Նշանավոր օր-կիրակի եղավ մայիսի 28 — Հանրապետության օրը՝ դրան նախորդող նախատոնով… Ինքս հրահրում էի-պատրաստ ամենահերոսական-անսովոր շրջադարձների՝ գործողությունների-մտքերի-հայտարարությունների տեսքով… Բայց այսպիսի՞… ՀՀ վարչապետի «Մաքուր Հայաստան» կոչը-նախաձեռնությունը հայրենական TV-ները խորհրդային կլիշեներով, որ ոչ միայն չեն հաղթահարվել երեսուն տարում (Արցախյան շարժումի 1988-ից հաշվենք Հայոց նոր ժամանակագրությունը), պաշտոնական եթերով ներկայացրին որպես մի նոր շարժում, մի համազգային մաքրություն որ ծավալվել է երկրով մեկ, հուներով բոլոր գետերի, ողջ Գյումրին մերձակայքով ընդգրկել, հասել մինչև երևանյան նշանավոր աղբավայրը Սովետաշենի… Մարդ մեղավոր-փոշմանած էր զգում… որ բաց է թողել մասնակցելու, բոլորի հետ լինելու այսպիսի պահը… Այսքանից հետո քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի «Լճացման շրջան է սկսվելու, վարչապետն էլ 9 ամսում մենեջերից քաղաքական գործիչ չդարձավ» հրապարակումը ի՞նչ զգացումով կկարդաս… ՀՀ նախագահի «Հայաստանը թևակոխել է լրջագույն փոփոխությունների փուլ» ելույթը տոնական առիթով ասված ոգևորիչի՝ դոպինգի ազդեցություն ունի՞… Եվ այս մեկը՝ Հայ մեծահարուստները պիտի դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի, ասված, հա, էլի մայիսի 28-ի օրով, բայց մեծաքանակ հավաքի ժամանակ, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կողմից… «Ավրորա» մրցանակաբաշխությունը, գիտեք, հավանում եմ, անգամ բարեխիղճ կատարեցի հանրային փորձագետի աշխատանք, իսկ օրերս սիրով կարդացի, կարդացեք այսպիսի նյութ, բայց այսպիսի՜ նշաձող՝ «Հայաստանը աշխարհի հումանիզմի կենտրոն»… ինձ սովետ ոչ միայն տեսածիս-լսածիս, այլև սաղ սալամաթ հասուն կյանքով անցածիս, «Ավրորա» նշանավոր հածանավի համազարկը հիշեցրեց… Ձմեռային պալատի գրավման…

Կադրեր Արմինե Մնացականյանի տեսադասից…

Մեր հարևան թուրքերը իրենց կրակի կտոր Էրդողան նախագահով ավելի առարկայական են կրակում. «Ունեցեք 3-5 երեխա, դուք եք Եվրոպայի ապագան»… Էրդողանի կոչն է Եվրոպայում որպես ցանց ապրող թուրքերին… երբ աշխարհի ամենապետությունների յոթնյակի ղեկավարներից հինգը կենսաբանական երեխաներ չունի… Ու «Հայաստանում 2040թվ-ին 4մլն-ից ավելի բնակչություն» համոզումը ինչպիսի պատասխան ունի հայտնի դեմոգրաֆ Ռուբեն Եգանյանի այս հրապարակումով… Դուք դեռ արտահոսքը չդադարող-ուժգնացող կասեցրեք... Ամենաարտասովոր այցեքարտը հենց ա՞յն է, ինչ կկտրի մեզ շարժումներից ու կթողնի «Ամառ 2017»-ի առօրյային անցնել… «Ձեր այցեքարտը պետք է կրի ավելին, քան պարզապես կոնտակտային տվյալներն են։ Այն նաև պետք է արտացոլի ընկերության գործունության բնույթը և լինի ինտերակտիվ»։ Փորձեք, բայց այս մինչև վերջ համոզիչ հրապարակումը կարդալուց հետո… «Իրավիճակ է արմատապես փոխվել շփման գծում 2017-ի մայիսին, երբ Ադրբեջանի զինուժի կողմից ոչնչացվեց հայկական կողմի զենիթա-հրթիռային «Օսա» համակարգը: Ադրբեջանը չթաքցրեց, որ ինքն է հարձակում իրագործել ռազմական այդ օբյեկտի վրա… Ի՞նչ, կողմերը այլևս չեն թաքցնում, թե ով է առաջինը հարձակվել, այլ բացահայտ նշում են, թե իրականացրել են այս կամ այն հարձակո՞ւմը հակառակորդի վրա: Սա սկզբունքորեն կարևոր փաստ է:

Գոռ Խլոյանի Երևանը…

Ինչո՞ւ այնուամենայնիվ այսպիսի ընթացք-շարադրանք-կառուցվածք ունեցավ իմ թվով 1053-րդ գիրը… Ի՞նչ մոծակ կծեց այս անձրևից-ամրոպից-գարունից լիովին չազատված շրջանում «Վեոլիա Ջուր» ընկերության այս հաղորդումը, որ ես կորզեցի Լիլիթ Ազիզխանյանից կեսգիշերին մոտ… Ինչու այդքա՜ն դժվար է մեզանում կարգով աշխատելը. արտակարգ պատահար է, չէ՞, երկու օր ջուր չունենալը կրթահամալիրի Բանգլադեշով մեկ, Մալաթիա-Սեբաստիա տարածքում… Ինչո՞ւ բոլոր ճամբարականներով չդրսևորեցինք մեր կարողությունը՝ ճամբարներում-պարտեզներում արտակարգ ռեժիմում գործելու… Ինչո՞ւ մեր բոլոր ցնցուղ-տակառները լցված չլինեին ջրով, յուրաքանչյուր սեբաստացի ճամբարական իր ուսապարկում չունենար ջուր՝ կես լիտր՝ իր, կես լիտր՝ ընկերոջ համար… սրա համար պատրաստված լիներ իր ճամբարի ղեկավարի կողմից…

Տաթև-Արևիկ-Վահանին այցելության լուսանկարները` Աշոտ Բլեյանի

Պատահարներից գլխավորն իհարկե Դավիթ Բլեյանը գործեց… այնքան ոգևորվեց-խանդավառվեց իր քույրերով-եղբայրներով Խարբերդի Արևիկ-Տաթևի-Սամվելենց տանը երեկ, առանց… մայրիկ, որ ոչ միայն ինքնուրույն տանիք բարձրացավ ու թութ կերավ, ծառ բարձրացավ կեռաս կերավ (ուշքը գնում է թութ-կեռասի համար), այլև Գոռ-Նազենի կրտսերների հետ իրիկունը (Էդիտ դու Էդիտ, ի՜նչ Էրդողան կամ արդի հայ պետական գործիչներ) հայտնվեց Էդիտ քույրիկենց տանը… Արմինեն ու ես առաջին անգամ այս հինգուկես տարում մնացինք երկուսով, օրը լուսացրինք առանց Դավիթ, Դավիթն էլ առանց… մայրիկ։ Ու տեսեք՝ լավ էլ խորը քնած է: Արդար լինելու համար ասեմ, որ Արմինեն ողջ կիրակի երեկոն, Դավթից ազատ, մի ականջը՝ բջջայինին, երկու ձեռքով, բարեխիղճ պատրաստվեց Արևմուտքի ճամբարի ջոկատի ղեկավարի մայիսի 29-ի օրվան… Շաբաթ օրն էլ «Մաքուր Հայաստան» համաժողովրդական շարժման մեջ կոնկրետ իր ճամբարային մաքրությունն արեց:

Ճամբարային օրը Հյուսիսային դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1053

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ուխտ ունեմ՝ միշտ դեպի լույս․․․

Նոր շեշտադրում իմ գրում 1500-րդ հոբելյանական․․․ Ջա՜ն․․․ Ինձ թվում է, նախնիք այլ կերպ են շեշտադրություն ունեցել։ Հնագույն եղանակների, անհայտ շարականների տաղաչափությունը շատ հետաքրքրական է, որ բավական պարզեցավ ինձ համար, որովհետև

Նորամուտ-մեկնարկ Սուրբ Ծննդյան ավետիսներով…

Ավետիս… Գրիգոր Նարեկացու «Յորդորակ Ծննդեանը» և էլի գործեր կրթահամալիրի մեդիագրադարանի նորացված էջում, այդ թվում՝ և «Երգ երգոցի» մեկնությունը։ Ավետիս… Շուշան Բլեյանն ու իր ուսուցիչ (հիմա կսկսի ծիծաղել) Լիլիթ Առաքելյանը նախաձեռնել

Արևին ընդառաջ գնացեք ու… ժամանակին ջուր խմեք սովորական

Համաձայնեք, որ իմ լավ մարզավիճակի մասին է խոսում այսպիսի հաղորդագրությունը: Կիրակի առավոտյան ժամը  7:30 հեծանվով տանից դուրս եկա և ուղիղ ժամը 8:00-ին Բանգլադեշում, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ էի: Արմինեն ու