Հուլիսի 1-ով սկսվող  ամառայինը կարող է ամենօրյա-անընդհատ ընթերցողական լինել ինձ համար․ քիչ-քիչ, թե շատ-շատ, բայց ամեն օր ընթերցողական մի նախագծով առաջ․․․ Իմ ընթերցողական նախագծերից այս մեկի մասնագետ-խարհրդատուն, իհարկե, Աշոտ Տիգրանյանն է․ միշտ նոր ուղի-հանրային գործիչ Աշոտ Բլեյանին Աշոտ ընկերոջ՝ հարգելի հասարակագետի խորհուրդով սկսեցի օրը «Հարյուրամյա մենություն․ Գրիգոր Զոհրապից մինչև Հրանտ Դինք» Օշին Չիլինգիրի հրապարակումը։ «Մոտ 100 տարի անց Հրանտ Դինքն արժանացավ Գրիգոր Զոհրապի ճակատագրին: Այս երկու մտավորականների առաքելության, գաղափարների և գործունեության նմանությունը շշմեցուցիչ է: Առավել զարմանալի է նրանց բնավորության նմանությունը՝ զգացմունքային, ուրախ, անվախ, ամբողջովին անկեղծ»․․․  Իմ ընթերցողական նախագծերից յուրաքանչյուրը՝ իր մասնագետ խորհրդատուով, կներկայացնեմ ընթացքում։ Իմ անընդհատ գրից ավելի պատշաճ հարթակ չեմ մտածի․․․ «Եթե հաշվի չառնենք տարբեր պարագաները, ապա այս հարցում Հրանտի դիրքորոշումը գրեթե համընկնում է Զոհրապի դիրքորոշման հետ: Նա նույնպես իրարից չէր առանձնացնում Թուրքիայի և համայնքի խնդիրները: Օրինակ՝ պնդում էր, որ հայ համայնքի համար ամենաիդեալական լուծումն ընկած է Թուրքիայի ժողովրդականացման հիմքում» ,- ավարտում եմ ես այս նախագծով ընթերցումը։

Արևմտյան դպրոցի 6 տարեկանների լողափնյա ընթերցումներ:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Բլեյան Դավթի հասունության մի թարմ ստուգատես եղավ ջավախյան կրթամշակութային արշավը, որին մենք մասնակցեցինք սեբաստացի ընտանիքով։ Մենք՝ երեքով, Արմինեի ու Դավթի հետ, հիմա էլ հուլիսի 4-ին սկսվող կենսամշակութայինի նախաարշավային պատրաստության մեջ ենք․․․ Այստեղ ես հանդես եմ գալիս որպես խորհրդատու և նախագիծ-արշավի կազմակերպիչ ղեկավարներին, կարծում եմ, օգտակար կլինեմ իմ փորձով-կապերով։

Իսկ ահա «Դեպի Աբուլ՝ լեգենդի ետևից, ծեսի միջով» պայմանական անունով նախագծի ղեկավար Արման Երանոսյանը մեր, այսպիսի հրապարակումով տեղեկացումով է հանդես գալիս․․․

Հարգելի տիար Բլեյան, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ կողմից արված առաջարկին դրական և ոգևորող արձագանքի համար։ Նախքան Աբուլի հաղթահարումը կցանկանայի Ձեզ մի քանի մանրամասներ հաղորդել, որոնք կարծում եմ կօժանդակեն վերջնական որոշում կայացնելուն՝ ճամփորդության օրերի քանակի, ընթացքի, ուղղությունների հետ կապված, ինչպես նաև ճամփորդության ժամանակահատվածը հնարավորինս արդյունավետ օգտագործելուն: Այսպիսով՝ Աբուլ լեռան բարձրությունը 3305 մ է, ստորոտի հեռավորությունը Հեշտիա գյուղից 13կմ, իսկ ճանապարհը դժվարանցանելի (վստահ եմ, որ մեր համագյուղացիները իրենց տեխնիկական միջոցներով (ամենագնաց կամ բեռնատար) կաջակցեն։ 
Ընդունված է նաև գյուղից մինչև Աբուլի գագաթ բարձրանալ ոտքով, բայց դրա համար անհրաժեշտ է վաղ առավոտյան սկսել վերելքը և միչև ստորոտ հաղթահարել մի քանի բարձունք:
Փարվանան ստորոտից հեռու է 10 կմ, և այդ ուղղությամբ ևս վայրէջքի ճանապարհ կա, սակայն այդ ուղղությամբ վայրէջքը շատ ավելի դժվար է, քան դեպի մեր գյուղ: Ընդհանրապես, Աբուլ վերելքը շատ ավելի հեշտ է և անվտանգ, քան վայրէջքը:
Տեղեկացնեմ նաև, որ գործընկերների փոքր խմբով պլանավորել ենք հուլիսի 7-ից 9-ը լինել մեր գյուղում, հաղթահարել գյուղին հարակից մի քանի բարձունք։ Տեղում կհստակեցնենք նաև Վարդավառի օրը գյուղում անցկացվող տոնական և ծիսական արարողությունները, դրանց ժամանակացույցը: Եթե մենք էլ ունենանք որևէ կերպ ներկայանալու ցանկություն (երգ, պար և այլն), ապա վստահ եմ, մեծ սիրով կստանանք աջակցություն և կունենանք հանդիսատես:

Հարավային դպրոցի դասավանդողների ճամփորդությունը Արայի լեռան ստորոտով:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Շատ կուզեի, ամեն ինչ կանեմ, որ Շուշան Բլեյանն էլ միանա մեզ․․․ Հնարավո՞ր է՝ իմ ճերմակ-վիեննական խնամքով շղարշված աղջիկը այսպիսի փորձության գնա․․․ Լավ է, որ հուլիսի 9-ի «Լանջաղբյուր․ Բլեենց հիմնած գյուղ-ծննդավայր» ուխտագնացությանը և՛ Շուշանը կմասնակցի, և՛ Դավիթը։ Այս նախագծով էլ ես ընդամենը խորհրդատու եմ։ Նախաձեռնության հեղինակներ  Մարիամ Բլեյանն ու Լիլիթ Թադևոսյանը թող դրսևորեն իրենց ողջ տաղանդը․․․ Այսպիսի հուլիս՝ ընթերցողական-ճամփորդական-հայրենագիտական-արշավական․․․

Հուլիսի 1-ը օր եղավ Բլեյանների օրացույցում, որ երկար մեզ կհավաքի, ինչպես երեկվա մեր հավաքին ես հայտարարեցի, կդառնա ստուգատեսային․․․ Այո, 2016-ի այս օրը մենք մեծ ցավով-վշտով հրաժեշտ տվեցինք Թաթոս Բլեյանին։ Այս հիշատակի օրերին մենք առաջ կբերենք-կբարձրացնենք մեր հաջողություն-ձեռքբերումները, այն երիտասարդ առաջնորդ Բլեյանների համար ստուգատես կդառնա․․․ Այս անգամ հաստատ Արման Բլեյանն է՝ իր օրինավոր զինվորական ծառայությամբ, և Յուրա Բլեյանը՝ իր ընտրած ֆիզիկա գիտությանը նվիրվածությամբ․․․ Օրը ստուգատեսային է դառնում նաև Թաթոս Բլեյանի կյանքի գլխավոր ստեղծագործության՝ իր ընդունակ, հեռանկարային ընտանիքի ձեռքբերումների ներկայացումով։ Կենտրոնում առայժմ Արամ Բլեյանն է՝ բոլոր Բլեյանների սիրելի, մեր պապի անունով, իրավունքով, մեր հարս ծոցվոր Լուսինեով։ Դե, իսկ Թաթոսի Ռուզան աղջկա ներկայացումը առջևում է։

Հավաքից հետո, Ստեփան Բլեյանի սիրալիրությամբ, մենք Շուշանին ուղեկցեցինք Հրազդանի կիրճ․․․ Շուշանը եվրոպական բարձունքից որքա՜ն ճիշտ գնահատեց, կարևորեց մեր գեղեցիկ Զանգուն՝ նաև նազելի բնակարան լինելու իր բոլ հնարավորություններով․․․

Հրազդանի կիրճում լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի

Ուրբաթ-շաբաթ-կիրակին որքան էլ ճամբարային տպավորիչ սեբաստացիական փնջով ներկայացավ, դրանց մեջ և հայ-բելգիականի մեկնարկը, նշանակալի դարձավ-կմնա իր «Սևանի ափին» վագոն-երթով՝ բացումով ընթերցողական նախագծի․․․ Սևանի ափին են առաջին անգամ Հայաստանում գտնվող դեռատի օրիորդ փարիզուհիներ՝  մեր ընկեր Ժիրայր Չոլաքյանի՝ «Նոր Հառաջ»-ի գլխավոր խմբագրի աղջիկները՝ Ծովինարն ու Մելինեն։ Աղջիկները սեբաստացիների հետ կլինեն նաև Շուշիում, իսկ Ժիրայր ռեժիսորը վաղը կանցկացնի վարպետության բաց դաս․․․ Այսպես, քայլ առ քայլ սկիզբ է առնում «Հառա՛ջ կրթահամալիրի Բանգլադեշով-Փարիզ և դարձ» պայմանական անունով երկարաժամկետ նախագիծը․․․ Գնացքի վագոնով, թե ինքնաթիռով․․․ նավով, կերևա․․․ Կիրակին իմ գրում միշտ այսպես՝ իդիլիական է լինում։

Սևանում են մեր ընկեր Ժիրայր Չոլաքյանի՝ «Նոր Հառաջ»-ի գլխավոր խմբագրի աղջիկները:
Լուսանկարները՝ Լուսինե Բուշի

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1086

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկիր, որտեղ բոլորի խոսակցությունները սկսվում են Նիկոլով…

– Էս հայրիկը մեր գրող ա․․․ – Ո՞նց չի հոգնում, որ ամեն օր գրում ա․․․ – Ինչքա՞ն պիտի գրի անվերջ․․․ Մինչև բոլորը վերջանա՞ն․․․ Բլեյան Դավիթն է պարբերաբար հետաքրքրվում իմ գրով։

Ճանապարհը, որով անցնում ենք…

Լի՞քը բացահայտումներով, հիացմունքո՞վ, ուղեկցվող գարնան ամիսներով… Սա Սմբատ Պետոսյանի ճամփան է… ո՛չ միայն երեկվա, ո՛չ միայն Արատեսի… Շնորհակալ եմ, Սմբա՛տ, հեշտացրիր իմ պատումը։ Որքա՜ն նման թվացին ինձ, նույն վերնագրի ներքո,

«Բլեյան ջան, կրիզիս ա, կրիզիս»

Եթե ուզում եք դրուստն իմանալ, այո, սկսվել է իմ 60-ի ճգնաժամը… Եղել է, չէ՞, 40-ի ճգնաժամ 1995-96-ին, 50-ի՝ 2005-2006-ին, հաղթահարվել են, չէ՞… Սա էլ միասի՞ն պիտի հաղթահարենք… Ավելի ուշ շրջանի