Իմ ժողովուրդը իմ ընթերցո՞ղն է… Արթնացա կարևոր. ոչ մորս նման ցուցադրական անմատչելի, թևերս խաչ արած, թե գովեք, ճանապարհ գտեք՝ ինձ մոտեցեք… Չէ, արթնացա սովորական, հորս նման կարևոր, ինչպես գնում էր գործի՝ իր «սև» կոչված շուկան, նախիջևանցի ադրբեջանցիներից մեծաքանակ առած ընդեղենի-հատիկավորի-հացազգու մանրածախ վաճառքը կազմակերպելու… Որքա՜ն պիտի պատրաստեր միայն իր մարմինը՝ այդպիսի ծանր, ամենօրյա տանջանքի…

1400-րդ գիրն է, ու այս հղումով համոզվեք, անընդհատ չորս տարի տևողի ծնունդը սրանով է եղել՝ 2014-ի հունիսի 17-ին։

Ընթերցող ջան, էս մի լավ լուրն էլ mskh.am-ից, Աստղիկ Կիրակոսյանի բլոգից է՝ Technovation 2018 մրցույթի հայաստանյան փուլի հաղթող ենք:

«Բարեկամություն» մանկավարժության նորարարության ճամբարի հունիսի 18-20-ի օրացույցով կետ կա՞ այսպիսի, իմ օրագրի համահեղինակ ընկեր, որ ազգագրական հունիսյան ողջ շրջանի փառատոնի շրջանակում ամեն եկողը, հատուկ թխած, նկարագրած-տեսագրած, իր գյուղի հացը, գաթան բերի ու… մածունը, իր երգով-պարով-խաղով հանձնի, ինչպես Նորատուս հարս գնացած իմ մորաքույրը… Նշեն «Բուլելի»* երգով, որ ամեն հարսանիքի-նշանդրեքի սպասում էինք, ամենաուրախն էր լինում, ամենապարզը, երեկվա՝ հունիսի 8-ի մեր ուրախությունների նման… կարևոր…

Սկսում ենք «Ազգագրական բաց փառատոն 2018»-ի շրջանակում, մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբարի մասնակից-հարսանքավորներով, մինչև հունիսի 29-ը կրթահամալիրի բոլոր հարթակներում հարսանիքն այս խաղալը. սրանից լավ-թարմ լո՞ւր… Այո՛, խաղո՛ւմ ենք հարսանիք. ուրախությունն է իսկականը, տեսնենք՝ քանի նշանված զույգ կմիանա մեր ծիսական խաղին… Մինչ այդ՝ կենդանի-իսկական փորձարարական, կխաղանք հունիսի 15-ի, 22-ի ուրբաթ-համերգներին, սեբաստացի երաժշտախմբերը բուլելիների* հրավառություն կկազմակերպեն, մինչև ժամը 23.00, իհարկե…

Սիրելի վարչապետ, դու հո մեզ լավ գիտես, արի մինչև հարսանիք էս բոլոր… թեժ գծերը ոչ ևս հայտարարիր… Թող մնան միայն արտակարգ իրավիճակներով որոշվածները՝ որպես sos-կանչ անհապաղ օգնության՝ հրդեհ, շտապ օգնություն, ոստիկանություն… Մենք չենք ուզում, որ Հանրապետության հրապարակում մեր ազատ կամքով, սիրո-համերաշխության միջավայրում ընտրված Նիկոլի՝ հեղափոխական փոփոխությունների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, արդեն ՀՀ օրենքով վարչապետի իշխանությունը որևէ ձևով օտարվի մեզնից, իր բնույթով փոխվի-դառնա հեղափոխական կոմիտե կամ վթարային ծառայություն… Մենք ունենք դժվար-քայլ առ քայլ-հաստատակամ ինքնակազմակերպվող բաց հասարակություն, ինքնիշխանությունը իրացնող հպարտ ու արժանապատիվ քաղաքացու կարգի համակարգողը դառնա հանրապետության իշխանությունը՝ իր նախարարություններով, հպարտ-արժանապատիվի երաշխավորող անձով՝ Հրապարակի ընտրյալ Նիկոլ Փաշինյանով…

Կարգապահ ու ստեղծագործ աշխատանք։ Խոստացել եմ ու 1400-ով սկսվող գիրը կպատմի այդպիսի անդադրում ու սիրով աշխատանքի ծնունդ «Բլեյան» կրթական բաց ցանցի, նրա ստեղծող հասարակության-համայնքների մասին… որպես իմ հերթական հոբելյանական շրջանի կարևոր ամենօրյա գործ:

Այնքան կարևոր է օրը, որ ևս երկու առանձնացնող բան արդեն հայտնի է… Ես դուրս եմ գալիս տանից կարճ տաբատով-շորտով, առանց գուլպայի, գնում եմ մազերս կտրելու իմ ընկեր դարձած Իսրայել վարսավիր մոտ… Վաղուց չենք խոսել:

Ինձ-մեր համար ցնցող լուրով ավարտեմ 1400-երորդը: Այսօր, տարիների բացակայությունից հետո ինձ-մեզ կայցելի իմ եղբայր Գագիկի աղջիկ Դիանա Բլեյանը հեռու-հեռավոր Նահանգներից: Հեղաշրջում-հեղափոխություն եմ ասել, դեմը ո՞վ կանգնի և ինչո՞ւ…

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1400

* Բուլելի — հարսնագովք (բրբ). հայերեն բառարանային գրանցում չունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ամեն ինչ չէ, որ ասում եմ, բայց ես նկարում եմ ամեն ինչ…

Պիկասո՞ն… չէ, ամեն օր հանրահայտ դարձող մեր ութերորդցի Նանոր Հովհաննիսյանն է ասել, ես նրա բլոգում եմ կարդացել-կարդում-կկարդամ… Պիկասոյին ու այս շարքում մյուսներին էլ ես ո՞նց կհանդիպեմ-չեմ հանդիպի, եթե ոչ Նանորի ու

Երեխայի հետ աշխատող մարդը, հարկ է, որ անմիջական լինի

Երեկ ես մասնակցել եմ երկու հեռուստահաղորդման, մեկ հարցազրույց եմ տվել, երկու պաշտոնական ընդունելություն եմ պատվել իմ համեստ ներկայությամբ, վայելել եմ մեկ հանդիսության՝ սեբաստացիկ-սեպտեմբերիկ հինգ տարեկանների ամենամսյա հավաք-ստուգատես-խաղը: Ազգային կրթություն կոչվածը,

Կյանքով ուղղելու հանրակրթություն…

— Հայրիկը որ մահանա, ո՞ւմ է մնալու դպրոցը… ի՞նձ… Կարո՞ղ ա՝ Աստղիկին… — Դու ավելի վտանգավոր մրցակիցներ ունես, Դավի՛թ, Լիլիթը, Տաթևը, Շուշանը… Երեքն էլ ամեն օր իրենց համբավը-հարգանքը-ճանաչումը մեծացնում են…