— Ջրի ու գագաթի նման տարերք է, պա՜պ․․․ Ես շատ բան գիտեմ մայրենիից․․․
Այսպես էր խոսում Դավիթ Բլեյանը, երբ Աժդահակը գրոհելու նախօրեին ես ու ինքն առանձնացանք Յոթ աղբյուր կոչվող ջրերի հանգույցներից-գյոլերից մեկում լողալու․․․Մաքո՜ւր, փոքր գյոլ հոսող, զուլալ սարի ջրում․․․
Մեկ էլ՝
— Դու շատ բան գիտե՞ս, թե՞ մայրիկը․․․
— Դե․․․ մայրիկը մայրենիի ուսուցիչ է,- գտա՞, թե սկսեցի պատասխանել ես․․․
— Բոլոր մայրիկները մայրենիի ուսուցիչնե՞ր են, պիտի մայրենին լավ իմանան, որ իրենց բալիկներին սովորեցնե՞ն․․․
Ու տեսե՜ք, վերնագիրն իմ օրվա գրի․․․

Վահան Տեր-Պետրոսյանը, որ ավարտեց մեր Արևելյան դպրոցն ու Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորող է, ամենից շատ զարմացած էր Դավթի՝ իմ տղա, թե իմ՝ Դավթի հայրը լինելու փաստի վրա․․․
— Հա՛, էդ ո՞նց․․․- համառում էր ինձ շատ հետաքրքիր-սիրելի մարդն այս․․․
Կարմիր սարի լճում հանկարծ հարցնում է․
— Այս տարի՞ էլ մենք ուսումնական ճամբար կունենանք․․․ Ճամբարները շատ լավ բաներ են, Տիար։
Դիմելաձևը ականջներումս է՝
— Տիա՜ր․․․ մեր ճամբարները․․․

Ճամփորդությամբ ուսուցում է ողջ ընթացքը, ահա թե ինչու ես այդքան էլ համաձայն չեմ, որ Նավասարդը իր երկրորդ տարում կրկնում է Ամանորի խորհրդային-ետխորհրդային տասնամյակների արատները՝ լիքը սեղաններ, ուտելիքի կարևորում, սրա հետ կապված շատ կենցաղ՝ աման դնել-հավաքել-լվանալ․․․ Իմը եղել և մնում է խելացի-խնամքով-ընտանեկան բրդուճը․․․ կաթն ու մածունը սարի․․․Մինչ սեղան գցելը, սեղան նստելը՝ խաշլամայով, խորովածով գառի, փլավով սնկի․․․

Աժդահակի արշավային լուսանկարները՝ Ալբերտ Տոնեյանի:

Մենք սեբաստացիների խմբով ի՜նչ լավ արեցինք, որ գրոհեցինք մեզ քամիներից-արհավիրքներից պաշպանող Վիշապասարը՝ գետակի ստեղծած ավազանով մեկ փռված, գունեղ-կանչող․․․ վիշապի նման․․․ Ի՜նչ լավ որոշում էր, ու գագաթի քամին, մայրամուտը, հայացքը շուրջ բոլոր ծավալվող աշխարհի, զրույցները մեր վերելքի-վայրէջքի կմոռացվե՞ն… Այո՛, բայց պատկերները կմնան-չեն ջնջվի, ոտքի կոխան չեն դառնա․․․ Պատկերներ են դրանք թարթոցներով բերվող․․․ Ջրհոր իջած դույլի չլմփոցներով․․․

Դավիթ Բլեյանը Գողթի հուշարձանին իր ուսուցիչ Լուսինեի, ուրախ տնօրեն Տաթևիկի հետ կարդում էր տառ-տառ, ինչպես քանդակվել էր, 1936-1937 թթ ստալինյան զոհերի հիշատակի մասին տողերը․․․ Ի՞նչը մոռացվի-գնա․․․ կմնա․․․

Կարմիր սարը, Վիշապասարը, Աժդահակը կմնան՝ ինչպես կանչող պատկերները Սպիտակասարի, Նազելի սարի․․․ Մի կազմով՝ սեբաստացիների, Բլեյանների, կվերադառնանք շա՜տ շուտով, բայց հուլիսի սկզբին․․․

Մարդիկ բացվում են ճամփորդության ժամանակ, ինչպես․․․ սարերը, որպես ձգվող-երկա՜ր պատկերադարան․․․ Ես միշտ չեմ հասկացել արշավում ուրիշ, այլ աշխարհից բերված միջոցները, երաժշտությունը, խմիչքի բերած աղմուկը․․․ Բա էս ձայները, պատկերները, բա լռությունը, անցումները ո՞ւմ համար են․․․ Մարդկանց՝ սեբաստացիական աշխարհից այս կամ այն չափով, բանգլադեշյան ռակուրսով տեսանելի, բազմաչափ տարածքում հայտնաբերելու-ճանաչելու-հարազատանալու հնարավորությունից ո՞նց զրկես քեզ․․․ Օտարությունից վերադարձած Լուսինեն Փաշայան, ի՜նչ ուրախ եմ Դավթի համար, Արայի լեռան փեշերից փախած, Աժդահակի ավազանում շատ բնական-ձայնեղ Մենուան, Լուսինե Ներսեսյանը, սլացիկ-ներկայանալի այսպիսի՜ խանդոտ սարերի շրջապտույտում, Հասմիկը Սիմոնյան, բարձունքի հետ քեզ շարունակ զարմացնող, քարերի մեջ պաշտպանված-փխրուն ծաղկի նման, Նարինե՜ն․․․ այնքա՜ն լուռ, անխոս ժպիտով շուրջդ գույն դառած կարմրի նման․․․ Մարդիկ՝ սարերում ու․․․ սարերի մարդիկ․․․ Սա ուրի՜շ թեմա է․․․

Սևանի սեբաստացիական «Ժայռ» ճամբարի լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Ինչքան երկար եք քնում, այնքան ուժգնանում է քաղցի զգացողությունը և ավելանում ձեր քաշը․․․ Սնունդը և քաշը փոխկապակցված են․ քնի որակը քաշի պահպանման համար ավելի կարևոր գործոն է, քան դիետան․․․ Եթե հավատաք այս գիտնականներին ու իրենց ուսումնասիրությանը․․․ քիչ կքնեք ու շատ կճամփորդեք, կքայլեք ուսապարկով, լեռների, սարերի գագաթներ կնվաճեք ձեր երեխաների հետ, շատ ժամանակ կանցկացնեք հեծանվի վրա, ձեր երեխային ավելի ինքնավստահ, ուժեղ կդարձնեք ձիու վրա, ջրում, հեծանվի վրա․․․ ինչպես ես եմ հետևողականորեն դա անում․․․ Ու այս ամենի արանքում շա՜տ կզրուցեք նրանց հետ, կխրախուսեք հարցասիրությունը․․․ առանց պարտադրելու կպատմեք այն, ինչ գիտեք, ինչի մասին ուզում եք՝ նրանք լսեն ձեզանից հե՛նց այդ ժամանակ․․․ ինչպես Դավիթը Բլեյան։

#1120

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպե՛ս հայտնենք շնորհակալությունը…

Միշտ եղել է ու կա՝ մեզանում-ձեզանում… Նախ՝ «ողջույն» ու հետո՝ «շնորհակալ եմ»: Մեզանում բարյացակամության մեծ պակաս՝ ընտանիք, հավաքանի, հասարակություն ստեղծող այս ատաղձի… Առանց առիթների, որպես առօրյա ծանոթի-անծանոթի նկատմամբ բարյացակամ լինելու

Սիրով, հեշտությամբ, հավեսով՝ մկրտությամբ թափառումի մասին է իմ գիրը

Քանի՜ հոգու կնքահայր եմ ես, սա ասվիլ չի… Եթե անգամ մատյան պահելու, սանիկներիս արձանագրելու որոշում կայացրած լինեի, մկրտությունների իմ պատմությամբ-ձևով-պայմաններով, հնարավոր չէր լինի իրագործել… Ինքս ուշ եմ մկրտվել, երբ ամուսնացած արդեն, պատրաստվում

Ցավն է հաճախ առաջ մղում…

Մեր թաղում՝ Երևանի Սևանի փողոցի 3-րդ փակուղում, մեր հայաթում, ուր իրար կից-խիտ տներում ապրում էինք հարազատներով, հարս շատ էին բերում, շարունակ՝ խոսակցություն-պատրաստություն, հարսնատես, նշանդրեք, նորահարսի առաջին այցելություն մեր տուն… Ես