Էրնեկ ես ծառ եղնեի,
Ձեր դռանը բուսնեի,
Ձեր դռանը բուսնեի,
Աման, աման, Դերիկո յար:
Երեկվա ընդհանուր մանկավարժական հավաքից հետո, դրա ազդեցությամբ ես օրն իմ սկսում եմ՝ թերթելով գործողությունների (աշխատանքների) պլանը, որ հավելվածն է կրթության և գիտության նախարարության հետ հեղինակային կրթական ծրագրի իրականացման (մշակման, կազմակերպման տարածման) պետական աջակցություն 2018թ-ի պայմանագրի: Համեցեք, միացեք. ՀՀ կառավարությունն այսպիսով, իր լիազոր պետական մարմին կրթության նախարարությամբ, ոչ միայն մեր փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի հիմնադիրն է… Լսեցեք, Բլեյանի մանկավարժությունը ստեղծվել, կա պետական կազմակերպությունում և զարգանում-տարածում է որպես կրթական ցանց: Սա պատվեր է մեր հեղինակած մանկավարժության պատվիրատուներից, իսկ մենք խորքից եկող հարգանքով ենք վերաբերվում պատվիրատուին, որ մանկավարժության դեպքում նաև մասնակից-գործընկեր է, ինչպես ընտանիքը-սովորողը, որ ազատ-տեղեկացված ընտրում է մեր կրթական ծրագրերից, կրթահամալիրի մասնաճյուղ դպրոց-քոլեջ-ուսումնական կենտրոններից մեկը…
Երեկվա իմ օրվա մեջ պայմանավորվածություններն են, հանդիպում-քննարկումները բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ, վաղը-մյուս օրը՝ հանդիպումները մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ։ Համ էլ սա յուրահատուկ թեսթ է Նիկոլի կառավարության ժողովրդավարության-հասանելության, որ այն չօտարվի, ուրիշ չդառնա…
Գործընկերային հարաբերությունների հաստատման, դրանց ընդարձակման համար հարթակ է մեր ամենասեբաստացիական հունիսը. այստեղից և նրա օրացույցի յուրահատուկ-հագեցած-ինքնուրույն, որպես չորրորդ ուսումնական շրջան՝ այս տեսքը-վիճակը…
Կրթահամալիրի Բանգլադեշի հյուսիս-արևելք անցումներում, մարգագետիններ դարձած հարթակներում երեկ տարբեր ժամերին ես հանդիպեցի պարտիզապուրակային գործի առաջին հանրապետական բաց հավաք-եռօրյա դասընթացի մասնակիցներին… Կար կասկած, որ չի կայանա, չեն գա: Եկան, 15 ոչ պատահական անձինք, ընտրված հանրապետությունով մեկ, լավ էլ տեղեկացված, առերեսվելու հեղինակային մանկավարժությամբ ստեղծված նոր կրթական միջավայրին՝ շարունակ փոխազդող, թափանցիկ-զարգացող ներս ու դուրսով ամբողջական ու ներառական որպես կրթական պարտեզ փաստացի գործող… Նրանցից ոմանք երկրագործի հմտությունների կա՛մ մեզանից վատ չեն տիրապետում, կա՛մ դեռ կհանդիպեն ավելի վարպետ-մասնագետների, այո, բայց հայացքը մեր, կրթական միջավայրին նայելը անշարժ դիրքի փոփոխությունը, ակտիվ ստեղծական-հոգատար վերաբերմունքը իր միջավայրի՝ համայնքի, բնակավայրի, ուսումնական հաստատության նկատմամբ, փոխառել անհրաժեշտ է… Այս 24 ժամ անընդհատ ազդող միջավայրը գործոն է, կրթության մասնակից…
Դավիթ Բլեյանին իր ամառային ուսումնական ճամբար դարձած Արևմուտքի դպրոց-պարտեզում տեսե՞լ եք երեկ՝ ճամբարի 2-րդ օրը: Իսկական ճամբարական, հագեցած-ինքնամոռացումի-ուրացման բերող առօրյայով… հեծանիվ, լող բացօթյա, ֆուտբոլ… մրցումներ, երաժշտություն-պարեր… Հա՛մ ծնողներին կմոռանա, ինչպես ինձ (երեկ հեծանվով, պիժոնի գլխարկով սրընթաց երկու անգամ համարյա անցավ վրայովս… տեսեք՝ ոնց էլ լողում, ինչ աղջիկների շրջանում ու ինչ զուլալ ջրերում-պաշտպանված լողափում, այսքանից հետո էլ՝ աչքը Միջերկրական ծովի վրա, Մոնակոյի ափերին), հա՛մ էլ պարտիզպան ավագ ընկերոջը՝ Էդմոնդին…
Ճամբարն այնքան իրական է իր մրսելու, այս չվերջացող, ուռա, անձրևներով վնասելու վտանգներով, որ չորրորդ դասարանցի, ճամբարում նաև մայրենիի ստուգումներին պատրաստվող Սոնա Հովհաննիսյանի մայրիկ Լիլիթը Բլեյան երեկ մեր տուն բանագնաց է ուղարկել «Այլընտրանքային ծրագրեր» խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանին… Խնդրում են մի քանի օրով լողավազան մտնելը հետաձգեն Սոնայի, մինչև հունիսը իր շոգերով գա վերջնական, համ էլ ստուգումները բարով-խերով հանձնած կլինեն… Սոնան Արմինեի ջոկատից է։ Այսքան հավաքված այս զույգը իր ետևից Դավթի սենյակը թողած չկար, Սոնան օր օրի է հասունանում…
Սոնան ու Դավիթը երեկ օրվա վերջին մեր տանը այս հարցերին անդրադարձան… Ի՞նչ որոշում կկայացնի, կերևա… Բայց հեղինակային կրթական ծրագրով ստուգումների պատրաստության-անցկացումը իրական ճամբարային միջավայրում մարդասիրական մի կոչ-իրագործում է, որի հոմանիստական բնույթին Ջանի Ռոդարին էլ կասեր «էրնեկ»…
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1391