Հայտնի կին քաղաքական գործիչը Հայ ազգային կոնգրեսից հուսահատեցրեց իր այս խոստովանությամբ-ներեցեք-ով․․․ Մի՞թե այստեղ ենք հասել, ու սա է, հարգելի Զոյա, քո ճանապարհը սիրո և համերաշխության այս շրջանում, Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ի հրավիրած Հրապարակին ընդառաջ․․․ երբ հայտնի քննադատ հասարակագետ Վարդան Ջալոյանը միաժամանակ գրում է. «ես մտածում եմ, որ հեղափոխությունը դեռ չի սկսել, բաց մարդիկ արդեն պայքարում են հեղափոխության դեմ…»։ Վարդանը՝ Նիկոլին այնքա՜ն հարազատ, որի Բանգլադեշի համեստ մեկսենյականոցը 2008-ին Նիկոլի հուսալի թաքստոցներից մեկն էր․․․ Օգոստոսի 17-ին պիտի հավաքվենք մենք ո՛չ որպես Նիկոլի վկաներ, այլ որպես Հրապարակում ծնված-հայտարարված, Հրապարակով ստեղծված հանրապետական նոր իշխանություն՝ վարչապետ՝ իր որոշած, կառավարություն կազմած հեղափոխության մասնակիցներով, հեղափոխությունը մերը՝ անհատականը դարձնելու, հեղափոխությունը սկսելու, սրանով և հեղափոխությունը պաշտպանելու վճռականությամբ։

Կրթահամալիրում օգոստոսյան ճամբարն է ընթացքի մեջ։

Հատուկ քննչական ծառայության պետ Ս․ Խաչատրյանի այս հարցուպատասխանը ինձ գոհացրեց․ լավ է, որ առաջին պլանում է  որոշումներ կայացնողը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց, կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց, և մեղադրանքի լրիվ քննության բոլոր փուլերում հասարակությանը անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնողը, որ ողջ վարույթը մնա իրավական։ Իսկ Հրապարակը, այո՛, պիտի գիտակցի, որ ինքն է իր զուլալ համերաշխությամբ Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության երաշխավորը, ազատ ու ինքնիշխան հանրապետության պաշտպանը։ Վտանգն այն է, որ հրապարակում՝ ֆիզիկական, թե ֆեյսբուքյան, ժողովուրդը ամբոխ չդառնա․․․ Հնարավո՞ր է սրա դեմն առնել, թե՞ Հրապարակի, բոլոր նմանատիպների բնույթն է սա՝ իր ժողովրդին ամբոխ դարձնելը, հասարակությանը չեզոքացնելը, ազատության պայմաններում հասարակությանը որպես գործոն մեջտեղից հանելը։ Ա՜յ, սա չի կարելի թույլ տալ․․․ Ու մենք պիտի ոչ միայն իմանանք՝ ինչպես, այլև գործենք այդպես․․․

Կրթահամալիրում էր լեռնագնաց-ճամփորդ Արա Խաչատուրյանը։

Ռոբերտ Քոչարյանը, մարտի 1-ի գործով դատավարության բոլոր մասնակիցները՝ հայտնի, հայտնի դարձող, թող հրապարակային դատաքննությամբ մասնակցեն հրապարակը-հասարակությունը ամբոխից պաշտպանելու գործին, արդարադատության, ոչ թե վրեժի պահանջ առաջացելու իրենց գործելակերպով․․․ Ես իրավունք ունեմ այս մասին խոսելու իմ օրինակով. 1999-2001-ին կարողացա նույն Քոչարյանի վրեժի դեմն առնել, շարունակ ուժ ստանալով գիտակցումից, որ  արդարադատության մասնակից եմ, որ գործում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ուրիշ ինչպե՞ս անմեղսունակ ամբոխի վրեժի դեմն առնես, եթե ոչ հրապարակային արդարադատությամբ․․․ Սա և ներումի ճանապարհն է, մեր վաղը, Հրապարակը չկորցնելու-ազդեցիկ պահելու միջոցը։

«Համագործակցության առաջնահերթություններ» փաստաթղթում, որ վավերացված է Եվրոպական միության և Ադրբեջանի միջև, Ադրբեջանին մեծ աջակցություն է ցուցադրվել տարածքային ամբողջականության, անկախության, Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության կապակցությամբ։ Դա մեր հերթական դիվանագիտական հաղթանակն է»,- ասել է Ալիևը։

Մի՛ շեղվեք գլխավորից. Ադրբեջանը, որպես էներգակիրների այլընտրանքային, Ռուսաստանը շրջանցող, փոխադրման-հաղորդակցության ձևավորված ուղի, Եվրոպական միության մաս է․ Եվրոպայի այսօրվա շահերի մեջ է չկորցնել այս ուղին․․․ Սա ակնհայտ է․ մենք ինչո՞վ ենք այսօր Եվրոպայի մաս․․․ Ինչպե՞ս կարող ենք դառնալ, ինչպես ենք դառնում…

Հայաստանում հաշվառված է 461 հազ․68 կենսաթոշակառու։ Մեր փոքր հանրապետության աշխատող բնակչության խնամքին հանձնված այսպիսի մեծաքանակ հարազատների պայմաններում ներքին ու արտաքին կոմունիկացիան՝ ուղղված և՛ եվրոպական միությանը, և՛ մեր հարևան ժողովուրդներին, խաղաղարարության և ստեղծարարության ճանապարհով, հաշտության, համաձայնության հաստատումն է, տարածումը․․․ Հրապարակ ես գալիս եմ այսպիսի պահանջով․․․ Սրա այլընտրանքը ո՞րն է, հարգելի Զոյայի «ափսոսանքը և ցա՞վը»…

«Իմ անուշիկի քունը կտանի»․ կրթահամալիրի Քոլեջում։

1988-ի Արցախյան շարժման մասնակիցներիս՝ բազմաթիվ ծանոթ-անծանոթների, Արատեսի դպրական կենտրոնի կառուցումը որպես ստեղծական աշխատանք միավորեց… Մենք տեսանք, թե այդ ստեղծական աշխատանքի ընդհատումը որքա՛ն կորուստների բերեց։ 2018-ի շարժման սերունդը՝ Արցախյան շարժման զավակները, նույն հավեսով վերսկսում-շարունակում են ընդհատված աշխատանքը։ Ու ես իմ ընկերների հետ կամուրջ եմ դառնում ժամանակների. ոչ թե միավորվում ենք, որ գործ անենք, այլ գործն է իր բնույթով միավորում մեզ։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1433

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

1990-ից… մեր օրեր․ գիր է, որպես հետաքննություն ու անդրադարձ

Այսպես եղավ. Գարիկ Հովհաննիսյանը՝ իմ Էմմա քրոջ ամուսինը, մայիսի 24-ին, Էմմայի նման, աշխատավայրում ընկավ-անշնչացավ․․․ Քույրս, պատմել եմ, կրթության տեսչության իր աշխատասենյակում, աշխատանքի մեջ, աթոռից հանկարծ ընկավ․․․ Գարիկը՝ արդեն թոշակառու, պարտիզպան,

Գիրն իմ կպչուն՝ այս սարդոստայնի պես․․․

Իմ շատախոսությունը ես չեմ հավանում․ հետո մնում է իմ ականջներում, մինչև ջնջվում է․․․ անախորժ կյանքի ժամեր եմ ունենում ականջներումս մնացած աղմուկի հետ․․․ Դավիթ Բլեյանը երեկ, Ռոզալիա ավագ ազնվական հարսիս ճանապարհման

Կապուտակ Սևանա լճից մինչև կեղտաջրերը

Ամեն ինչ Շուշան Բլեյանի սրտով եղավ, ինչպես մտածվել էր, այնքան հոգատար-կոնկրետ պատրաստել էր Շուշանի խնամակալ-քույր Տաթևիկը Բլեյան: Տաթևը միշտ Շուշանի կողքին է եղել՝ նրա ծննդյան օրվանից. ո՛չ երկարատև ուսումը Վիեննայում,