Մայր դպրոցի՝ Ավագ դպրոց-վարժարանի նորանորոգ 3-րդ հարկ մտա որպես օտար՝ իրավունքի դասընթացը պարապելու. անգամ կրթահամալիրի համար ամբողջական թարմ ու հետաքրքիր կրթական միջավայր է ստացվել՝ տրամադրող, թափանցիկ, արևոտ էր հարկը, Գեղարվեստի ավագ դպրոցի դիզայնի խումբը նոր ոճի տարբերանշան-ցուցանակներ էր փակցնում: Իսկ ո՞ւր են ծաղիկները, կոնֆետները, շնորհակալությունը, ինքնաբուխ կարող էի՞ն արտահայտվել վարժարանի սովորողները և ուսուցիչները… Սա ասում եմ մարդկության-երախտագիտության պահպանման համար. միևնույն է, 2015-ի իմ կարևոր գործերում Մայր դպրոցի 2000 քառ. մետրանոց տանիք-հարթակ-կրթական պարտեզի գերակայությունը կա…

Ուռա՜, «Սեբաստացի» ռադիոդեբյուտը և՛ հաջողված է, և՛ սպասված. ես հեռանկարային և ոգևորող եմ համարում ոչ վարչական (վերից վար) այսպիսի լուծումները. իրար ճանաչում ենք, իրար օգնում ենք, իրարով ուրախանում ենք՝ եկեք համատեղ նախագծի վերածենք: Նախագծի իրագործման ընթացքում լիդեր (լիդերներ) կառաջանա՝ նա, ով անձնային պատասխանատվություն կստանձնի նախագծի զարգացման համար: Ես շատ ուզում եմ և հետևելու եմ, որ մեր ջանքերը հասնեն իրական օգտատերին՝ կոնկրետ սովորողին և ուսուցչին, նրանց որոշակի խմբին, ծնողական հանրույթին, սրանց միջոցով՝ մնացածին… Հիմնական դպրոցի Թամար Մարիմյանի դասարան-թատրոնինախաձեռնությունը ես «ուսումնասիրում էի» հենց այս հայացքով. ոչ մի արհեստական-ձևական-ցուցադրական տեսարան… Ապրի մեր Թամարը՝ իր դասարանով ու Հիմնական դպրոցով…

Ոգևորված էր մեր կրտսեր դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչ Զառան՝ տոնավաճառի եռուզեռը Դպրոց-պարտեզում արհեստական ո՞նց կստեղծես. ակտիվ-գործող սովորողը չի կարող անտարբեր թողնել իր ծնողին, հարազատներին, մեր հասարակությանը…

Տիար Գևորգ Հակոբյանի հետ Վարժարանի, բայց այս անգամ Վարժարանի սովորողների, ուսուցիչների, գործի կազմակերպման մասին, մեր զրույցը երկար տևեց:

Դպրոց-պարտեզի 3-1-ի Հրանտ ջանինչո՞ւ պետք է անպայման տողանին պարենք, հարցնում ես… Որ պարելով՝ պարել սովորես, ամեն օր քո ընկերների հետ քո դպրոցում 5 րոպե պարես, 5 րոպե երգես, 5 րոպե՝ ամենատարբեր, ընդհանուր վարժություններ անես… Պարող, երգող, միասին ուրախացող դպրոց դառնաք, ձեր պարը, երգը, ձեր ուրախությունը, ձեր գիտելիքները տարածեք Հայաստանով մեկ՝ ձեր հասակակիցներին… Հետո կմեծանաք ու ձեր ընկերների հարսանիքներին, կարևոր օրերին կպարեք, կերգեք, քեֆ կանեք ուրախ…

— Մենք ինչո՞ւ կավիճով գրատախտակ չունենք,- հարցնում է Վահագնը Փանոսյան:
Ինչ են եղել ձեր կավիճով գրատախտակնե՞րը. կարծեմ դրանց փոխարինելու եկան մարկերովները, հիմա՝ էլեկտրոնային գրիչներովը… Մեր հինգ տարեկանները սկսել են մատով գրել ավազե դաշտերի վրա… Կարծում եմ՝ հարմարը ստեղնաշարով գրել-կարդալն է, էկրանին…

— Ինչո՞ւ է մեր դպրոցը կոչվում «Մխիթար Սեբաստացի», – հարցնում է Լուսինե Հակոբյանը: Ովքե՞ր են Մխիթար Սեբաստացին ու Մխիթարյանները, որոնք միաբան գործեցին Մխիթարի մահից հետո՝ նշանավոր պահելով-դարձնելով իրենց ուսուցիչ րաբունապետ Մխիթարի անունը… Այս օրերին կրթահամալիրի կայքում կհանդիպենք շատ ու շատ նյութեր՝ Մխիթար Սեբաստացի հայագետ-գիտնականի, նրա ստեղծած միաբան գիտնականների մասին… Անգամ Դավիթ Բլեյանենց խմբում են քննարկել Սեբաստացու ով լինելը։ Հետևիր այդ նյութերին, ինքդ էլ ինտերնետից կարող ես դուրս բերել այդպիսի նյութեր՝ քո ծնողի և ուսուցչի աջակցությամբ: Փորձիր: Մխիթար Սեբաստացին իր ժամանակի հերոսն է, ով իր գիտնական ընկերների հետ պահպանեց ու զարգացրեց հայագիտությունը, ով իր ստեղծած միաբանությամբ ոգևորել է ինձ՝ դպրոցներ ստեղծելու, մանկավարժությամբ հայագիտությունը զարգացնելու-տարածելու, մեր կրթահամալիր-միաբանությամբ անխոնջ, նվիրված, համերաշխ զբաղվելու մեր մանկավարժությամբ: Բա՞րդ ստացվեց: Աշոտ Տիգրանյանի այս ուսումնասիրությունն ավելի կխճճի քո գործերը, ոչինչ, կարդա։

Ուռա՜, բլոգապատումով միջազգային հետախուզման մեջ հայտնված Էլեն Միրզոյանը հայտնաբերվեց… Մոսկվայում, թիվ 1141  դպրոցում: Կարինե Բաբուջյանի ու Դպրոց պարտեզի 5.2 դասարանի համար հատուկ Էլենի նամակը բազմացնում եմ, տարածում… Մեր Էլենը որ Բանգլադեշում հայտնի է դարձել ու չի մոռացվում, Մոսկվան ի՞նչ է որ… Նվաճի՛ր, Էլեն ջան…

Ողջույն, տիար Բլեյան։ Ձեզ գրում է Միրզոյան Էլենը:
Կարծում եք, թե կորել, մոռացե՞լ եմ ձեզ, մեր ՄՍԿՀ-ը։ Ոչ, ես շատ եմ հիշում, կարոտում եմ ամենքիդ ու ամեն ինչ: Մոսկվայի ռուս դասընկերներիս անընդատ օրինակ եմ բերում մեր դպրոցը, էնքա՜ն եմ պատմում… էնքա՜ն եմ խոսում. հենց բառերը չեն հերիքում, հայերեն եմ խոսում: Անցյալ տարի հաղթել եմ Կենգուրու մրցույթին, գրավել եմ առաջին տեղը Մոսկվայի թիվ 1141 դպրոցում, որտեղ հիմա սովորում եմ: Ւսկ Եղեռնի օրը էնպես ներկայացա պատմության դասին, որ միակ ադրբեջանցի դասընկերս ստիպված սկսեց արդարանալ:
Մոսկվայում չկան ընկեր Տաթև, ընկեր Կարինե, տիար Բլեյան, բայց ես գիտեմ, որ դուք կաք այդտեղ, Երևանում՝ իմ ՄՍԿՀ-ում, ու ես ինչքան էլ մեծանամ, միշտ կհիշեմ Ձեզ բոլորիդ, ու երբ որ գամ Հայաստան, անպայման ձեզ կայցելեմ, որովհետև ես Ձեզ շատ եմ սիրում ու կարոտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության

Սոնա Փափազյան-Զառա Առաքելյան դուետը խոստանում է, չէ, սկսում է Դպրոց-պարտեզում, չէ, կրթահամալիրում ինքնուրույն գործունեությունը՝ որպես կառավարում… Տաթև Բլեյանը երեկ ստացավ «մանկավարժությամբ կրթահամալիրում ազատ գործելու հնարավորություն». իր ձևակերպումն է: Ու ձեր

Մենք իրար հետ ենք սովորում

Մենք իրար հետ ենք սովորում, այլ ձև չկա: Միասին ապրում ենք, միասին սովորում, իրար հետ՝ առանց իր գործից՝ ավտոպարկից կտրվելու։ Նոր մեծ բեռնատար-քարշակ է ստացել շաբաթ օրը Մեդիակենտրոնում ապրած իր

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Այդպես լինում է. ի՜նչ լավ է, որ երեկ եղավ. Դպրոց պարտեզի 2-4 տարեկանների նորացված խմբասենյակը, որպես մանկական աշխարհ, բոլոր ներկաներին ուրիշ էր դարձրել՝ ինձ, օրինակ… Երբ մեկտեղ են կրթահամալիրյան ջանքերը,