Ես շարունակում եմ Չարենց կարդալ, բարձր, ինքս ինձ համար, լսելի…

Ուզում է մե՜րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ,
Որպես մեռել մի հրկեզ, որպես կորած մի մանուկ…

«Արթմեդ» կոչվող բուժկենտրոնի ստացիոնար բաժնի 10-րդ պալատում իմ ընկեր ճարտարապետ Համլետ Խաչատրյանի ու իր սքանչելի խնամակալ-կնոջ բուլղարուհի Մարիի հետ ժամեր տևած զրույցը ուղիղ եթերի, տեսագրման արժանի էր… Լուծում էր, Նոր տարի… Ինչո՞ւ ափսոսամ… Դեկաբրիստի կին անվանեցի ես Մարիին. որքա՜ն խոնարհ, կիրթ նվիրում կա Մարիի մեջ, սքանչացնելու աստիճանի։  Հետևեք իմ գրին ու կհամոզվեք, որ երեկ տեղի ունեցածը մի նոր հեռանկարային նախագծի մեկնարկ էր… Փա՞կ… Ինչե՜ր եք ասում, ամեն ինչ կանեմ, որ Համլետ Խաչատրյանի առողջաբեր հայացքը՝ հանրային իր մտահոգությամբ, այսօր ապրող մարդուն ուղղված, օր առաջ եթերում լինի…

Այդպիսին էր և Համլետի որդու՝ պայծառ-տոկուն, հանկարծահաս հիվանդությամբ հայտնի եռամյա Արեգի հայրիկ Արմեն Խաչատրյանի հետ պայմանավորվածությունը… Կլոր սեղան կրթահամալիրում… Սեբաստացու օրերից մեկը՝ սեբաստացի շրջանավարտի մասնակցությամբ, ինչո՞ւ դեկտեմբերյան-նախաամանորյա չլինի… Արմենն այնքա՜ն ասելիք, խտացված մի փորձ ունի մեզ փոխանցելու, մեզ՝ իբր առողջներիս, իբր անհոգներիս հարկավոր, որ այնքան անփույթ ենք արարչական պարգև մեր ապրելու ժամանակի, կյանքի հետ…

Առավոտը կրթահամալիրի ագարակում` ամանորյա նախապատրաստությամբ…

Կրթահամալիրի կայքից, mskh.am-ի առաջին էջից, իմ էլ. փոստից ավելի լավ օգնական-կազմակերպի՞չ, այնպիսի, որ ինձ մնում է լսելի թելադրվածը որպես փոխադրություն, որպես օրվա գիր, նրա մի հատված ներկայացնել… Այսօրվանից mskh.am-ի առաջին էջը կունենա իր Արմինե Թոփչյան հերթապահը, ամեն օր մեկը… Համեցեք, որպես նախագծի համակարգող՝ այսօր պատվեք Գոհար Բալջյանին: Էնքա՜ն բարի հիշեք մեր ամենադեմոկրատ-ընդառաջող-հանդուրժող Արմինեին՝ էփող-թափող-հասնող, մի խոսքով՝ Անբան Հուռի, բայց իսկական… Նոր տարի, նոր լուծումներ՝ մի՛ վարանեք…

Երեկ կարելի էր անել, բայց… մեր Աիդա Պետրոսյանի ծննդյան օրը բերենք օրացույց, դեկտեմբերյան նախագիծ, իր նախաձեռնած «Ատամհատիկ» սեբաստացիական ծեսով՝ այս անգամ կազմակերպիչ դպրոց ճանաչելով գեղարվեստի-հյուսիսային դպրոց-պարտեզը, որտեղից նա որոշեց ու հեռացավ… Չես գնա, չենք թողնի, կյանք է, կգնաս-կվերադառնաս, մենք՝ քո պահած-մեծացրածներս…

Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանի ձմեռ-մարդուկները մաթեմատիկական խնդիրներ են լուծում:

Դեկտեմբերի 10-ը երկու խորհուրդ-բեռ ունի՝ Աիդայի ծննդյան օրվա ֆեյսբուքյան ընտանեկան նշումը և յուրաքանչյուրիս իրավունքների պաշտպանության միջազգային օրը… Մարդ ենք, չէ՞… 2018-ի հունվար-մայիսի մանկավարժության նորարության բաց դպրոցի ծրագիր-հրավերների վերջին ամիսն է, վերջին հնարավորությունը 2017-ի դեկտեմբերը. մնացածը բաց ենք թողել… ես սկսեցի թվարկումը՝ «Դպրոցը բաց արվեստանոց» նախագծով հանրակրթական դպրոցների տեխնոլոգ-կերպարվեստի, տեխնոլոգ-երաժշտության ուսուցիչների եռօրյա հավաքներ, ընթերցանության տանող ուղիղ ճանապարհով մայրենիի ուսուցիչների ստեղծագործական հավաք, «Դասարան TV» նախագծով մանկավարժական աշխատողների հավաք… Իմը սկսելն էր, առիթ դարձավ, որ մի անգամ ես զարմացա Տաթև Աթոյանի, Հասմիկ Մաթևոսյանի, Մարիետ Սիմոնյանի, Արմինե Գյոնջյանի լուծումների վրա… Մամա ջան, որքա՜ն հնարավորություն է պարունակում՝ իսկական ուրախության-իմացումի հանք, էս մեր մանկավարժությունը… անսպառ-անխնա շահագործման համար… Նոր Տարի:

Գոհար Սմբատյանի-Տաթև Համբարյանի «Պատրաստվում ենք լողի ստուգատեսին» տեսանյութ-առաջարկը հենց 2018-ի հունվարյան օրացույցի համար չէ՞…

Կրթահամալիրի տնօրենի օրվա տեսագիրը ագարակից:

 [youtube https://www.youtube.com/watch?v=Fxgp0HpZNHE]

Կիրակին այս նշանավոր եղավ նաև իմ ավագ թոռնուհի Արաքս Հովհաննիսյանի կազմակերպած այցով… Իրադարձությո՜ւն. հատուկ ինձ համար, իմ չափով պատվիրել է ամերիկաներից մի չտեսնված ջեմպր ու Լիլիթ մայրիկի, Սոնա քույրիկի հետ հանդիսավոր այցելել ինձ հանձնելու… Իսկական ամանորի ուրախություն: Ավելի ինքնավստահ, ճաշակով-մարզական հագուկապով, իր նոր սիրով՝ մաթեմատիկայով, տարված. մենք այնքա՜ն շատ բան ունեինք միմյանց պատմելու… Արաքսը իմացա՞վ, որ իր փոխանցածը կենսական այն լիցքն էր, որով իրենց ճանապարհելուց հետո ես ուղևորվեցի Ավան՝ Արթմեդ, 10-րդ պալատը, կյանքով անելու համար… Եվ եղև…

#1235

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մանիֆեստ նոր, հա, բայց հունիսի 1-ին…

Հեշտ չէ մեզանում (միշտ ունենում ենք տարեցտարի հմտացող, բայց երիտասարդ, ֆիզարձակուրդ գնացողներ, միայն 2017-ին՝ արդեն տասներեք հոգի հայտնի են, և երկու տարեկան սեբաստացու հետ ասելիքով-անելիքով վստահ վերադարձողներ, ինչպես այս՝ 2017-2018

Հինն անցա՞վ ու հիմա ամեն ինչ նո՞ր եղավ…

Ապրիլը մի քանի օր շուտ սկսե՛ք, որ «չհասցնել» բառը մեզանում ոչ միայն չհնչի, այլև մեր ապրիլյան գործերում-նախագծերում-նախաձեռնություններում հայոց «ոչինչ»-ը, «դե լավ, վաղը»-ը, «մյուս անգամ»-ը, «հլը տեսնենք»-ը, «աշխարհը չքանդվեց»-ը տեղ չունենան:

Միջազգային ծրագրեր փնտրողներին… Համեցեք…

— Դուք է՞լ եք հիվանդանում, չէի պատկերացնում…- հիվանդանոցից դուրս գալիս ինձ ճանապարհեց երիտասարդ մի կին, ում անկեղծ զարմանքը դեղի նշանակություն ունեցավ… Ես մեղավոր ժպտացի… Խոսքեր չկային… Երկու ժամ անցկացրի Նոր Նորքի