«Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում կազմակերպել էր երաժշտական ցերեկույթ՝ ի պաշտպանություն «Փակ շուկայի»: Միջոցառման մասնակիցները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայիս և նախկին ուսանողներն էին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ ինքը չի հասկանում վերջին տարիներին Երևանում հուշարձանների նկատմամբ դաժան վերաբերմունքը. «Եթե քարտեզագրենք վերջին քսան տարվա ողբերգական կորուստները, ապա դրանք շատ են, և ես չեմ հասկանում պատճառները: Ես դրանք համարում եմ նաև իմ ողբերգությունը:

Ինչ վերաբերում է «Փակ շուկային», ապա նա նշեց, որ դժվար չէր «Փակ շուկան» չքանդելը, և հիմա Սամվել Ալեքսանյանն է քանդել հուշարձանը, ինքն էլ թող շտկի. «Ճիշտ է, բիզնես պետք է լինի, բայց երբ անցնում ենք չափը, ինքներս մեր դեմ ենք դուրս գալիս»:

«Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանն էլ հավելեց, որ «Փակ շուկան» շինության խնդիր չէ. մենք օրենքով պաշտպանվածության կարիք ունենք. «Մեր ակցիաները բազմաբնույթ են լինելու այնքան ժամանակ, մինչև ստիպենք նահանջել և ձեռք չտալ այն ամենին, ինչի իրավունքը չունեն»:

Լրաքաղը՝ 1in.am-ից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վանոն ուզում էր՝ Հայաստանը լինի այնպիսին, ինչպիսին ինքն էր՝ ազատ եւ ինքնուրույն…

Վանո Սիրադեղյանի ծննդյան 75-ամյակի առիթով մի շարք միջոցառումներ են կազմակերպվել: Դրանցից մեկն էլ Հրանտ Մաթեւոսյանի թանգարանում էր: Վանո Սիրադեղյանի ընկերները թանկ հուշեր պատմեցին ուսանող, արձակագիր, ներքին գործերի նախարար, քաղաքական եւ

Երբեք չեմ ապրել ուրիշի ժամանակով և կամ ուրիշի թելադրանքով

Հովհաննես Թումանյանի «Ոսկե քաղաքը» հեքիաթում Գոհար թագուհին ասում է, որ իրենց քաղաքում ապրում են մարդիկ, ովքեր աշխատում են ուղիղ ճանապարհի վրա և գոհ են ունեցածից:

Մրցունակ կադրեր

Հանրային ռադիոյի «Հարթակ» հաղորդաշար։ Հոկտեմբերի 1-ի հաղորդումը։