Արփի Սիմոնյանի կլոր սեղան-համտեսին մեր Ավագ դպրոցում՝ «Սեբաստիա» համերգասրահի ակումբում, ես չէի կարող չմասնակցել. մասնակցեցի հեծանվի վրա… հա՛մ հարմար էր, հա՛մ ուշանում էի… Երբ ես ուշանում եմ, կարո՞ղ եմ ուշանալ, ուշացե՞լ եմ, մամա՜ ջան, ես ուրիշ մարդ եմ, վատ-շատ վատ, ամոթից չգիտեմ ինչ անել… ինքնասպանությունը կամ սպանությունը (ով ինձ ուշացնում է) ամենամոտն եմ, երբ ուշանում եմ… Մի՛ փնտրեք չափազանցություն. մտածեք՝ որքա՜ն հանդուրժող եմ, որ ամեն օր, օրը քանի անգամ, տարատարիք մարդիկ՝ սովորող-ուսուցիչ-ծանոթ-անծանոթ, սեբաստացի-ոչ սեբաստացի, իմ առօրյայում ուշանում են, ու ես… ժպտում եմ, ներառում իմ կյանքում… Չեմ մոռացել՝ այս ապրիլի 7-ին հինգ րոպե ուշացա 15։15-ի համերգին Մարմարյա սրահում…
Չեմ մոռանա. իմ դպրոցական 10 տարիներին մի անգամ եմ ուշացել, ուսումնական պարապմունքից. լսեք՝ միայն մեկ անգամ, առավոտյան թե դասամիջոցից հետո… 5-6-րդ դասարանում մեր դասարանը տղաների երկու ֆուտբոլային խմբի էր բաժանված, մի թիմի ավագը ես էի, մյուսինը՝ Աշոտը Ավետիսյա՞ն… Հարատև-երկարատև պայքարը թող այսպիսին լինի, որպես խաղ… Երբ ժամանակ էինք գտնում, ցանկացած տարածքում-անկյունում՝ Տերյանի անվան 60 դպրոցի բակում-նրա շրջակայքում ֆուտբոլ էինք խաղում… Ոչինչ ավելի կարևոր չէր ֆուտբոլային խաղից ու ճիպոտի՞ց… Ստեփան Բլեյանի նոր ստեղծագործությունը կարդացի՞ք. կնեղանա եղբայրս… ավագ է: Ահա մի օր, ֆուտբոլով ընկած, ուշացա. մի օր պիտի ուշանայի և ուշացա… Մուրադյան Ալետան, մեր մայրենիի նոր-խորոտիկ-երիտասարդ ուսուցչուհին, որին չսիրելը, սիրահարվելու աստիճանի, անկարելի էր, չափեց-խեթ նայեց.
– Բլեյա՞՜ն…
Հայա՜ցքը։ Մոտեցավ… Պետք էր մի բան հորինել-ասել… Ասացի՝ չեմ հիշում ինչ, դե, աշակերտավարի ստեցի, ու ապտա՜կ աջ այտիս… Ես՝ հայտնի կարմրաթուշս, այտիս շիկացումը-ամոթը չեմ մոռացել-մոռանա: Ա՛յ, հիմա էլ ձեռքս տարա…
Արփի Սիմոնյանի շուրջ միշտ հավաքվում են. խնամք կա… Հետևել եմ, լսել եմ մեր շրջանավարտ աղջիկների պատմությունները Արփիի մասին… Այս համտեսը շատ բան է պատմում նրա մասին: Նրա ամենահամեղ աղցան «Կեսարն» այնպիսին էր, որ մոռացնել տվեց մինչ այդ եղածների համը… Իմացեք, ես աշխատանքի առաջարկ եմ արել Արփիին… ինքը գիտի՝ ինչպիսի, ինչը, երբ, ինչից սկսել… Խոհանոցի-սպասարկման-խնամքի մշակույթի զարգացումը մեր մանկավարժության զարգացման լոկոմոտիվն է… Երբ նախորդ իմ գրում պնդում էի մարդու՝ խաղաղագործի-երկրագործի ու Զանգվի-նրա ավազան Արարատյան դաշտի ճակատագրական քարկապի մասին, Արարատյան դաշտը խաղողի մշակույթով փրկելու, սրանով և՛ Զանգուն, և՛ մարդուն Զանգվի ավազան-դաշտում պահելու միջոցի մասին, դրանից առաջ գինեգործ-մշակութաբան-ձեռնարկատեր Հովակիմ Սաղաթելյանի, նրա նոր գրքի, «Բարդ» ակումբի հիմնադիրներից Վախթանգ Հարությունյանի մասին ես այնքան քիչ բան էի կարդացել… Իսկ մեր Քնարիկ Ներսիսյանն իր գործերում, «Հարթակ գեղարվեստում» ակումբի զարգացումներում արագընթաց-հետևողական-բարեխիղճ է… Սպասել չի տալիս. եթե պիտի արվի, ջանջալացնել-հոգնեցնել-հավեսից գցելս որն է… Կարդացեք, ինչպես ես հիմա, Հովակիմ Սաղաթելյանի, նրա «Տրինիտի» ընկերության, գինեգործ Թաիրովի, Երևանյան արժեք գինու մառանների-տակառների ճակատագրի, «Բարդ» ակումբի գործունեության մասին… Ես առավելագույն ջանքեր կգործադրեմ, որ խաղողի խնամքի մակույթը՝ իր արքայական ըմպելիք գինով, գա հեղինակային կրթական ծրագիր, դառնա ուսուցում, ինչպես հանրակրթության մեջ, այնպես և մեր մասնագիտական ուսուցման քոլեջում, որ մասնագիտություն դառնա երկրագործությունը, Զանգին սիրուն սարքելը՝ որպես հայոց նոր խորհրդանիշ…
Ու պիտի կարողանանք ավելի արագ գործել. որքան էլ երկարակյաց լինենք՝ այսքան գործեր-զարգացումներ, որ լցվել են (լեցու՜ր–լեցու՜ր–լեցու՜ր. կարդացեք Վարուժան, Մեծարենց, Թեքեյան), այլ ընթացք-արագություն են պահանջում… Ավելի արագ անցնենք. քայլենք պարզապես, սկսենք ավելի արագ քայլել… դանդաղ քայլքը սպանում է… Շաբաթ օրվա թսթսը Արարատյան դաշտով-Զանգվի հունով, ինձ հունից հանեց ու հանեց… չիմացա՞ք: Ի՜նչ գնով, մեծ մարդասեր-հանդուրժողս, դիմացա… Մի կիրակի այդ հոգնությունից, որպես կապար կախված իմ ոտքերից, ո՞նց հանի, որ վերգտնեմ իմ թեթևությունը-վազքը-վարգը-հեծանվաերթը:
– Սրանք փոքր եկեղեցիներ են, պապ, արի շուտ տես…
Մինչ ես առանձնացրել էի իմ անկյունում, գրասեղանի առաջ էի, Դավիթն Արմինեի գնած նոր լեգոներով կառուցման գործի է…
– Սրանք լռություն են ուզում, որ չքանդվեն պապ…
Մելինե քույրիկի հետ որքան ջանացին այդպիսի լռություն պահպանել, հնարավոր չեղավ. նրանք տեղափոխեցին կառույցները ավելի ապահով-լուռ տարածք Դավթի սենյակում…
– Պապ, թող դառնան եկեղեցի-աշտարակներ, որ քաղաքը ավելի պաշտպանված դառնա…
Քաղաքը Դավթի կառուցված դիմացավ ողջ կիրակի, ահա, այսպիսին մենք նրան թողեցինք այսօր առավոտյան, դպրոց գալիս… Կիրակի Դավթի քաղաքով կարողացան հիանալ և Ստեփան հորեղբայրը, և Դանիել եղբայրը…
Օղի խմող ազգը չի կարող ստեղծագործ լինել… Գինու խաչմերուկում… երգող պոետներ… Ինչու՞ պիտի հայերը գինի խմեն…
Գինի՝ կոնցեպտուալ հիմքով… Ոսկու վրա նստած մարդիկ գնում են երկրից…
Սրանք հնարքներ են ձեզ մի քանի ժամով տանելու է՛ն ճամփով, որով ես անցա այս գիշեր… Ավարտեցի՞: Սկսեցի օրը շնորհակալությամբ «Թատրոն» ուսումնական բլոգին… Սաղաթել Հովակիմյանին…