Ինձ ամենահեշտը-ազդեցիկը փոքր բաներով ուրախացնելն է, կամ փոքր քայլերի արվեստը կա՝ օրվա մեջ աննշմարելի գործերի, և դրանց բերածի ազդեցությունը…

Դավիթն իրիկունը դժվար է քնել, բայց ոգևորված. բոլոր հարցերը Արմինեին սեբաստացիների առավոտյան ժամը 8-ին հրապարակից մեկնարկող մարաթոնի մասին է. ովքե՞ր են գալու, որ շատ-շատ եղան, բա մեքենանե՞րը, ի՞նչ ճամփով ենք գնալու, ճանապարհին ինչո՞ւ բլուր բարձունք չենք բարձրանալու… Ես էլ, անհամբեր օրվա հետ, որ չուշանանք մարաթոնից՝ Դավիթը, Արմինեն ու ես… հեշտ քնեցի-հանգա, երբ տանը ծննդյան օրվա հյուրեր կային. մերոնք բոլորը ներեցին, երևի…

— Դավի՛թ, լողանալո՞ւ ես, թե՞ լվացվելու…
Սիրում եմ որպես Դավթի ընտրություն ներկայացնել ամեն օր, Աստծո ամեն առավոտ կրկնվողն ու հայրիկական ուրախությունը, երբ Դավիթը քայլերն ուղղում է լողարան, օրը սկսում ցնցուղի տակ…
— Պա՛պ, դու էլ ես գալո՞ւ։ Ես ամենաառաջինն եմ հասնելու… Մեդալ տալո՞ւ են, ո՞վ։ Ես եմ շահելու։

Դավթապատում: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Սիրում եմ գրով իմ ուրախությունները ձեզ փոխանցելը, այս գիշեր՝ ժամը մեկից. ոչ մի հիշաչարություն, ես կարողանում եմ մենակ մնալ։ Ահա, այս նամակը՝ կրթահամալիրի ավագ դպրոցի սովորող Էդիտա Գալստյանի պայմանագրի լուծման մասին։ Մաքուր սեբաստացիական պատկեր-հարաբերություններ՝ ֆենոմեն… Կամ Նարե Ղազարյանի նամակը տիարին՝ մեր պարտեզներում ծաղկանոցների-ծաղկի պակասության մասին… Հասուն, համլետխաչատրյանական դիտարկում… Տեսնենք՝ կդառնա՞ դեկտեմբերյան, հունվարյան նախագիծ՝ «Սուս, քնած են ծաղիկները»… Սուս, սպասո՞ւմ են, կսպասե՞ն սածիլները հազարներով կրթահամալիրի ջերմոցներում…

Ռուսական kovcheg.meնախագծային ֆիլմն այս գիշերով դիտեցի մեծ ոգևորությամբ… Նոր, անհայտ Հայաստանի բացահայտում էր, կասկածների ցրում. չնայած մեր անմարդկային վերաբերմունքին, տեսեք՝ կենդանական-բուսական աշխարհն ինչքա՜ն կենսունակ է։

Արևմտյան դպրոցի սովորողները ուսումնական ագարակում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Օհանավան գյուղի դպրոցի Ազնիվ անունով ուսուցիչ-գործընկերոջ սաների այս աշխատանքը՝ ոգևորված սեբաստացու օրերով նախատեսված շրջակա միջավայրի մաքրում-բարեկարգումով, որպես նվեր-մատաղ… Առանց այսպիսի նախագծերի՝ ի՞նչ մասնակցություն ու ի՞նչ փոխանցում մանկավարժության… Ինչպե՞ս՝ հարցնում եմ։

Ինձ հուզեց այսօր ժամը 10-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում սկսվող միասնական ժամերգությունը սեբաստացիների՝ երկու շարական կատարելու է «Սեբաստացիներ» երգչախումբը և հինգ շարական, որպես աղոթք, հնչեցնելու են եկեղեցում ներկա՝ համայնքային մեր տոնի՝ «Հարիսայի» բոլոր մասնակիցները… Ընդհանրական՝ «Հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը, … երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք»։ Ընդհանրական աղոթքի մասին այս տողերը ես կարդացի սիրով-երախտագիտությամբ… Այնքա՜ն հագեցած այս օրերի ընթացքում ես գտա քեզ ու ինձ համար ուրախության պսպղիկներ…

Լավ է, որ օրը շաբաթ՝ մեր տոնի վեցերորդ օրը սկսում եմ այսպես…

Աշնանային բաց ցուցահանդես Արևմտյան դպրոցում:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Ֆոտոխմբագիր` Սոնա Փափազյան

#1212

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ չասված խոսքեր չմնան…

«Կրթահամալիրի շնորհիվ ես այսօր ունեմ սեփական կարծիք, նպատակ և այդ նպատակին հասնելու ոչ ավանդական, հաճախ մի քիչ դժվար, բայց ավելի հետաքրքիր ճանապարհ…»,- գրում է վարժարանի 12-րդ դասարանցի, արդեն Հայաստանի Ամերիկյան

Բարձունքում գտնվողի ու միշտ բարձունք հավաքողի գործը ընկերով են անում…

Արագածից իջածի փորձով եմ ասում։ Լեռներից հեշտ չեն իջնում առօրյա, որքան էլ ես անցումների մարդ եմ հայտնի… Տպավորություններն էլ հետը՝ ինչ ուսապարկում խցկել էի, երեկվա գրում, որպես տեղեկություն, փոխանցեցի, հասա՞վ…

Գնում ենք Բջնի՞, հայրիկ

1-ին պատում  Դավիթ Բլեյանը կազմ-պատրաստ ճամփորդական է դիմավորում ինձ. «Բջնի ե՞նք գնում, հայրիկ, ուլիկների՞ն եմ տեսնելու, գետի մեջ քա՞ր եմ գցելու…»։ Ահա ինչ ուժեղ տպավորություններ են մնացել անցած անգամվա Բջնիի այցից. ֆիլմը