Մեռելոցի օրվա իմ աշխատանքային այցը քոլեջի՝ կրթահամալիրի արևելյան կասկադը եղավ Ախալցխայի Մեծ Պամաճ գյուղից քոլեջ ուսանելու եկած 1-ին կուրսեցի Արտաշես Հարությունյանի, իր ընկերների և ուսուցիչների աշխատանքային առաջին փորձությամբ կատարված հողագործությունը տեսնելու… Լավ սկիզբ է, Արտաշես, ու քիչ ժամանակ ունենք. արևելքի լանդշաֆտների ճիմապատման աշխատանքները առաջիկա երկու շաբաթում պիտի ավարտենք. դադարի-դանդաղի ժամանակ չունենք…
Մեռելոցի պարտադրած հանգստի օրով աշխատանքային եռուզեռի մեջ էր Հյուսիսի դպրոցը… Կա՞ր բացակա… Կեցցեք, Քնարիկ և ընկերներ։
Վարպետ Պետոյի հղկող մեքենայի ձայնը չէր խանգարում, որ Քոլեջի բակում ես ու Շողիկ Պողոսյանը քննարկենք ջերմոց լաբորատորիայի ու դպրոցների պարտիզապուրակային աշնանային-գարնանային նախագծերի ընկերության ակտիվացման հարցեր… Կասկադով դեպի Արևելյան դպրոցի նոր ստեղծվող լանջեր հայացքով փնտրում էի դպրոցի ուսուցիչներին, սովորողներին… բարեկամներին… Ափսոս, որ կրթահամալիրի ծառայությանը՝ Վահրամին, Արմանին, Վահեին, իրենց նախաձեռնության հետ մենակ էիք թողել… Ես բացատրություն լսելու ժամանակ ու հավե՞ս ունեմ։
<<Կար-չկար մի ժպտացող լուսին կար>>. Ստեղծագործում են Հարավային դպրոցի 2-րդ դասարանցիները:
Լուսանկարները` Կարինե Բաբուջյանի:
Մեռելոցն իրենց հանդիպման առիթ դարձրին կրտսեր Բլեյանները՝ Արամի Էդվարդն ու Աշոտի Դավիթը… Ի՜նչ խելացի, յուրահատուկ, անդիմադիր հտևողական է 2018-ի փետրվարին հինգ տարեկան դարձող մեր Էդվարդիկը… Ոչինչ չի շեղում նրան, անգամ իրենց տանը նոյեմբերի սկզբին ծնվող եղբոր, Առնոլդ հորեղբոր տանը ծնվող քրոջ մասին խոսակցությունները… Էդվարդը վստահ էր, որ Դավթին է հանդիպելու… Անհրաժեշտ եղավ վրիպումն ուղղել, պետք էր տեսնել՝ որքա՜ն բուռն «ուռա»-ով էր Դավթի արձագանքը… Ողջ օրը միասին էին երկու եղբայր-ընկերներով, Բլեյանների Չարբախի տարածքում… Մեռելոցը լավ առիթ է՝ հարազատների խմբերով միասին հավաքվելու, գործնական-ընտանեկան հարցեր քննարկելու և լուծելու համար, միայն խելացի է պետք գործել… ինչպես մեր Արամն ու իր ընտանիքը, իր տղա Էդվարդը…
Սեպտեմբերի վերջին մեզ այցելում են «Գետը համայնքում» նախագծով Սեմյոնովկայի, Ծովագյուղի, Արտանիշի սովորողների և ուսուցիչների նախագծային խմբերը… մարզպետարանի, մարզային ՀԿ-ի ներկայացուցիչներ… Նախագծային փնջային հավաք կրթահամալիրում՝ կարևոր հարթակ «Բարեկամություն» ճամբարի աշնանային արձակուրդային հավաքին ընդառաջ, Սևանի ավազանի մյուս դպրոցներին-համայնքների նախագծային մասնակցության խթանման-կազմակերպման համար… Խոշորացվող-խոշորացված համայնքները, Հայաստանի նոր վարչատարածքային կազմակերպումը, նախագծային ուսուցման ու առավելապես նախագծերով կրթական փոխանակումների, մեր ձեռքբերումների տարածումը պահանջում են մեր ջանքերի էական վերանայումներ, այո, հեղինակային մանկավարժության տարածման նոր կազմակերպում…
Բույսերի-կենդանիների խնամք Արևմտյան դպրոց պարտեզում:
Ֆոտոշարը` Շուշան Ալեքսանյանի:
Ողջո՜ւյն, Արատես… խոսուն վերնագրով իմ երեկվա գիրը սրա մասին է, ձեզ առանց կարդալու բաց չեմ թողնի… Կկարողանա՞նք նախագծերում ներառված դպրոցներին՝ ուսուցիչներով-սովորողներով ընդգրկել ֆլեշմոբային առաջադրանքներում՝ սկսած առաջադրանքների կազմակերպումից, նախագծային բովանդակությունից… Սրանով մենք վճռական քայլ կանենք ֆլեշմոբների առարկայական բնույթը հաղթահարելու ուղղությամբ՝ բաժանելով դրանք օտար լեզուների, լեզուների, բնագիտության-մաթեմատիկայի, փոխանակ դրանք բոլորը որպես հմտության գիտելիք գործածելու՝ որևէ նախագծով, ասենք՝ առաջիկայում «Գետը համայնքում» նախագծով, առաջադրանքների կազմման, կենսական՝ նախագծով որոշված համայքային խնդիրների լուծման համար… Սրանով մեր մանկավարժությունը կրթահամալիրի Բանգլադեշից դուրս կգա, կմտնի համայնքներ ու բնակիչների ընտանիքներ: Այո, ֆլեշմոբը այսպիսով նոր պատվիրատու-կազմակերպիչ է ձեռք բերում՝ նախագծերով ուսուցումը… Եթե, իհարկե, սա վերջնական չենք ուզում ձևականացնել-բովանդակազրկել…
Ֆեյսբուքը կարևոր բան է՝ կապ ու զարգացման հնարավորություն…
Հեծանվային պարապմունքներ:
Հարավային դպրոց-պարտեզ, 1-ին դասարանցիներ:
Թամար Մուրադյանն արձագանքում է «Նասլեդ՝ на след?… հետքի վրա՞, ժառանգո՞րդ…» սեպտեմբերի 8-ի իմ գրին. «Իսկ տ-ով տարբերակի մասին ի՞նչ կասեիք՝ Նասլետ: Ինձ համար առանձնակի հաճելի-հետաքրքիր էր այս գրառումը Նասլետ(դ) անվան վերաբերյալ: Դեռ 27 տարի առաջ եմ փնտրել բացատրությունը անձնանունների բառարաններում, երբ ամուսնանում էի Նասլետի հետ… Երկու չկորչող ժառանգորդ էլ ես ունեմ իմ տանը»: Նասլեդի մասին ես մոռացել էի, վա՜յ ինձ-վա՜յ մեզ, Արմա՛ն Երանոսյան, մեր խոստացած Թմուկ գագաթի ու նրա լեգենդար բերդի նվաճումն ի՞նչ եղավ… Սրան կարծես հետևում են չորս Նասլետ-Նասլեդների ընտանիքներ-գերդաստաններ… Ես նեղացողներից չեմ, բայց Ջավախքում իմ օրացույցում նշած Ախալքալաքի Դադեշ գյուղում եկեղեցի եք վերաօծում, այսքան մարդով հավաքվում՝ առանց կրթահամալիրի Բանգլադեշի ու Տիարի՞… Թաքո՞ւն… Բա իմ ֆեյսուք-ընկերը… Հասկացանք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովին հրավիրված չեմ, բայց որ վերակառուցումից հետո 10-11-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման պատարագին-տոնին էլ ներկա չեմ եղել, չի հասկացվում։
#1154