Իրական պատմություն է. դիտեք այս մեկ րոպե, վեց վայրկյան տևողության նյութը. ամեն ինչ այստեղ տեղական է, իսկական՝ և՛ Բանգլադեշը, որպես բնակավայր, և՛ դպրոց-պարտեզը կրթահամալիրի մի անկյունում՝ Գեղարվեստ հայտնի տարածքում, և՛ ուսումնական ճամբարը…. և՛ թթենին՝ իր խնամքով, թթի բերքահավաքով, ուրախությամբ-վայելքով, որպես մանկավարժության մեղր, և՛ ճամբարի պետ Հայկուհին, որ լուսանի նման ծառի վրա է, թութը թափ է տվել…
— Դե, թռե՛ք…
Այսպիսին է սենսեյ Հայկուհին՝ Զանգու-Շադրլու ջրանցքը մաքրող-հանդգնող, թե թութ-բարիքը սովորողին հունիսով հասցնող… Հիմա, քիչ է, որ այս ամենն իրական է, կա, ամեն օր է, բաց է, ափաշկարա, ավելին՝ նույն անմիջականությամբ եթերում է՝ youtube-ում, mskh.am-ում. դեռ այն պիտի տարածենք… Թութը կերեք, հալալ է, ընկե՛ր Հայկուհի, ու տարածե՜ք… Լողը մնաց, Հայկուհի ջան…
Սովորող-սովորեցնող նախագծի համերգ-ամփոփում:
Հարավային դպրոցի կանաչ պարտեզ:
Հայկական երկաթուղին. սա էլ մի ուրիշ ցավ է։ Օրեր առաջ Աղստևի հովիտով Իջևանի Սևքար-Երևան ճանապարհին հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում։ 1970-ականներին այդքա՜ն դժվարությամբ-հույսերով կառուցված երկաթուղու Դիլիջան-Իջևանի հատվածը՝ դեպի Ղազախ, հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում 30 տարվա անգործության, փտումի դատապարտված, ի՜նչ վիճակում է այսօր… Ցանկություն առաջացավ մի խմբով, որպես ճանաչողական-հետազոտական արշավ, անցնել երկաթգծով-քայլքով Դիլիջան-Իջևան, երկաթուղու բարձունքից նայել Աղստևի հովտին, մտորել Ղազախի նշանավոր՝ հայոց համար մետաքսի ճանապարհի նշանակության մասին, նրա այսօրվա վիճակը բերել իմ գիր։ Ո՞վ կմիանա։ Իսկ Հայկազ Մարգարյանից թե Աշոտ Տիգրանյանի նախագծային խմբից տեղեկանք եմ սպասում երկաթուղու մասին։ Այս հրապարակումը՝ «Ռուսական երկաթուղու հայկական ձիով կառեթը» դիպուկ վերնագրով, անպայման կարդացե՛ք… Մի ամոթ, մեծ ամոթ, ընթերցման ողջ ընթացքում խտացավ-խտացավ ու պատեց ինձ…
Քնի կազմակերպում նախակրթարանում, այս անգամ Հյուսիս-գեղարվեստի պարտեզում. երկուսից չորս տարեկանները Օլյա Մանդալյան-Սաթենիկ Գևորգյան դաստիարակչական երկյակի օբյեկտիվում են։ Ես այստեղ է, որ ճչում եմ՝ մամա ջա՜ն… Ես յոթ րոպե հուզվում եմ, ծափահարում-սիրում իմ սանուհուն՝ Մարիամ դարձած Օլգային, Սաթենին… Մամա ջան, մի՞թե այսպես հնարավոր է՝ ամեն օր… կրթահամալիրով մեկ, նրա դպրոց-պարտեզների հինգ նախակրթարաններում…
Արզական, Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի:
Հարավային դպրոց, 4-5-րդ դասարանցիներ:
Կրթահամալիրի խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանի նախաձեռնած երեկվա քննարկման թեման հեղինակային մանկավարժությամբ ձեռքբերումների տարածման հունիսի, Ամառ-2017-ի նախագծով մեր աշխատանքներն են։ Արել եք… լա՞վ եք արել, ամեն ինչ բաց՝ ստեղծումը միջավայրի ինքնուրույնության-հիգիենայի-անվտանգության-զարգացումի ներառականության հետաքրքիր-բաց, բաց՝ ֆիզիկական թե մեդիամիջավայրում, ի տես, առանց ներս ու դուրսի… պատումով մատչելի՝ դաստիարակների բլոգներում, mskh.am-ում, «Բզեզ»-ում, «Պարտեզ»-ում, 2-4 տարեկանների մասնախմբի բլոգում, «Դպիր»-ում, բլոգներում, ֆեյսբուքում … հարյուրավոր ամենօրյա այցելուներով։ Ո՞վ չի եղել կրթահամալիրի Բանգլադեշում` իշխանություն, թե գործընկերներ, քաղաքացի, թե գյուղացի, եկե՛ք այս ամառ, կացարանով-հյուրասիրությամբ-մարդկային-քննարկումով… Էլ ի՞նչ անենք, որ ահա այս մանկավարժության վրա «Ստեղծված է Բլեյանի դպրոցում» ազգային գերազանցության ծրագրի, ասել է թե խորհրդային շրջանից հայտնի որակի նշանի, ՀՀ նախագահի-իշխանության նոր гост-ի կնիքը դրվի… Սա՞ է խնդիրը… Որ լա՞վ ապրենք, որ տարածե՞նք… որ հանգիստ քնենք, որ Բլեյանը, էս ծառը բարձրացողները հիմա թռչե՞ն…
Աշոտ Տիգրանյանն ինձ այնքան կարևոր տեղեկություն փոխանցեց իր ամառային ուսումնական հունիսի նոր նախագծային գործունեության մասին, այնքա՜ն կարևոր, որ ես իմ գրով ձեզ հայտնում եմ… Աշոտ պապիկ իմաստունը մեր հանրահայտ-ընդունված, Աշոտի չափ ո՜վ է կարդացել-կարդում, ով գիտի ինչպես, ով կարող է ողջ հասուն կյանքը դարձնել իմացումի-ճանաչման-փոխանցման (ուսուցումի) անընդհատ մի ընթացք…Նրա կողքին հիմա հայտնվել են Արևմուտքի դպրոց-պարտեզում 4-6 տարեկանները, 7-10 տարեկան 1-5-րդցիները, նրանց ուսուցիչները… Ա՛յ քեզ մենթորական աշխատանք, ամբողջական բաց, առանց տարիքային-վարչական սահմանափակումների շրջան, Աշոտին արժանի… Շնորհակալ եմ, Աշո՛տ, որպես Դավթի հայրիկ, ով կյանքում, ոչ միայն «Ինչուիկի» եթերում, իրական իմաստուն պապիկ ունեցավ, շնորհակալ եմ որպես հազարների Տիար ու քո ընկեր… Ամբողջական մենթորական բաց գործունեություն 2017-ի համար ու 2017-2018 ուսումնական տարի: Հալա՜լ է…
Ամառային ճամբարը Հարավային դպրոցում:
Կրթահամալիրի Բանգլադեշում՝ այս անգամ գեղարվեստի հյուսիսի բարձրահարկ շենքերից, ամեն օր տասնյակ բնակիչներ, երեխաների ձեռքը բռնած, կարճ ճանապարհով, բարեկարգ խնամված լանջերի ու պուրակի մեր բացած ուղով գնում են Գեղարվեստի դպրոց-պարտեզին հարևան քաղաքային ենթակայության թիվ 76, 93 պարտեզներ։ Համեցեք, մեր արածի շահառուները…
— Ինչո՞ւ չեք խոսում, բարձրաձայն, լսելի իշխանությանը-հասարակությանը չեք ասում, որ դուք մեր բացած բաց համակարգով շահում եք ամեն օր՝ չընտրելով մեր մանկավարժությունը…
– Մենք ամեն օր մեր տանը ասում ենք, ձեզ էլ օրհնում…
Բա մենք չե՜նք տեսնում էս ամենը… Ինչո՞ւ չարչարանքը քաշածն էլ չիմանա, իրեն վարձատրված չզգա ձեր օրհնությամբ։
Ֆոտոխմբագիր` Հասմիկ Պողոսյան
#1055