Դավիթ Բլեյանի նոր ոգևորվածությունն իր խմբով, իր կուկուներով, տիկին Սոֆյայով, ընկեր Կարինե-Մելինեով, տանն էլ է նկատելի. անհամբեր է դարձել.
– Վաղը ե՞րբ է գալու:
– Երեքշաբթի գիշերն անցնի, կգա:
– Հետո՞ վաղը երբ է գալու։
– Ի՞նչ նկատի ունես, փետրվարի քսա՞նը։ Հանրահավաքի ենք գնալու, կգա՞ս, ընտանիքով գնանք։
– Ես պարտեզ եմ գնալու: Իմ ավտոներից ո՞րը տանեմ իմ կուկուներին, հայրիկ…

Ավտոցուցադրությունն ընդարձակել է. գազաններ տեղափոխող բաց թափքով բեռնատար ունի՝ ձեռքից բաց չի թողնում… Մնում է՝ հասունության երկու նոր հանգրվան հաղթահարի՝ ատամնաբուժությունը և ինքնուրույն, առանձնացված քունը… Այս շաբաթ օրագիրը կանդրադառնա մեր հերոսի խիզախումներին, կլուսաբանի դրանք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես առավոտը՝ Վալեում թե Մերկուրիում, գուցե Բերկրիո՞ւմ…

Հիմա կեսգիշերն անց է, մեկին մոտ. իսկ երեկ իրիկունը 8-ի-9-ի արանքում, հիմա պարզվում է՝ հանգել եմ… ինչպես Դավիթ Բլեյանը՝ ժամեր հետո, երբ այլևս ոչինչ չի կարողանում, երբ շարժվել՝ մտքով-մարմնով չի

Դահլիճ, որ ժողովուրդն է. հլը սրա՜նց տեսեք

Փաստորեն ես նորից գրող եմ, երկարատև, այս էլ 499-րդ անգամ անընդհատ գրում եմ… Իմ անունով բլոգ ունեմ, հայտնի mskh.am-ի գլխավոր էջում տեղ ունեմ, մենյուում՝ տող, ֆեյսբուքում՝ մշտական… Ընթերցող ունեմ՝ այնքան

Ֆլամինգո հնդկահավի ու անսարք ծորակի մասին

— Ինձ ասեք Դավիթ հնդկահավ, էնքա՜ն վատ բառեր եմ ասել, որ հնդկահավ եմ դարձել… — Ես մայրիկի հնդկահավն եմ, իսկ քույրիկի՝ ֆլամինգոն… Հա, իսկական ֆլամինգո-հնդկահավ, որ արագ հավաքում է մայրիկից