Եթե չես սիրում ամեն օր աշխատանքի տանող ճանապարհը, պետք է փոխել աշխատանքը… Մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար Անի Հովակի, ով այսօր «Հարթակ գեղարվեստում» ակումբի հյուրն է, ով մի քանի տարի առաջ սկսել է նկարել կոլաժներով, այս խորհրդին ես այլ կերպ եմ մոտենում… Փոխում եմ աշխատանքի՝ կրթահամալիրի Բանգլադեշ բերող ճանապարհը, մեքենայով, ավտոբուսով, հեծանվով՝ տարբեր ուղիներով, մայրուղով, նաև ճամփորդելով, Հրազդանի կիրճով, երբեմն ոլոր… մոլոր… Ձանձրանալ չի կարելի:

Ու ծվատված ձանձրույթն ամենքիս մեջ
Երազում է հիմա հնավաճառ միայն։
Ա՜խ, թե պատուհանից մեկի ձայնը խռպոտ
Խուժեր սենյակ.
«Ձանձրո՜ւյթ, հին-մին ձանձրո՜ւյթ կառնեմ»…

Թռա՜վ, ակտիվացավ, Պարույր Սևակ է:

Մայր դպրոցի կանաչ ծառուղու արդյունքները:
Ֆոտոշարը` Եղոյան Գոհարի:

Հեղինակային մանկավարժությամբ նախագծային ուսուցումը, ամեն մի նախագիծ մի նոր աշխատանք չէ՞ կամ աշխատանք տանող ճանապարհ-ուղու փոփոխություն… Քո կածանով անցիր, էլի, ու չես ձանձրանա, չես փոխի, չես թողնի, կխորանաս: Սուսան Ամուջանյանի, երաժշտության լաբորատորիայի ղեկավար Կայի ու նկարիչ-մոդելավորող Թերեզի երեկվա նախագիծ ցուցադրությունը մի այդպիսի կածան չէ՞, կամ Լիլիթ Սահակյանի Զանգու-Ռոդարին՝ իր 6 տարեկանների հետ:

Ճիշտ ժամանակին արված 6 լուսանկարներ… Ինձ ուրախացրեց Վահրամ Թոքմաջյանը, հայտնելով, որ 2017-ի սեպտեմբերից լուսանկարչի (ֆոտոգործի) մասնագիտություն է ձեռք բերելու կրթահամալիրի քոլեջում… Այնքան, որ ժամեր հետո ես այն կրթահամալիրի նորացված TV տաղավարում փոխանցեցի Անի Սարգսյանին, ավագ դպրոցի լուսանկարիչների խմբին, հետն էլ կարճ-թռուցիկ, բայց լսելի-անձանձրույթ, իմ «Զենիթ» ֆոտոապարատի, իմ ֆոտոգործունեության մասին հիշեցի… Հունիսի 12-19-ի Բանգլադեշյան պլեների ծրագրով կարելի համարո՞ւմ ենք «Ֆոտոուսուցիչ  2017» ցուցադրության այնպիսի կազմակերպում, որ ամեն մի մանկավարժական աշխատող իր ֆոտո անկյունը բերի-ներկայացնի…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվը` խաղողի թարմաներին:

Մի այսպիսի մարաթոնի մասնակցելու առիթ ինձ համար առաջիկայում կլինի՞. մարզական քայլքը-վազքը՝ որպես առօրյա, աշխատանքային տեղափոխում-փոխադրամիջոց, սեբաստացիական են… և՛ հեծանիվ, և՛ քայլք մարզական կամ վազք… Օրը ես մինչև 10 կմ քայլում եմ… հաճույքով… ճախրում եմ… Իսկ այս տարաումարա մեքսիկուհուն… ինչո՞ւ չհրավիրենք Բանգլադեշ մեր, պարգևատրենք 50կմ-ը բոկոտիկով-կարճ շրջազգեստով 7 ժամում անցնելու համար… Մայիսի 29-ից սկսվող հունիսը՝ «Ամառ 2017» նախագծով յուրաքանչյուր մեր օր, այսպիսի քայլքերի-Բանգլադեշ-Զանգու մարաթոնի մեկնարկ է, առավոտյան կամ երեկոյան… Ես, գիտեք, կեսօրվա կիզիչ արևի սիրահար եմ, բայց կմիանամ, ուզում եք՝ կառաջնորդեմ… Ուսուցումը մեր ամբողջական՝ կրթահամալիրի Բանգլադեշով, իր շրջակա աշխարհով, ներառական, պարտադրում է ամենօրյա քայլ-անցում-պատում-քննարկում. ես սա շարունակում եմ կոչել ճամփորդությամբ ուսուցում… Երեկ Կարինե Մամիկոնյանի դասարանին էի դիտում արևմուտքի, մեր ծածկած լողավազանի ճանապարհին… Այդպես ուսումնական օրացույցով գալիս են Բանգլադեշի չորս կողմից Քոլեջի պարտիզապուրակային, Խառնարանից՝ Գեղարվեստ, Հարավից՝ Ագարակ, Արևմուտքից՝ Խառնարան մարզական պարապմունքի… Քանի՜ անգամ օրվա մեջ դպրոցի ղեկավարը-կազմակերպիչը-ուսուցիչը անցնում են Շերամի մեր ճանապարհի այս կամ այն ճառագայթով… Ինչպիսի՞ ինքնազգացողությամբ… Ինչպես ես՝ ճախրանքո՞վ… Առանց ճամփորդական-աշխատանքային-մարզական քայլքի, աշխատանքային բնական վիճակի, սրա համար անհրաժեշտ ամենօրյա հանդերձավորման, հարմար կոշիկների, տաբատի, մարզական շորտերի, խուրջինի, որ ձեռքերն ազատ լինեն, սանրվածքի-տրամադրության, որպես առօրյա վիճակ, կներեք, չի լինի, ո՞նց կլինի…

6 տարեկանները և խխունջ խանումը:
Ֆոտոշարը` Մարինե Մարտիրոսյանի:

Հանդիպեցի անխոնջ Էլյային մեր քոլեջում՝ աշխատանքային ջոկի գլուխն անցած, աշխատանքային իր նոր արտահագուստով հմայքն ու ջահելությունը բազմապատկած… Ասենք՝ շնորհավոր, ու առաջարկենք Կայ-Սուսան Ամուջանյան-Թերեզ եռյակին սեբաստացի աշխատողի «Ամառ 2017» նախագծով ցուցադրություն… Ես առջևից, ետևից, մեջտեղում… սիրով:

Երեկվա իմ օրն սկսվեց առավոտ շուտ Դավթի հետ, գոլֆի դաշտում թունավոր օձերի այս մենամարտը դիտելով…  Օրվա վերջին Սուսան Մարկոսյանի հետ հիանում էինք Քնարիկ Ներսիսյանի՝ արտակարգ պատահարի մասին հաղորդմանը կցված այս տեսանյութով

Չես ձանձրանա-չես վախենա այսպիսի արտակարգ վիճակներով… Գրիգոր Խաչատրյանն ասում է, որ լավ նշան է՝ մողեսների, այլ սողունների, հոպոպների… արջերի ու գայլերի առատությունը նոր Գեղարվեստում… Բնությունը վերարտադրվում, առաջանում է ամբողջությամբ… Տան ճանապարհին ինձ կանգնեցրեց ծանոթ զույգ… Առևտրաարդյունաբերական պալատի փոքրիկ պուրակը Խանջյան փողոցի կողմից բռնել էին տարատեսակ խխունջներ, այնքան, որ մայթ էին դուրս եկել… Պետք էր ազատել-պաշտպանել… Իսկական խխունջների ֆերմա բնական… Դավթի հետ վերադարձանք պարագաներով, հավաքեցինք, բերեցինք պատշգամբ: Ընտանիքով ընթերցեցինք հայերեն ինտերնետում խաղողի խխունջների մասին: Մեր պատշգամբում հիմա արտակարգ վիճակ է:

Խխունջահավաք:
Լուսանկարները` Աշոտ Բլեյանի

3 օր պետք է մնամ հոգեբուժարանում, հերթն ինձ էլ հասավ: Ո՜նց է շարունակ հուզում Շանթ Հարությունյանի հետ կապվածը, հիմա էլ՝ նրա որդի Շահենի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյան» 2017-ի մրցանակակրի որպիսությունը: Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները հերթական հանդիպումն են ունեցել, թվով 5-րդը, այս անգամ Բաթումիում, ստորագրել փաստաթուղթ, համաձայն որի երեք երկրները կշարունակեն «Խաղաղություն և կայունություն պահպանել՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1048

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիրն այս Տոնի հրավեր ու տոնական նվեր

Մայիսի 28-ի գիրն իմ բաց հրավեր է Տոնի, որպես տոնական նվեր յուրաքանչյուրին, ով կընդունի հրավերն այս․ հունիսի 5-ին համեցե՛ք կրթահամալիրի Բանգլադեշ՝ Բլեյանի դպրոց, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, մեր հեղինակային կրթական ծրագրի

Հատուկ դանդաղեցված ընթացքով կիրակի

— Ուզում եմ Լիլիթի հետ լինեմ, իր հետ քայլեմ, ման գամ: Հիմա զանգի, ասա… Կիրակի օրը, արթնանալուն պես ինձ գգվանքի հնարավորություն տալով, այսպես սկսեց Դավիթ Բլեյանը: Ավագ քույրիկ Լիլիթն իհարկե

Նոր շարք․․․

Նոր կացարան, նոր հնարավորություններ, նոր շրջան կրթական փոխանակումների․․․