Ես չեմ պարում միայն նրա համար, որովհետև սիրում եմ այն, պարում եմ սովորելու, սովորեցնելու և տարածելու համար․․․Խոսքն ամբողջությամբ կարդացեք հեղինակի՝  Ավագ դպրոցի Տիգրան Արամյանի բլոգում․․․ Տիգրանին մեր, այսպես յուրաքանչյուր սեբաստացու, կարելի է և պետք է շնորհավորել, ուրախանալ մարդու ձեռքբերումով-հաջողությունով․․․ Հիշեցի Ճային Լիվինիգսթոն, Կտակարանի՞ց պոկված․․․ ամեն մի թիվ սահման է․ կատարելությունը սահման չունի․․․

Իսկ ես երեկ ուշացումով էի գնացել Մայր դպրոց, որ շնորհավորեմ…. մինչև «Արթմեդ» 10-րդ պալատ գնալը, իմ ընկերոջը՝ ճարտարապետ Համլետ Խաչատրյանին, կրթահամալիրի մանկավարժության հավատարիմ ջատագովին, Արմենակ Խաչատրյանի հայրիկին ու Արեգ Խաչատրյանի պապիկին, սքանչելի տիկնոջ՝ Մարիի խնամքին հանձնված մտածողին, մի սեբաստացիական խմբով՝ Քնարիկ Ներսիսյանի ու Յուրա Գանջալյանի հետ խոսեցնելը․․․ Շնորհավորանքների շքերթ ստացվեց Մայր դպրոցում՝ սկսած Մարմարյա սրահից․․․ մի շնչով, անցումով․․․

Տոնական տրամադրություն Հարավային դպրոց-պարտեզի խմբում:
Ֆոտոշարքը՝ Գայանե Թորոսյանի:

Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունքին Գյումրիի ռոք պատանեկան խմբի ելույթը չէի կարող բաց չթողնել. ես կատարում էի Քոլեջ հաստատության անմիջական ղեկավարի պարտականությունները, բայց չէի կարող չշնորհավորել Կայի երաժշտական լաբորատորիային «Ուսումնական Գյումրի» դեկտեմբերի ծրագրով նոր նախագծի՝ «Ռոք-ֆոլկ Գյումրի-Բանգլադեշ» հաջող մեկնարկի համար։ Տղաները Դիաննա Տատինցյանի հսկողությամբ ձայնագրման ստուդիայում նվագում էին․․․ Առաջին հարկում հանդիպեցի Շուշան Եփրիկյանին, իր ուսուցիչ  Ժաննա Հակոբյանի հետ ջերմ-ջերմ զրուցելիս։ Շուշանը նոր է վերադարձել Մոսկվայից, որպես լեզվաբանական հեռավար օլիմպիադայի Հայաստանից ընտրված  մասնակից․․․ Շնորհավոր…

Երաժշտության սրահում հասցրի շնորհավորել կիթառահար, մեր 8-րդցի Դավիթ Առաքելյանին Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթ-փառատոնում հաջողության համար, և Անի Նավասարդյանին, իր տղա-աղջիկ «Խազերի»՝ Աշտարակի տպավորիչ ելույթի համար և «Վիեննայի տղաներ» երգչախմբային 2018-ի փառատոնին մասնակցելու որոշման համար… Ժամանակին ու ճիշտ որոշումից վերջնական հաջողություն կես քայլ է՝ վեց ամսվա ջանասեր պարապմունքներ… Հայրս կասեր՝ գութան քաշել չէ․․․ 

Լողորդ 2-րդ դասարանցիներ:
Լուսանկարները՝ Սմբատյան Գոհարի:

Սպառեցի՞ օրվա հաջողությունների շքերթը․․․ Ո՛չ, իհարկե, օրինակ՝ Արմինե Թոփչյանին չհամարձակվեցի շնորհավորել «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի տնօրենի պարտականությունները ստանձնելու համար․․․ Չգիտեմ՝ վախեցա՞․․․ Եվ ամենուր իմ ճամփին Վանուհի Բաղմանյանին էի փնտրում․․․ Լավ է, որ չհանդիպեցի․․․Ախր այնքա՜ն ծանրակշիռ է իր գործը արված, Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը ամբողջական ու գերմաներենից թարգմանելը-տպագրելը-ընթերցողին հասցնելը, դրանց թվում՝ իր սեբաստացի սաների ոգևորված մի մեծ խումբ․․․ Ի՜նչ ուսուցիչ ունեն․․․ գիտնական․․․ հանրահայտ։ Իսկապես, որ մեր սովորողներին արժե շնորհավորել, ուրախանալ նրանց հնարավորությունների համար։ 

Հանդիպում Մեդիակենտրոնում…

Ինձ համար դժվար էր ճանապարհին, մեքենայի մեջ խոսելը, իսկ ասել պետք է, հիմա, գրելով ավելի հեշտ է․․․ Իմ ճանապարհի Մյասնիկյան պողոտան՝ ծածկված Գետառի հովիտը… աջից՝ Կենդանաբանականի-Ջրաշխարհի, ձախից Բուսաբանականի պահպանվող-հանրային տարածքները, աջ ու ձախ դարավանդներով, խաղողի-լքված տների-լանջերի-ապառաժների-բարձունքների հսկայական տարածքներ, մայրաքաղաքի՝ Ավան-Առինջ-Զեյթուն-Մասիվի ու Թամանյանի Երևանի միացումով-թունելներով, միացման հնարավորություններով․․․ այսքա՜ն «անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար» աղճատված․․․ որ շարունակ քրքրվում է, բզկտվում, փախցվում-բաժանվում, այլանդակվում նորանոր անմիտ միջամտություններով, այնպես, որ ուզում ես այս մարդակույտ մեքենաների շարանով ձգված փողոցից շուտ կենդանի դուրս գաս-պրծնես․․․ Ու այսպես՝ քանի՜ տարի… Ետ ու առաջ, նույն զգացումով՝ փախուստի-ազատվելու… այս հսկայական աշխարհը կարող էր Համլետ Խաչատրյանի ճարտարապետական մշակումներից-լուծումներից մեկը լինել․․․

«Գույն TV» -ի ամանորյա տաղավար Հարավային դպրոց-պարտեզում:
Կարինե Բաբուջյան և 2-րդ դասարանցիներ: Ֆոտոշարքը՝ Արմինե Թոփչյանի։

Գիտե՞ք՝ Համլետ Խաչատրյանն ի՜նչ ճեպանկարներ ունի, մեկը՝ մեր ննջասենյակի պատին, իր ձեռքով կախած․․․ Ու աչքիս առաջ կիրճի ճեպանկարների – էսքիզ-նախագծումների շարքն է, այս ողջը, որպես բնություն մեզ վերադարձնելը․․․ Ախր, ե՞րբ, եթե ոչ հիմա, ախր ո՞վ, եթե ոչ դու, Համլետ, ախր, քանի՜ առիթով խոսել ենք․․․

Թող որ ամեն բան բաց պատկերված չէ,
Սակայն ամեն բան պատկերացված է․․․
Սևակ

Ի՜նչ դժվար է շարունակել պատմելը։

Բարի օր, հաջողություն, կրթահամալիրում…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1243

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրկնակի հարսնաքույր Շուշանը՝ Վիեննայից, հատուկ ձեզ համար…

Ճոճանա՜կ, ճոճանա՜կ, գնաս ու գաս շարունակ… Ի՞նչ կհարցնի Դավիթ Բլեյանը գիշերը 3-4-ի արանքում, մեր տան խոհանոցում, մինչև արթուն հայրը հանկարծ արթնացածին իր ուզած ծորակի ջուրն է լցնում-տալիս․․․ — Ինչո՞ւ մեր

Իմ երազկոտ դասընկեր… Իմ պաշտպա՞ն․․․

Սեղանի վրա նախշուն, ինքնաշեն, կիսաբաց, ձեռագիր բացիկը գրավեց-տարավ․․․ Դավթին․․․ Ադրիանայից․․․ Իմ երազկոտ դասընկեր․․․ Երազկոտը, թվում է, հե՛նց սազ է գալիս Ադրիանային. նա մեր տղայի մեջ է տեսել երազողին․․․ Դավիթ երազող՝

Դու ե՞րբ էլի կգաս…

Թող զբոսնենք անվերջ ծաղկած այգիներում, Կորենք Փարիզի մութ փողոցներում… Երգում է ֆրանսուհի Բարբարան… Լիլիթ Բլեյանը՝ մեքենայի ղեկին, ես՝ կողքին. այդպես ե՜րբ է եղել, որ ես առջևում լինեմ, վարորդի կողքին… Որպես