Երբ համարյա միաժամանակ Մարթա Ասատրյանն իր հայրենագիտական ակումբով, Հայկուհի Հովհաննիսյանն իր ծանոթ-անծանոթով, Քնարիկ Ներսիսյանն իր մեծով-պստիկով… մեր աշխարհի ոգիներն են կանչում Հայաստան բռնած բնական աղետներից, թե բնությունը չարքերից ազատելու համար… ի՞նչ է մնում մեզ անելու… Արմինե Թոփչյանի նախաձեռնությամբ մենք՝ ես, Բաբուջը, Մարինե Մխիթարյանը, Սոնա Փափազյանը, Քրիստինե Հարությունյանը, Հասմիկ Պողոսյանը, Արևիկ Բալջյանը, Զառա Ոսկանյանը, Դիանա Գևորգյանը, Մարալ Կարապետյանը Մայր դպրոցի հեծանվային ակումբից նստում ենք Միքայել Ղազարյանի թամքած ձիանք ու արևմտուտքից մեր հարավով արևելք անցում կատարում կրթահամալիրի Բանգլադեշի շրջակա միջավայրով… Չեմ կարծում, թե Արմինեի ֆոտոօբյեկտիվից ինչ-որ բան էական բան վրիպի. որ վրիպեց՝ ի՞նչ, պայմանավորվել ենք, որ ամենատարբեր հեծանվային խմբով մեր վազքը՝ ոտքով-հեծանվով-ձիով, այո, ձիով, Բանգլադեշի շրջակա աշխարհով, ասենք՝ Թաիրով-Փարաքարով, կլինի որպես ուսումնական աշխատանք, որպես հայրենագիտական-բնապահպանական տեսչություն, սովորողներով, իհարկե, 5-6 հոգիանոց խմբով՝ երբ մենակ ենք, 10-12 հոգիանոցով՝ երբ երկուսով ենք… Դատարկ առուները, որ սնվում են Հրազդանի ջրանցքներից, հիմա Հրազդան-Զանգու գետի ռենտգենոգրամներն են, թե KT-ները… Նույն ձևով Բաբաջանյանի և նրան զուգահեռ ձգվող երկաթգծի միջև հոգեվարք ապրող վերջին, շինարարական հարվածի սպասող դաշտը, որ շարունակ մեծացող աղբավայր է, Արարատյան դաշտի պատկերն է… Իսկ Ա1 պլյուսի, թե լրագիր.am-ի վերնագրերը՝ Դեբեդի վախճանի մասին գույժեր, իմ ականջին հնչեցին, որպես Մարիետ Սիմոնյանի Գրական ակումբի ընթերցանության պատվածքի վերջին վերնագիրը՝  «Պատերազմ է հայտարարվել» Վիլյամ Սարոյանի… Դեբեդը կազմվում է երկու գետակներից՝ Փամբակից, որ սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, Ձորագետից, որ սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից, որոնք իրար են միանում Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս։ Դեբեդը, որ թափվում է Խրամի մեջ, Փամբակի ակունքից հաշված ունի 178 կմ Հայաստանով անցնող երկարություն, և նրա ողջ ընթացքով, հովիտով մարդիկ են ապրում… Ու այդ մարդիկ մեզ նման չեն, հա՞, մենք զորեղ ենք, հա՞, բարձր գոռո՜ւմ ենք… մենք սուր լսողություն ունենք՝ իրենք խո՞ւլ են, մենք սուր տեսողությամբ ենք՝ իրենք… կո՞ւյր…

Լուսանկարները՝  կրթահամալիրի տնօրենի:

Նարինե Դավթյան երաժշտության ուսուցիչ-խմբավարի կոչին Արմինեն, Դավիթը ու ես, ընտանիքով, իրիկունը արձագանքեցինք. ակորդեոնը, դափը և կիթառը, երեքն էլ որպես երաժշտական գործիք չեն գործածվում մեր տանը, տանենք Արևմուտքի մեր դպրոց, պայմանով, որ Դավիթն իր ընկերների հետ մեծ նվագախումբ կկազմի…
— Դաշնամուրն էլ հո չե՞նք տանի, պապ, լավ է մեծ է,- նշանավոր ծիծաղում է,- համ էլ մեր դպրոցում դաշնամուրներ կան…
Իսկապես, տանը ձեր ինչքան չօգտագործվող գործիքներ կան, բերեք նվիրեք մեզ, որ նվագախումբը սեբաստացիական մեծանա, որ առաջանան նոր խմբեր… Մեր տանը երեկ նոր ստեղծագործություն էին հնչում՝ Պագանինիի 24-րդ կապրիսը՝ մի քանի կատարումներով… Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան… Իսկ Դավթի դաշնամուրային կատարումներն արդեն լսելի են ոչ միայն հարկով-շենքում, այլև հեռախոսազանգերով… ավելի բարձր ու հաճախ է նվագում Դավիթ Բլեյանը՝ խոսես-չխոսես հեռախոսով:

Խուճուճ շարքը՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ուռա՜, Սոֆյա Այվազյանը գլուխն ազատեց ինձանից ու ընտրեց միայն մայրենիի ուսումնական պարապմունքները սեբաստացի պատանիների հետ… Ճիշտ արեց մեր Սոֆին. դեռ թարմ են, ես որ չեմ մոռացել, գեղարվեստի ավագ դպրոցում Աբովյանի, Չարենցի իր ուսումնական նախագծերի տպավորությունները… Սյուզի Մարգարյան  առողջագետ-խորհրդատուն՝ անվճար-համոզիչ-միշտ պատրաստակամ, բացի խորհուրդներից, իրական միջավայրում ուսանողների, քոլեջի այս տարվա ավարտական աշխատանքներին ի՜նչ կազմակերպում կհաղորդի… Այսօրվա մասնագիտական մեր ժողովի գլխավոր հարցն է սա ու կլինի իմ առողջության իրական սպառնալիքը… Անահիտ Մելքոնյանը հայտարարեց իր գարնանային թափով-կոնկրետությամբ գործելու մասին, որ ողջ Մասիսն իր շրջակա գյուղերով, մասնագիտական ներուժով, տնկիներով «Կրթական պարտեզ» ուսումնական նախագծով 2018-ի աշխատանքների գլխավոր դրսևորումներն են… Կկարողանա՞ Անահիտը քոլեջի դիպլոմնիկներով «Կրթական պարտեզի» գործող դարձնել Կրթական պարտեզի թիվ մեկ շահառուին՝ Բանգլադեշի բնակչին… Կկարողանա՞նք Ծառզարդարի, Զատկական ծեսի ողջ շամանությամբ նորին մեծություն բնակիչ-դիտորդին՝ ոչ միայն իր 9-11 հարկանի շենքերի պատշգամբ-պատուհանները բացել, այլև խորդանոցներից-պահոցներից հանած բահով-փոցխով զինվել ու իսկական էկոլոգիական աղետի հասցրած՝ շենքերի հողատարծքների ազատագրումը վճռական  սկսել տանք… Երեկ Արևելքի երկարությամբ Փիրուզ-Անահիտի վեց տարեկանների կանչերը, գոնե ինձ վրա, Նուրի-Նուրիի կանչերի ազդեցություն թողեցին…

Հասնել մարդուն, ահա մոմենտի խնդիրը, կասեր Չարենցի հայտնի հերոսը, ուզում ես Մարինե Մկրտչյանի «Ցորեն եմ ցանել»-ով, Հասմիկ Մաթևոսյանի «Հիշեա, տեր»-ով, թե Փարիզից, Սենայի ափից ողջ առողջ վերադարձած Աննա Երիցյանի «Թամզարա» պարերգով, Անի Նավասարդյան խազի «Անուշ անուրջով», Սյուզիի գունափոխությամբ, գեղարվեստի բաց լաբորատորիայում ծնվող կերպարների կենդանացմամբ… Հո օրվա գիրը՝ իր հերոսներով, չե՞մ վերապատմի, նորից կարդացեք, սկզբից… Ահա այս՝ դեպի մարդ տանող, մարդուն իր խնդիրների, իր ստեղծած, լավ, իր թույլտվությամբ առաջացած վիճակի շտկման-փոխման, մարդու դրանում ներգրավման-ներառման ճանապարհից չշեղվենք հանկարծ…

Հարավային դպրոցի հեծանվորդները:
Ֆոտոշարը՝ Հասմիկ Պողոսյանի:

Երեկ հասցրինք Սուսան-Գևորգի հետ անդրադառնալ ձեզ արդեն հասանելի միջնաժամկետ՝ 2019-2021  թվականների մեր մեծագործություններին… մի շտկումով-լրացումով… Աշտարակ քաղաքի՝ որպես կրթական համայնք, որպես բաց հանրակրթական լաբորատորիա… «Ուսումնական Արագածոտն» նախագծի կարևորմամբ…

Իսկ մեր դպրոցներից յուրաքանչյուրն իր շուրջ կարող է ձևավորել համայնքներ բնակելի, դպրոցին մերձակա շենքերով-բնակիչներով… Մենք մոտեցանք մեր դրած «Ծեսը համայնքում» ուսումնական հեղինակային թակարդին…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1313

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քույր իմ, դու չկա՞ս…

Արմինեն շարունակ նմանություններ է հաստատում իմ ու Դավթի բնավորությունների մեջ, վարքագծերում… օրը գիտի, իր տրամադրվածությունը՝ ինչ շեշտադրումով է արվում՝ ուրախությո՞ւն, թե՞ իր վիճակի անելանելիություն… Իր երեք հաստիքով՝ Դավթի մայր, տիարի

Արդարության և անողոքության ընտրությա՞ն առաջ….

Երկաթուղայիններով, Մուխանաթափա-Անդրֆեդերացիայով (հիմա՝ Վարդան Աճեմյան փողոց) երևանյան օրերի խրոնիկա՝ պատում իմ այֆոնով… «Սասունցի Դավիթ» կայարան-Ռոսիա (Այրարատ)-Տիգրան Մեծի հատվածն անցնում եմ ավտոբուսով… Ուշքս, ինչպես Դավիթ Բլեյանինը, մանկությունից է երևի, գնում է

Բարով ես գալիս, տարե՛րք, երկար մնա…

— Ինչո՞ւ ես շորերով չեմ լողանում,- առավոտյան լողի հետ զրույցն սկսում է Դավիթը Բլեյան: — Չգիտեմ, ասա՝ իմանամ… — Դու ես հանում, դու ասա… — Ես հանում եմ, դու էլ