Հիմա, երբ Զանգին այնպես է խուժել իմ կյանք-աշխատանք-ընտանիք-ինտիմ, տնօրինում է իմ ժամանակը, երկուշաբթիից ուրբաթ-շաբաթ… այսօր նաև՝ կիրակի, իմ մտքերը Զանգիի հետ են, նրա ջրերի, ավազանի, նրա բնակիչների, ես ինձ բռնացրի, որ վաղուց Թումանյան Հովհաննեսի՝ Ամենայն Հայոց-ի մասին նոր խոսք չեմ ասել, որքան էլ որ իմ մտածումներում Աբովյան-Թումանյանն անանջատ են։

Հիմա, կիրակիով, երբ Դավիթը երեկվա իր քայլարշավից հետո, ի՜նչ ճամփորդ է, հետաձգված ուսումնա-հանրամատչելի գիտատեխնիկական հերթական ֆիլմն է նայում՝ քիմիական լաբորատորիայում է, տրված է քիմմաքրմանը, բնապահպանական մաքրությանը բնագիտության միջոցներով (պատահակա՞ն է, Զանգիի հետ կապ չունի՞), իմ ճամփորդ ընկերները՝ Մելինեն, Արմինեն դեռ երկա՜ր կքնեն, ես սկսեցի խոսել Թումանյանի մասին, իմ օրվա գրի վերնագրով… Ծիտիկ Ճնճղուկյանի ամենահասանելի ստեղծագործությունը, «Մեր ուխտը», «Հոգեհանգիստ»-ը, «Հանգցրեք հրդեհը», «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը» հոդվածները, «Հասկեր»-ի ընթերցողներին դիմումը, «Հայ օգնության կոմիտեի կոչը»․․․ սրանց բոլորին Ամենայն Հայոց-ի տարբեր դրվագներում-շրջաններում անդրադառնում եմ, դարձնում վերնագրեր, ժողովածուների առաջաբաններ․․․ Սրանք բոլորը բաց նամակներ են ամենքիս։ Այդպիսի մի նամակ մտմտում եմ Զանգիի մասին։

Ես ասում եմ՝ ի՜նչ լավ է, որ շաբաթից-շաբաթ ապրիլի 1-8-ը, ապրիլի մեկնարկը Զանգվով եղավ․․․ Մեր ավտոբուսում երեկ ազատ տեղ չմնաց, ու Զանգվի հունով-Արարատյան դաշտով-ավազանի գյուղերով մեր քայլքը երևանամերձ հայրենիի՝ այս անգամ Արաքսի ուղղությամբ հայտնաբերումը-հիացումը, որ Յուրա Գանջալյանի պատումով սկսվեց․․․ Մանկավարժական գրականություն-հրապարակախոսություն կդառնան այնպիսի ծավալով-բազմաձև, վստահ եմ, իմ նամակ-ակնարկները, կրակված սրտիցս թռած կոչերը, ախ-երը, սերերը կմոռացվեն։ Պատմեք-լուսանկարեք-երգեք ձերը դարձող Զանգին ու տարատարիք ձեր սաներով-սիրուն, աշխույժ երեխաներով ապրող, կենդանի, մաքրվող դարձրեք Զանգին։

Քնարիկ Ներսիսյանի համակարգմամբ «Օրը Աբովյանի հետ» ուսումնական նախագիծը փոքր քայլերով, շրջագայություն-ուսումնասիրություններով պիտի ծավալ առնի ու իրական դառնա օրացույցով որոշված ապրիլի 29-ին։ Զանգիի հունով-ավազանով, անհայտությունից առաջացումով ու դեպի անմահություն թափառումով մենք ենք՝ մեր անցյալով, ներկայով ու ապագայով։ Ապրիլին սկսած «Ճանաչենք, որ փոխենք» բնապահպանական-հայրենագիտական-ուսումնական նախագծերն ինչպե՞ս կարող են շրջանցել Զանգին։ Ես, օրինակ, պատրաստվում եմ ուխտագնացության․ 141 կմ ճանապարհը կանցնեմ ոտքով, ծայրից-ծայր, որպես Զանգիի ուխտավոր, Աբովյանի խոնարհ հետևորդ, նրա գործի շարունակող․․․

Կիմացվի, հետևե՛ք իմ գրին։ Իմ մտածումների մեջ առաջիկա խաղողի մշակույթն է․․․ նորից։ Արարատյան դաշտի մոտակա-հեռական առանց նրան վերածնող խաղողի՞․․․ Ուխտի ճամփի ընդարձակումը՝ առանց խաղողի նոր մշակույթի՞․ ինչպե՞ս, ինչո՞ւ։ Որտեղից-որտեղ Թումանյանն այցելեց՝ իր «Ուխտի հայրենիք» շարքով (պայմանական անունով՝ իհարկե, իմ դրածն է, Դավիթը կասեր՝ մականունը)։ Ինչո՞ւ չկարդամ ձեզ համար։ Ես կարդամ ու դուք լսեք։ Ես ուզում եմ, որ Զանգին ապրի։

Ընթերցարան

Ճամփորդությունը Զանգիով մեզ այնքա՜ն այդպիսի պահեր դեռ կպարգևի։

Explore More

Մեր Տոնի խորհրդանիշը հենց ուսումնական աշխատանքն է…

Դավիթ Բլեյանից չես հոգնի․ միշտ հետաքրքիր է, ինքնաբուխ․․․ — Спать не хочется… не охота… ,- և անցնում է,- нужно начать легкую разминку… Այսպես սկսեց օրը Աստղիկի եղբայր Դավիթը, որն ուզում

Արժանահավատ ու անմիջական

Աստղիկի խոսքից հետաքրքիր բա՞ն. միայն ուշադիր լինես, գրառես… նույնությամբ։ – Բարի լույս, մայրի՛կ, արի ծանոթանանք։ Իմ անունը Աստղիկ ա։ Քո անունը մայրիկ չի՞, Արմինե՞ ա։ Պապայի անունը հայրի՞կ ա։ Աշո՞տ

Ամենաանկարգն ու ամենաանկանգը…

«Ամենա»-ն՝ ածականի գերադրական աստիճանի ածանցը, հայերի ամենասիրած-գործածվողների՞ց է․․․ Երևի. հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի նկատեի։ Այդպիսի բառ է, ասենք, նաև «անկարգը»․․․ Սրանց հանդիպումից ստացվող «ամենաանկարգ» բառը, որքան էլ երկար-դժվար արտասանվող է,