Արդարությունը և ստեղծագործական աշխատանքի պաշտամունքն է պատերազմի բացառում։ 

Յոլա գնացող հասարակություն ենք. պետք է խաղաղություն պարտադրենք

«2017-ի ապրիլին մենք պետք է հասկանայինք, որ պետք է միավորվենք ոչ թե պատերազմում հաղթելու համար, ոչ թե թշնամու դեմն առնելու համար, որ նա չխորանա, այլ պետք է կարևորեինք խաղաղության հաստատումը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով՝ ԼՂ խնդրի գոյությունը հենց, այսինքն՝ պատերազմի մշտապես ռեալ լինելը պահանջում է դա ոչ թե քեզնից անկախ լինի, այլ քեզնից կախված լինի, այսինքն՝ այնպիսի կյանքի կազմակերպում, որ իմանալով՝ կա հակառակորդ Ադրբեջանի Հանրապետություն, թույլ չտա իրեն պատերազմի ռեժիմում գործելու նախահարձակ լինելու, և այստեղ հասարակության բոլոր խմբերը, անհատները, ինստիտուտները պետք է համաձայնության գան:

«Եթե այս հողի վրա այս ժողովուրդը ապրելո՞վ դա չպետք է բացառի և պարտադրի խաղաղության հաստատում ոչ այնքան և ոչ միայն զենքով, այլ ինքնապաշտպանության հզորացման և իր հողում արդար ստեղծագործ կյանքով ապրելու կարողությամբ, եթե սա չի, ուրեմն լուրջ չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ կամ չենք կարողանում ռեալ իրական վտանգի դեպքում մեր կարողությունը դրսևորել, և թողնում ենք ավելի հեշտ ճանապարհ՝ խնդիրը թողնելով այստեղ ապրողներին, մենք այս ռեսուրսը սպառել ենք, և այստեղ ոչ թե գաղափարի մասին է խոսքը, այլ քո կյանքի նոր կազմակերպման մասին է խոսքը: Այստեղ արդարությունը և ստեղծագործական աշխատանքի պաշտամունքք աճեցեք և բազմացեք հիմա ձեր հողի վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

[youtube https://www.youtube.com/watch?v=y6w0ZOSeFxs?rel=0]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վարկանիշավորման ազգային համակարգը վտանգավոր գործիք է դպրոցների համար. Աշոտ Բլեյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 18-ին դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսի ժամանակ ներկայացրել էր ծրագրի փորձնական արդյունքները՝ նշելով, որ համակարգը նպատակ ունի ոչ թե խրախուսել կամ պատժել, այլ

Արայիկ Հարությունյանը ինձ չի նշանակել, և ինքը երազում կտեսնի, որ ինքն ինձ նշանակում է և ինձ ազատում

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կառավարման խորհուրդը, տնօրենը և մանկավարժական խորհուրդը՝ 250-300 հոգանոց և Մխիթար Սեբաստացի կրթական համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը և տեղեկացրել ենք կառավարությանը, որ մենք կրթահամալիրի իրավակազմակերպական ձևը ցանկանում

Ֆորմալ կրթությունը՝ վտանգավոր դանդալոշություն

Կրթությունը մեր իրականության մեջ ծառայություն է իրականացում` առանց պատվիրատուի, չես հասկանում՝ ում է ուղղված, մինչդեռ պետք է կոնկրետ հերոս ու կոնկրետ պատվիրատու ունենա: Հերոսը երեխան է, իսկ տեսադաշտում երեխայի ապրած