Կիրակի Դավիթը լողացավ ժամը 9-ի մոտերը. մինչ այդ նստած է զուգարանակոնքին՝ քաքիկ է անում, խոսում է, գժություններ ասում-անում: Արմինեն երանության մեջ է՝ քնա՜ծ, ես ու Դավիթն էլ մեր երանությունն ենք վայելում… Լողարանի նեղ պատուհանից երևում է Նորքի բլուրից բարձրացող արևը… Ես պատուհանը բացում եմ… Շողերն ընկնում են Դավթի վրա… Երգում է Դավիթը… Տեսարան է:

-Արև, արև, դուրս արի,
Հերն ու մերդ եկել են,
Ինձի քաքիկ բերել են,
Վրան չամիչ շարել են…

Հետո, երբ առավոտվա լողալու ծեսը,- տղաներն են, չէ՞, այսպես, ամեն օր լողանում, հայրիկ,- ավարտվել է, ժամերգության պես մի բան է, Դավիթը փաթաթվել է սրբիչների մեջ,  ու սկսվում է հագցնելու-մազերը չորացնելու մայրիկական արարողությունը.
-Ե՞րբ է գուլպան գալու, թող գուլպան շուտ գա…
– Գա ի՞նչ անի, Դավիթ:
– Գա, ինձ ամեն օր լողանալուց-սրբվելուց հետո մեքենաներ բերի-շարի… Մարդիկ գան, հիանան, ասեն՝ Դավիթն ինչ լավ է շարել…
– Գուլպան ձնե աշխարհից, Ձմեռ պապի մոտից ո՞նց կգա մենակ… Ո՞վ կթողնի…
– Թող Ձմեռ պապի հետ գա, միասին վեր կենան, գան… ուրախանանք, իմ գուլպան էլ թողնի, գնա իր գործին…
– Հիմա, տես ինչ տաք է՝ գարնանային տաք, գարուն է մոտենում, Ձմեռ պապին գարնանը ո՞նց կգա, ինչ մազալու բաներ եմ լսում, Դավիթ:
– Թող գարուն տատիկը գա՝ իր երկար գուլպաներով ու…
Տրաքում ենք ծիծաղից.
– Հետո էլ, երևի, ամառ քույրիկը գա…
– Աշուն մորաքույրը կամ քեռին…
– Ի՞նչ վատ կլինի: Լավ կլինի: Թող բոլորն էլ գան, հայրիկ, խնդրում եմ, չեմ ուզում առանց գուլպայի:
– Լավ, կխոսենք, հիմա ասա՝ ի՞նչ ծրագրեր ունես, գիտես, չէ՞, ինչ օր է, Դավիթ ջան:
– Կիրակի է, հայրիկ: Ուզում եմ տանը մնամ: Տանը լավ է: Չեմ ուզում ոչ մի տեղ գնամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեծացել է Դավիթ Բլեյանը

Օրվա վերջում, իրիկունը ժամը 9-ից, Դավիթ Բլեյանը, իբր քնելուց առաջ օրոր, ուղիղ 3 ժամ քամում-կլանում է մեր կենսական ավիշը. 3-6 տարեկաննների համար նախատեսված 3 գիրքը դարձավ «լավագույն նախադպրոցականը» մեր նոր,

Մեր պլեները Երևանի կենտրոնում

Ռեժիսուրան իմ աշխատանքի մեջ կա, ու բեմավարության-հանդիսավարության տեսարանները ես բաց թողնողը չեմ… Իրիկունը «Օպերա Սյուիթ» հյուրանոցի տասներկուերորդ հարկի սրահից, որտեղ Վրաստանի Հանրապետության օրվա պաշտոնական ընդունելության մասնակիցն էի, վերևից, մայրաքաղաքի շենք-շինությունների բարձիթողի

Ամենահուզիչը Դավթի դիմելաձևն է

Իսկ Նազենի Հովհաննիսյան քույրիկի և անբաժան Սոֆի Մխեյանի հետ հանդիպումը մենք տեղափոխեցինք իրիկուն, մեր տուն. առանց Դավիթ «սրտակերի» մեր գրավիչ աստղերին ինչպե՞ս երկար զբաղեցնես… Դավիթ Բլեյանը, ինչպես փոխանցում են նկարները,