա բնակեցրել է Վարդահովիտը ու Գետիկավանքը… ավեր-օբայի* վերածել, կրո՞ւմ է պատասխանատվոություն Եղեգիսի համայնքում Վարդահովիտ-Գետավանքի որպիսության համար… Ինչպե՞ս։ Տասնյակ հարյուրավոր հեկտար տարածքներ, ձորեր-գետեր, սրբավայրեր… ավերակների մեջ կորած

5 տարեկանների Մուտքի ճամբարը հարավային դպրոցում:
Ֆոտոշարը՝ Արաքս Հովհաննիսյանի:

Գետիկավանք-Գյադիվանք-օբայի թողած ազդեցությունը, ահա, օրեր են անցել, ու անհաղթահարելի է: Վստահ եմ, որ Եղեգիս համայնքը, նրա Շատին գյուղը՝ իր հոգևոր-մարդկային ներուժով ողջ, ունենալով մասնագիտական աջակցություն, համայնքի առաջնահերթությունների օրակարգ պիտի բերի Գետիկավանքը, ունենա իրավիճակի շտկման ճանապարհային քարտեզ: 2018-ի հուլիսին այստեղ՝ Վարդահովիտի դաշտերում, համայնքապետարանի-մարզպետարանի աջակցությամբ անցկացվեց Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի ամենասպասված ուիքենդ-նվերը… Սա համարենք հանրային ուշադրության կարևոր դրսևորում։ Այդպիսին է նաև Աշոտ Գրիգորյանի այցը, նրա պարտավորությունը՝ մասնագիտական ուշադրության կենտրոնում պահելու ողջ Եղեգիսի մշակութային-հուշարձանային խնդիրները։ Արատեսի դպրական կենտրոնն ունի առաքելություն՝ ոչ միայն օրինակ ցույց տալու, թե ինչպես պետք է պահել մշակութային արժեքը՝ եկեղեցի-բերդ, թե մի մասունք-խաչքար, պարտադրելու համայնքի բնակչին, նրա միջոցով՝ յուրաքանչյուրին, որ ոտք է դնում Եղեգիսի կիրճում, այլ վերաբերմունք շրջակա միջավայրին, այլև դառնալու այս երկարատև խնդրի լուծումների ներկայացման, մասնագիտական աջակցության կազմակերպման մշտական գործող ուսումնական բաց հարթակ՝ դպրոց բնության գրկում: Այսպիսի դպրական կենտրոն է ստեղծվում և գործում Գետիկավանքի հարևան, նրանից մի սարով բաժանվող Արատեսում… Արատես, որ բնության անաղարտության այնպիսի ազդեցությամբ, որ կրթահամալիրի գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանին ոգևորում է մի շնչով այսպիսի շարք ստեղծել. թվարկումն արդեն խոսուն է.

Նոր ընդունված սովորողների ճամբարը Հարավում:
Խոհանոցային գործունեություն:
Լուսանկարները՝ Սմբատյան Գոհարի:

Այս գրով ամբողջացավ այս մի ճամփորդության իմ պատումն էլ, որ անում եմ դպրական կենտրոնի բլոգի պատվերով ու նվիրում իմ երիտասարդ գործընկեր Սմբատ Պետրոսյանին, բայց չի ավարտվում մեր վերադարձը Արատես Եղեգիսով՝ մեր կրթական ծրագիրը նորացնելու վճռականությամբ։

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1449

* Օբա (գավառական)՝ 1.Վրան: 2. Վրանատեղ: 3. Ամառոց: 4. (հավաքական) Վրանաբնակներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակնօրյա ամբողջական թերապիա

Իմ բոլոր Բլեյան զավակները՝ ավագ Լիլիթից մինչև Աստղիկ կրտսեր, արանքում Շուշան ու Դավիթ… (Տաթևը, գիտեք, կիրակի օրով անգամ քոլեջի ղեկավարի հավաստագրի համար պարապմունքների է), բոլորը գտնում են, որ քովիդից ծնված

Ինքն իր համար մարդ լինելու պայմանով…

Եթե հետևում եք, տեսաք՝ իմ չորրորդ գիրն է, որ սկսում  եմ գերմանացի հոգեբան-փիլիսոփա Էրիխ Ֆրոմի կյանքի 30 խորհուրդներով, ընտրելով մեկը՝ որպես օրագրի վերնագիր… Ահա, հերթականը. Մարդու նպատակն իր «Ես»-ը գտնելն

Սիրտըս նըման է էն փլած տըներ… Ա՜յ, տո լա՜ճ տընավեր…

Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ…  Կեցցենք բոլորով, որ աշխատում-ապրում-գործում ենք Կրթական պարտեզի Սարալանջին: Վաղուց սպասված նախագիծ… ասում եք դուք, հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գալ, նստել, կարդալ, զրուցել, ժամադրվել, վայր,