«Հա, էն կըսեի, թե… Մեկ խոսքով` էսպես է աշխարհքի բանը, էդպես եկել, էդպես կերթա: Անհաղթ անիվ է, որ պիտի երթա, երթա, ոչ ես կրնամ դեմը կանգնի, ո’չ դու, ո’չ էլ մեր պապերը կրցած են, ոչ էլ մեր թոռները կրնալու են»… Անհա՞ղթ անիվ,- ասում է Ավետիք Իսահակյանով մեզ հայտնի հերոս ուստա Կարոն Գևորգ Չաուշին…
«Ազգային վիպասքը» Իսահակյանի երկերի ժողովածուում, որը ես օրեր առաջ նվեր ստացա Գյումրիում, փոխքաղաքապետ, մեր լավ բարեկամ Սանոյանից… կարդում եմ, ինչպես գրվել է վիպակը՝ ամիսներ, տարիներ ձգվող, թռնելով… վերջ-առաջ, առաջ-վերջ:

Ուստա Կարոյի երազը՝ վերջաբանով, Իսահակյանի կյանքի գրքի վերջին գլուխը, իմ ծնկներին է մեդիակենտրոնում երեկ առավոտյան, իմ՝ աշխարհի ամենաբաց-անդուռ-անպատ-անսահման «կաբինետում», որ տեսարժան վայր է դարձել, այսքան, որ անդադար գալիս են ու գալիս հանրապետությունով մեկ դաստիարակներ-ուսուցիչներ, 3-5 օր ապրում սովորողի չարքաշ կյանքով, լի զրկանքներով-փորձություններով, որ ավարտեն, խոստացած կաբինետում լինելուն արժանանան… մինչ այդ եկեղեցի, ժամերգություն, հաղորդություն…

— Հայրի՛կ, գիտե՞ս,- պատմում է մայրիկի մեքենայի մեջ Դավիթ Բլեյանը, Էդիտա Հովհաննիսյան քույրիկի տանից մեր տուն ճանապարհին, իրիկունը 10-ին մոտ, Նազենի կրտսերի 10-ամյակի հավաքից հետո,- երգեհոնային համերգին, կամերային երաժշտության տանը, իմ սիրած ստեղծագործությունը նվագեցին, Տոկատտա ֆուգա-ն, ո՛չ ամբողջը, իմ ընտրած հատվածը…

Լիլիթ Բլեյանի հետ նկարաշարը՝ Տաթև Բլեյանի։

Դավիթը իր մայրիկի, ավագ քույրիկ Լիլիթի, կրտսեր Սոնայի ու Արևմտյան դպրոցի էլի սվորողների, ծնողների հետ մասնակցել է այնքա՜ն սպասված երգեհոնային համերգ-ցուցադրությանը… Մնացածը թող Լիլիթը, Սոնան, Արմինեն պատմեն ու պատմում են…  Սոնան՝ չակերտներով, Լիլիթը՝ ինձ երկինք հանող դիտարկումներով փոքր եղբոր մասին: Ընթերցողին ի՞նչ է մնում։ Արմինեի տեսա-ֆոտո պատումների շարքը, որից առաջինը ահա, դիտե՛ք-լսեցե՛ք… Մեկ ժամ և ավելի Դավիթը, տեղավորված Կամերայինի բազկաթոռին, անջատված աշխարհից, Բախի ստեղծագործություններն է լսել երգեհոնով…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Այսպիսի կենտրոնացում ունեցանք տիար Գևորգի-Սուսանի հետ, մարտի 26-ից սկսվող մանկավարժական մեր բազմաբնույթ-բազմաճյուղ-տարատարիք ճամբարների շրջանի կազմակերպումը մեզ տեսանելի-հասկանալի, ձեզ նկարագրելի դարձնելու համար: Հետո ուշ, տանը, երբ իրար կողքի նորից կարդում էի ուղերձն այս, սուրհանդակը, մանկավարժության կենտրոնի էջը… Փորձե՛ք:

Ա՜յ քեզ ընկերություն… այսքա՜ն հասուն ու ընդամենը 7-րդ դասարանում, երբ Արամ Պետրոսյանն ու Նարեկը Արշակյան ընդամենը 13 տարեկան կան-չկան… Ասենք, ո՛չ Արամին եք ճանաչում, ո՛չ իր ընկեր Նարեկին, ում մասին Արամը որոշել ու ստեղծել է «Իմ տաղանդավոր ընկերը» տեսապատումը… Մի՞թե սա բավարար չէ… Եթե ոչ,  անցեք ԱրամիՆարեկի  ուսումնական բլոգներով…

Այսպիսի՜ ընկերություն… հասուն… Անուշ Ազիզբեկյանի, Աստղիկ Կիրակոսյանի ու… Լեոնիդ Ենգիբարյանի միջև… Անուշին առաջին անգամ եմ հանդիպում… «Լապտեր» ամսագրում, mskh.am-ում կարդում է Լեոնիդ Ենգիբարյանի մանրապատումներից, իսկ իր ընկերուհի Աստղիկը տեսանկարում, ներկայացնում է… Լսեցե՛ք, դիտեցե՛ք Անուշին… «Նրանք, նրանք պարզապես չգիտեն, չգիտեն: Նրանց, ում սիրում են, միշտ էլ անսովոր են»…

Ընկերներ ենք նաև ես և Հյուսիսի 2-րդ դասարանցի Հակոբ Մանուկյանը, որ իր դասարանով, ուսուցիչների և ծնողների հետ շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենով… հաջորդ կայարանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր… Ահա այս կրթահամալիրում, Մայր դպրոցում, Մարմարյա սրահում ամեն ուրբաթ հանդիպում եմ Հակոբին, ուղիղ ժամը 3:15… Մարտի 16-ին, Արևմտյան դպրոցի «Երկնից-գետնից», մարտի 23-ին Հյուսիսային դպրոցի «Ուսումնական պատարագ+ Ծառզարդար+ Սասունցի Դավիթ» համերգները եթերում կան… Հակոբից լավ չեմ ասի, որ ինձ հանդիպեց Մարմարյա սրահում և մարդկային աշխույժի այդ ծովում նետեց… «Տիար, այս ուրբաթները ամենալավ բանն են… Մեր Մայր դպրոցը ամեն ինչ մտածում է, որ մենք մեզ լավ զգանք…»

Նախագծային ուսուցման այս շրջանի հերոսներից է, իհարկե, և Էլյա Սանդրյանը, ում Ծաղկազարդ կիրակիով թույլ տվեք կրկին ներկայացնել ամենալայն հասարակությանը։

Տեսագրումը՝ Անահիտ Մելքոնյանի

[youtube https://www.youtube.com/watch?v=wJZJ_6nlK1g]

Առավոտ Ռեսը մնաս բարևին ասավ.
— Ուստա, Աստված հետդ, ուր էլ որ էրթալու էղնես, միշտ կտրիճ կաց, ձախորդանք ու աջողանք իրար քույր-եղբայր են, օր թե գան, բեռներով կուգան, մարդը պիտի թե՛ լավ օրին դիմանա, թե՛ գեշ: Լավ օրը երազի պես կերթա, գեշ օրը քարի պես վզեդ կախ կընկնի, հմա մա՛րդը պիտի քաշե գեշ օրն ու ցավը, սարերը քաշելու չեն: Ապրիս, Ուստա, դու խոշոր մարդ ես, դարդը քեզի համար՝ հեչ, դու դարդից էլ մեծ ես: Ուստա ջան, դու ազգի ճրագն ես, ճրագն իր տակը լույս չի տա, դու ապրար ուրիշին լույս տալու համար, ազգը գինդ չիմացա՛վ, չիմացա՛վ: Չավուշ ջան, Ուստիս լավ պահե, էն քու բախտդ է:

Անընդհատ գիր է իմը, ինչ վերջ ասես՝ կարող է ունենալ, մեկ է, շարունակություն ունի բացվող օրվա հետ… Էս մեկն էլ` էսպես, Ծառզարդարի կիրակիով, Իսահակյանի «Ուստա Կարոյով» թող լինի և՛ սկիզբը, և՛ ավարտը:

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվը՝ Փարոսի բարձունքից, ուժգին քամուն․․․

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1338

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայրիկի ծաղիկն ու պահապան շունը

Շաբաթ ցերեկը մտերմիկ աշխատանքային միջավայրում, կրթահամալիրում, Սուսան Մարկոսյանի, Նառա Նիկողոսյանի, Գևորգ Հակոբյանի, Աիդա Պետրոսյանի…. Աշոտ Տիգրանյանի հետ, լավ է, կենտրոնացել ենք մայիսյան ստեղծագործական հավաքի, «Տիգրան Հայրապետյան» օրերի հասարակագիտական ստուգատեսի օրինակով,

Սեբաստացի ընթերցողի մասին ու նրա համար

Կրթահամալիրի հոմանիշներին ավելացնում եմ ութերորդը՝ կրթահամալիր-գրադարան-ընթերցարան, ու դնում եմ այն առաջին տեղում, որքան էլ այն բոլոր յոթի մեջ ներառված է… Տպագիր, մեդիա, խառը, սեբաստացին՝ մեծ ու պստիկ, ընթերցող պիտի լինի… Բոլոր ժամանակներում,