Ու ապրելն այս, որ եկավ-բերեց ապրիլին Նիկոլը մեր, իր շուրջ խմբված բյուր պարմանիներով մնա-չհեռանա․․․ Ու Ապրիլին ապրելու հրաշքի ուժով, Նիկոլի ձևակերպմամբ, յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի վերածնված հանրապետության վարչապետ իրեն կարգի, օրվա իր անելիքը որոշի ու գործի։ Դրական սպասումների, համերաշխության, հակաբռնության մեզ պատած նոր միջավայրից լավ խթան ու աջակցություն ձեր հաջողակ գործը նոր թափով շարունակելու, չստացվածը նոր նախաձեռնությամբ փոխարինելու համար․․․ Հանրային ինքնակազմակերպման համակարգումը, տեղին-ժամանակին աջակցությունը ինքնակազմակերպվող անհատին, խմբին, կազմակերպությանը, համայնքին կարող է ու պիտի լինի ընտրյալ վարչապետի ծրագիրն ու մեթոդը։ Եվ ուռա՜, Նիկոլը մեր սրա կրողն է, սրանով չէ՞, որ առաջնորդում է մեզ․․․ Թե չէ՜ որ սկսեցինք սպասել միակ վարչապետ Նիկոլի փրկչական առաքելությանը, խորհուրդներ տալ ու խնդիրները թափել նրա գլխին՝ որքան էլ զորեղ, իրար փոխարինող գլխարկները չեն ծածկի ճաղատը մեր ժամանակի հերոսի։

«Դժար բան ես ասում, աշխատանք ա, է՜, պահանջըմ»,- Արթուր Շահնազարյանի ծննդավայր Լոռվա Վահագնիի գյուղացոնց ձայնը լսեցի… Այո՛, կյանքի բարեփոխիչներ բոլոր կարգի, անդադրում-կոնկրետ-բարեխիղճ աշխատանքը պահանջում է յուրաքանչյուրիս վարչապետությունը․․․ Ու համեցե՛ք, ապրիլի 30-ին կրթահամալիրի Բանգլադեշ․․․ ոտքով, հեծանվով, ուսապարկով, բրդուճով, հավեսով ձեր, ծանոթ-անծանոթներ․․․

Արևմտյան դպոցում աստղածաղիկների տունկ է: Լուսանկարները՝ Շուշան Ալեքսանյանի։

Շաբաթ օրը, ես իմ հայրենի Բանգլադեշում էի, իմ ասելիքը արագ տեքստի վերածած, ապրիլյան արձագանքների իմ խճանկարում դրած, իմ բլոգով ինտերնետով հրապարակ բերած, վա՜յ, ո՜նց եմ ձեզ շնորհակալ, ա՛յ ինֆորմացիոն նոր տեխնոլոգիաներ, ժամանակս տնտեսելու համար, ես մանրակրկիտ անցա կրթահամալիրի Բանգլադեշով՝ բնակելի նոր միջավայրի, նրանում համակեցության նոր կազմակերպման օրինակ բերելով Հրապարակ…

Ոչ մի գործ, փոփոխություն, կիսատ-պռատ չի վրիպում։ Գիտեք, Քոլեջում մեր կրթական փոխանակումների նոր կացարանի ձևավորումը հեղինակային մանկավարժության բաց ցանցի սպասարկումով է թելադրված․ նայեք մայիս ամսվա մանկավարժական վերապատրաստումների, հեղինակային մանկավարժության ամենամյա հավաքի հայտարարված ծրագրերը․․․ բոլորին պիտի տեղավորել, ուսուցանել, գործընկերոջ մշտական կարգավիճակում պահել․․․ Միաժամանակ բոլոր դպրոց-պարտեզներում՝ Արևելք-Արևմուտքում, Հյուսիս-Հարավում, Քոլեջի նախակրթարանում շարունակվում են մեր բաց-նորացված-ընդարձակված, առավել հետաքրքիր-գրավիչ-հիգիենիկ դարձած ուսումնական լողափերի պատրաստության աշխատանքները․․․ Մայիսի 14-19-ին, Համբարձման տոնի օրերին, մեր երեխաներն առաջին անգամ ծեսով կտկլորանան, ու այդպես՝ ողջ ամառ կազդուրիչ ուսուցում․․․

Գրքասերների արկածները, Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի։

Կրթահամալիրի արևմուտքում շողշողացող մեր Ագարակում ուսումնական միջավայրի ամբողջացման աշխատանքները իրական են դարձնում միջազգային ուսումնական պատանեկան ճամբարների գործունեությունը հայտարարված․․․

Աչքալուսանք, արևմուտքի մեր ծածկած լողավազանի նոր հանդերձարաններով կլինի սեբաստացիների մուտքը ջրաշխարհ․․․

Նառա Նիկողոսյանի հետ վճռական գործում ենք արևելքում, երկրորդ ծածկած մանկական լողավազանի ստեղծման ծրագրով․․․

Բա մեր «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» առաջացող նախագի՞ծը. ե՞րբ, եթե ոչ հիմա, վարչապետ կարգված բնակիչը բարձրահարկի իր բնակարանից իջնի, իր հարևանների հետ սրբի-մաքրի բարեկարգի շենքերը երիզող, տարիներով բաց թողնված հողային տարածքները՝ հիմք դնելով բնակիչների համայնքային տարածք նոր պուրակների, ցանց հաստատելով կրթահամալիրի Բանգլադեշի բնության հետ։

Եվ ապրիլի 30-ի մեր աշխատանքային օրը եկեք սկսենք Ծովակալ Իսակովով դեպի Լենինգրադյան փողոց տանող կամրջի վրայից՝ հայացքով դեպի Արարատ-Արագած-Արայի լեռ, խոստացած քայլքով երկրագործի, Արարատյան զանգվածին հարող այգիներով-հողերով, Արարատյան ջրանցքով, Զանգվից սկիզբ առնող դեպի կրթահամալիրի թեթև-հանդիսավոր-հայրենագիտական-ուրախ, ինչպես գնում ես գործի։ Իմ 1359-րդ օրագրի ընթերցողներից ո՞վ առաջինը կինքնակազմակերպվի, կձևավորի ապրիլի 30-ին կրթահամալիրի Բանգլադեշ գնացողների այս քայլքը․․․

Վեց տարեկանների վարդահոտ վայելքը: Լուսանկարները՝ Ծաղիկ Գասպարյանի։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1359

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վլադի դրախտ՝ Վլադիկովկասով, Վլադիվոստոկով, Պրահայով, Թիֆլիսով…

Եկեք, ես իմ 700-րդ գրում տված խոստումն անմիջապես՝ 701-րդ գրում սկսեմ կատարել: Բանգլադեշյան պլեների 2012-ի մեկնարկին ես թվարկել եմ  կրթահամալիրի յոթ խորհուրդ, յոթ հրաշալիք, յոթ հոմանիշ։ 2016-ի հունիսի 14-ի իմ գրում խորհուրդներում

Դեպի սեպտեմբերի 4՝ Արայի հետքերով…

Այսպիսի սեպտեմբերի 4, որ և Շուշան Բլեյանի ստեղծագործական, իր խոստացած «Դեպի բեմ» ամենամյա երևանյան համերգի, Լիլիթ Թադևոսյանի ստանձնած՝ Բլեենց ստեղծած-կառուցած Լանջաղբյուր գյուղի մասին ֆիլմի և բոլոր կարգի Բլեենց «Նոր Լանջաղբյուր» նախագծի

Աշխարհի ամենամահացու թույնը…

Աշխարհի ամենամահացու թույնն ինֆորմացիոն թույնն է: Ես չգիտեի, որ Մասարու Էմոտոյի գրքերն աշխարհում ամենամասայականություն վայելողներից են: Ինչպե՞ս է «Դպիր»-ն այս փաստի հետ ապրելու, ի՞նչ կթարգմանի. «Մտքերը սերմեր են, որոնցից աճում