Այ, այսպիսի ընկալում է առաջացրել հայ-վրացական հանրակրթական կամուրջներով Դավիթ Բլեյանին տանը, դպրոցում, ճամփորդություններում պարուրած միասնությունը: Միասին են եղել հայկական ու վրացականը Երևանում, Թբիլիսիում, հիմա էլ՝ Ախալքալաքում, հյուրանոցում, մաքսատանը: Մենք ոչ թե հայերով, այլ հայաստանցի կրթամշակութային արշավի մասնակիցներով, մեզ հյուրընկալող տեղացի հայ ու վրաց գործընկերներով, հոգևորականներով զրնգուն ծիծաղով ողջունում-խրախուսում ենք այսպիսի զարգացումները: Տեսեք՝ Ջավախքում իմ օրվա առաջին գրի գլխագիրն է… Տո՛ւր իմ հայ-վրացական անձնագիրը…

Հայ-վրացականի այսպիսի՜ միասնական ընկալում՝ Ախալքալաքի թիվ երեք վրացական հանրային դպրոցի տնօրենի, ուսուցիչների, սովորողների, վրաց և հայ հոգևորական հայրերի… Մի բան, որի պակասն աչքի է զարնում մեր ճանապարհին հայ և վրաց մաքասավորների մոտ, Բավրայի մաքսակետի երկու կողմերում էլ… Կարևոր էր, որ վրացական կողմի հրավերով Սամցխե-Ջավախք կրթամշակութային արշավի օրերին մեզ՝ ուսուցիչ-սովորողով, երգ-պարով, բանաստեղծությամբ, մանկավարժությամբ բարեկամություն, միասին ուրախանալու կարողություն փոխանցողներիս, երբ մենք, լսեք, վաթսո՜ւն հոգի ենք մի կրթահամալիրից, պատրաստակամ, սիրալիր «մաքսային սպասարկում»  մատուցեին: Այդպես չէ՞, ու մաքսային շենքերի վերանորոգումով միայն այդ խորքային հարցը չի լուծվում…

Ախալքալաքի հրապարակում…
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի, Կարինե Բաբուջյանի

Մենք հենց դրանով էլ զբաղված ենք, կշարունակենք հաստատակամ-հետևողական-բարեխիղճ ու անկեղծ հայ-վրացական կամուրջներով տարածվել ու տարածել, մինչև մեր միասնական, նույնն է, թե անարգել, ուրախ, աննկատ հատումը հայ-վրացական պետական սահմանների: Այսպիսի նոր հայ-վրացականի, միասնականի առաջացումը օրեր առաջ ողջունեցինք Երևանում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ Բանգլադեշյան պլեներին, Ախալքալաքի թիվ երեք դպրոցի ուսուցիչ-սովորողների մասնակցությունը Լեյլա Ճինճարաուլի դրոշմով, հիմա՝ այս Սամցխե-Ջավախք կրթամշակութային արշավի օրերին… Ախալքալաքում թիվ երեք դպրոցի բաց, մարդաշատ մուտքի մոտ մեզ դիմավորեցին մեր Լեյլան՝ հարազատ դարձած, Սամցխե-Ջավախքի հոգևոր հովիվ հայր Բաբկենը, Սամցխե-Ջավախքում վրաց ուղղափառ եկեղեցու սրբազան Նիկոլոսը, ինչպես Ախալքալաքում կոչում են՝ Վլադիկան*, քաղաքի մունիցիպալիտետի խորհրդի նախագահը, սովորողները… Այսպես անկեղծ-ուրախ կլինի՞ մեր բոլոր հավաք-հանդիպումների ժամանակ: Կտեսնեք: Մենք ժամանակ չունենք, վատ ճանապարհին առանց այն էլ կորցրել ենք ժամեր. ու անմիջապես Ախալքալաքի կենտրոնական այգում մեր բերած տոնախմբության հակաբացիլները լիուլի բաշխում ենք մասնակիցներին բազմաքանակ՝ մեծ ու փոքր…

Ավելի ուշ մենք տպավորիչ ելույթ ենք ունենում քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցում, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը խմբավար-հիմնադիր Հարություն Թոփիկյանի հետ…. Առանց վարչարարության, մեծաքանակ, բազմազան, ընկալող լսարանում հայ եկեղեցու… Իսկակա՛ն հոգևոր Հայաստան: Իսկ իրիկունը՝ մինչև 10-ը, մենք ողջ կազմով Վլադիկայի հյուրն ենք՝ իր նստավայր-կացարան-թանգարանում… Հայաստանում սրա մասին չէինք կարող երազել անգամ, որքան էլ մեր սիրելի Լեյլան մեզ համոզում էր: Վլադիկայի այս տարածքը մեր հարազատ աշխարհը դարձավ Վրաստանում, Սամցխե-Ջավախքում:

Կրթահամալիրի խումբը՝ «Ստամբուլի հայկական դեմքը» նախագծով Ստամբուլում…
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:

Մանկավարժ տնօրենի ու կրթության գործի այլ՝ սիրելի-հարազատ կազմակերպում Ախալքալաքում թիվ 3 դպրոցի ու նրա տնօրենի միջոցով, և հոգևոր կյանքի կազմակերպում Վլադիկայի հետ ու նրա ստեղծած միջավայրով… Սրան ավելացրեք Հայ Առաքելական եկեղեցու Ջավախքի հայր սուրբ Բաբկենի գոյությունը: Իսկ Վլադիկայի մեզ տրամադրած հարմարավետ կացարանի մասին կպատմենք վաղը բնակիչներով: «Մենք այստեղ ենք և վաղը՝ հայ-վրաց ինքնաբուխ ակումբային պարապմունքով:

#1078

*Վլադիկա – ուղղափառ բարձրաստիճան հոգևորականի (եպիսկոպոս, արքեպիսկոպոս, մետրոպոլիտ) ոչ պաշտոնական կոչում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակին բարի է լինում, ինչ անուն էլ կպցնես…

— Էսօր ինչի՞ ֆլեշմոբ կա․․․,- հարցնում է ռուսերենի ֆլեշմոբի առաջադրանքը հաճույքով կատարած սեբաստացի Դավիթը։ — Ոչ մի բանի․․․,- իր գործից չի ուզում կտրվել Արմինեն․․․ — Դե, էդ ոչ մի բանի

Քո շինողի օր-կյանքը ջրի նման երկարի․․․

Երեկ արթնացա այս տողերով․ կրկնեցի-փնտրեցի-գտա գրքում Թումանյան Հովհաննեսի «Աղբյուր» անվանումով․ Ու տվավ իր օրհնանքը Անցվոր մարդը էն բարի․ «Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜․․․» Մեր աշխարհի նոր անկյունում, մեր հերթական

Առաջ հաշվելու մասին է հենց իմ գիրը, անգամ ապրիլի 24-ից հետո, իմ քաղցր եղբայրք…

Ուշադրություն. հենց նոր ես ու Դավիթ Բլեյանը միասին հաշվեցինք-շարեցինք Դավթի մեքենաները՝ մեծ, միջին ու փոքր, բազմոցի ու պահարանի տակից մեքենաները հանեցինք, ու տունը մաքրվեց, ցուցադրությունը դարձավ ամբողջական, լիքը-լեցուն մեքենաներով՝ ընդամենը՝