Վատառողջ եմ. շաբաթ օրվա երկրորդ կեսին իմ անսասան 80-120 ճմշումը տատանվեց… բարձրացավ մինչև 145… Ո՜վ էր տեսել էս տեսակ շփոթ… Արմինեի շտապ օգնությունն արժեքավոր էր՝ որպես անկասկած ընկերոջ հոգատարություն, Դավթի վեջը չէր.
— Սիրտդ ի՞նչ է ուզում, պա՛պ, ասա, դրանից է…
Աստղիկին նյարդայնություն էր փոխանցվել…

Արատես չգնալ չէր կարելի, գնալը՝ հակացուցված։ Գնացի, իհարկե. անհետաձգելի էր մի անգամ հետաձգածըԱրմինե Թոփչյան ու Սմբատ Պետրոսյան ճամփի ընկերները՝ ոնց որ բժշկի ընտրած-նշանակած բալասան մի-մի… Շնորհակալ եմ: Մեկ էլ՝ Արատեսը… օրը… ձյունը… մարդիկ… Բոլորը: Այսքա՜ն խնամք, հոգատարություն: Ես, իհարկե, իմ անսովոր զգացողության մասին պատմեցի միայն Երևան ետդարձի ճամփին…

Իսկ իմ ճնշման ու ինքնազգացողության նկատելի տատանումը չէր փոխվել՝ կոնսերվացվել էր: Տուն մտնելուն պես Արմինեի լաբորատորիան չափեց-հաստատեց… Այս դեպքերում ամենածանրակշիռը ավագ աղջկաս՝ Լիլիթի ու Վահեի՝ անվրեպ ընկերոջ-փեսայի միջամտությունն է… որպես այլընտրանք շտապ օգնության ծառայությանը: Եկան անհապաղ, պատրաստված, համալիր ազդեցությամբ՝ խաղաղ զրույց՝ հումորով-լույսով ողողված, անվնաս միջոցներ-խորհուրդներ… բացառումներ…

Վերջ: Դավիթը լողաց ինքնուրույն, քնեց, Աստղիկը կերավ, նյարդերը հանգստացան, քնեց… Ես քնեցի… Արմինեն՝ իր պոստում, ամենահաս:
Ճնշում-տատանումը տեղի տվեց:

Առավոտ է, օրվա սկիզբ Աստղիկի հետ, զրույցով… Այնքա՜ն բան կա գրելու-կարդալու, կիսատ լցված է սեղանիս, համակարգչին… Կսպասեն, Արատեսի քարայծների նման, բարձր իրենց հարթակներում, մինչև Սմբատը հատուկ օբյեկտիվով՝ Շամշյան Գագիկի նվիրած, կհասնի-կնկարի: Նկարեց: Հեքիաթ, ձյուների մեջ կուսական, իրական, այնքան, որ ես ուզեցի հենց այս մասին պատմել, չտալ մոռացության…

Իմ առաջին ֆիլմն է Արատեսի բարձունքից։ Ու առանց խոսքի, ինչպես և իմ արած լուսանկարները։ Սա՝ որ չշփոթեք ինձ Արմինեի, Սմբատի հետ։ Ես ո՜ւր, իրենք՝ ուր…

[youtube https://www.youtube.com/watch?v=dCJHrK_lGfE]

Մնացածը, համոզված էի, ու եղավ, Արմինե Թոփչյանի թարմ, Արատեսի ձյան պես ու նույնքան պարզ-հավաստի պատումները՝ տեքստերովլուսանկարներովֆիլմերով… անցումներով, Սմբատը՝ երկու դերում, երեք, թե  բազում՝ Արմինեի, իմ, օրվա, Արատեսի հերոսի ու մենթորի՝ լրացնող-շտկող-հասնողի…

Դավիթը դասարանով սահադաշտ պիտի գնա, իմ օրը լեցուն է գործերով, ո՜ւր փախչես… Ճնշման տատանումն էլ այսպիսի (Վահեն է ասում. չես կասկածի) օգտակար է, օրգանիզմի ինքնակարգավորումն է, դուրս է տալիս փոքր ցնցումով: Այնպես որ՝ հանգիստ, միայն հանգիստ… Արատեսի ու իր ճամփի, իմ ուղեկից Սմբատի ու Արմինեի նման:

Արատեսից վերադարձին Թոփչիկին պարգևատրելու համար Սմբատի հետ որոշեցինք անցնել Լանջառ-Շաղափ-Ուրցաձոր-Վեդի-Արտաշատ ճանապարհը ու չսխալվեցինք։ Իմ այս տեսանյութը այդ մասին է։
[youtube https://www.youtube.com/watch?v=XmduJs5xYCQ]
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1571

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքիս ամենամեծ կորուստը Երևանն է… Գիր է…

Անընդհատ հետաձգել չէր կարելի. եղանակագուշակ Սուրենյան Գագիկի խոստացած ուժեղ քամիները, նրան ուղեկցող անձրևը… կայծակը չէին էլ կարող խոչընդոտ դառնալ… Շաբաթ օրվա երկրորդ կեսին ես ու Վահրամ Մարտիրոսյանը «Փարոսի» գագաթին էինք, Մալաթիայի ու

Անշուշտ կանցնի պղտորումը, էլի վճիտ կլինի…

Նույն 4-ի և 5-ի արանքը՝ գիշերվա թե առտու, նո՞ւյն՝ արդեն վաթսունը գլորած բլոգավար Տիարը, նույն օրագիր-ինքնագի՞րը… Դադար եղա՞վ որ… Աշխատանք է՝ իր ռեժիմով անդադրում, հենց ծուլացար, պըրծ… Ուզում ես՝ գրի,

Ծիրանածեսի ինստալիացիայով կրթական բաց ծես…

Ծիրանի ձեռը կրակն են ընկել ոչ միայն չորս սեբաստացիների ծնող, հայտնի երկրագործ Արտյոմ Խաչատրյանը, այլև ծիրանի երկիր Հայաստանում՝ բերքն այս տարի առատ է, կրթահամալիրի Հյուսիսում, Հարավում… Արտեմը կոչով-հրավերով դիմում է