Մեզ միավորող գործունեությո՞ւն է դարձել իմ օրագիրը… Ելենա Խոդիկյան, շարունակո՞ւմ ենք միասնացման այս հյուսը, կունենանք հրավեր-կանչ որևէ խմբով, դպրոցում, սեբաստացիական աշխարհի մի անկյունում, քայլքով-հեծանվաերթով, ինչպես երեկ, իմ կողմից անարձագանք չի մնա, կտեսնենք–կլսենք–կգրենք mskh.am-ում, ինչպես երեկ, հուզիչ էր, օգտակար… Բաբուջը կասեր՝ հավես էր… Շնորհակալ եմ, տպավորված եմ. առավոտ-գիշերվանից մինչև քուն՝ խիտ-լեցուն։ Միայն չանեք բաներ, որոնց հետ համաձայն չեք, ինչի հեղինակը-համահեղինակը չեք, լա՞վ։
Այս հաղորդագրությունը՝ Թուրքիան սկսել է Արարատ լեռան ականազերծումը, արտագրում եմ.
Թուրքիայում սկսվել են Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանների ականազերծման աշխատանքները՝ տեղեկացնում է թուրքական Milliyet պարբերականը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ականազերծման աշխատանքները սկսվել են Արարատ լեռան ստորոտից: Ականազերծման նախագծային աշխատանքները սկսվել են Եվրամիության և ՄԱԿ—ի աջակցությամբ և կտևեն երկու տարի: Աշխատանքները կիրականացնեն հարավաֆրիկյան ընկերության ներկայացուցիչները հատուկ մասնագիտացված տեխնիկայի և շների օգնությամբ:
Ուզեցի՝ իմ ձեռամբ հայտնվի հայտնի իմ գրում՝ 1001-րդում, mskh.am-ի առաջին էջում… Կեցցեք, մեր թուրքեր, ականազերծեք ամբողջությամբ ու բարեխիղճ… Գալիս ենք։ Մեր բնական սահմանը՝ Արաքս-Արազ-Երասխով, Ախուրյանով, անբնական է անկամուրջ, անհաղորդ դարձնելը, մեկուսացված ապրելը, միջնորդավորված հաղորդակցվելը… Էլ չեմ խոսում թշնամության ռեժիմի շարունակման-պահպանման մասին։ Բաց հասարակությանը՝ իր հանրային կրթությամբ, մենք՝ մեր հեղինակային մանկավարժությամբ ասելիք ունենք… Սա կրեդո է՝ հավատամք…
Ցայտնոտն այսպես է լինում, սիրելիներս… Բոլորիդ ուզում եմ-պիտի անդրադառնամ-ընդգրկեմ ամեն սեբաստացիականն իմ օրվա մեջ. ես ագահ եմ… Դավթի նման, ավելացնենք սրան Տիարի արդար- կոնկրետ-անհատական վերաբերմունքը… Շվարել-մնացել եմ ռոդարիական այս մարզախաղի առաջ Լիլիթ-Գայանե ջան… Եվ լավ է, որ այս լույսը մեր արևելքից է ծագում, ու առաջին շողքը, Աղայանը կասեր, ընկնում է հենց վեց տարեկանների վրա… Սերիալ դարձրեք, տարբեր բակերում-պուրակներում-անկյուններում… մաքրած-խնամված-արևոտ… ողջ ապրիլը թող եթերից ու mskh-ից չի իջնի… Ջա՜ն: Լիլիթ Սահակյանի նոր այֆոնն ի՞նչ եղավ… Ինքնուրույնությունն է ազատության առաջին աստիճանը… Վահան Սերոբյանի տարիքից սկսած ու դրանից էլ առաջ, 2-4 տարեկանների մեր կրթական ծրագրի, շեշտում եմ, հենակետը մանկան (Գևորգ Հակոբյանը կավելացնի` դաստիարակին էլ չի խանգարի, ես էլ իմ կողմից՝ բա ծնողի՜ն…) ինքնուրույն-ինքնաբուխ գործունեությունն է, սրա համար հիգիենիկ-խնամված-անվտանգ-հետաքրքիր-հարմար միջավայրը… Դաստիարակը՝ մշտապես բարյացակամ, երկրորդ պլանում, այֆոնը՝ ձեռի գործիք, մշտապես գործուն… Մայրս երբեք ջնազը չէր տարվում… հավքաշը կտրում էր, պայմանավորվելուց հետո պահում բերանում կոտրածը… մինչև չհաղթեր… Սոֆա-Յուրա զույգի մասին այս տեսապատումը կզարդարի ցանկացած մեդիա… երաժշտությո՜ւնը լսեք… ի՜նչ ներառական միջավայր… Խմբով քնի ֆենոմենը եղել և մնում է ինձ անհասկանալի, դրա լուծումը հնարավոր է, հա՞, էսպես, հա՞…
Ուզում եմ՝ ինձանից իմանաք, իմ 1001-րդ գրով, որ «Փոքրիկ իշխան» գիրքը Աստվածաշնչից ու Ղուրանից հետո աշխարհում ամենաթարգմանվածն է. օրերս խոսեց արքայազնը 300-րդ լեզվով, արաբական քիչ հայտնի բարբառով…
Հասմիկ Ղազարյանի պոռթկումը-նախաձեռնությունը՝ մոտեցնել Խաչատուր Աբովյանին ու այսօրվա մեր պատանուն, տարատարիք սովորողին, ինձ զբաղեցրել է. ես անհատական-խմբային քննարկումների մեջ եմ ու հասնում եմ Հասոյին մեր… Ինչո՞ւ չփորձես, հարգելի գործընկեր-աբովյանասեր, չշարունակես սկսածը, որպես ուսումնական նախագիծ՝ սովորողների մի խմբի հետ փոխադրեք «Ողբ հայրենասերի» պատմական վեպը այնպես, որ այն ներկայացվի հունիսյան ամենամյա թարգմանական փառատոնին… Հունիսյան փառատոնի ծրագիրը հարկ է, որ ընդարձակվի ոչ միայն հայտնի-կարևոր թարգմանականով, դրա զարգացումով, կարևորելով հայերենից այլ լեզուներինը… Ինչո՞ւ ընթերցողական ուղղություն չունենա մեր փառատոնը՝ իր բանգլադեշյան պլեներով-ամառային ճամբարով… Ոգևորվածությունը Աբովյանով-Զանգվով պիտի օգնի, որ մեր 4-7-րդ դասարանցին մեր Վերքին-ողբին, մեր լուսավորչի հավատամքներին ծանոթանան՝ փորձելով ուղղակի նրա լեզվով-շնչով կարդալ սիրուն Աղասու պատմությունը… Դասարանական երգչախմբերի ընթացող ստուգատեսը իմ ինքնավստահությունը բարձրացրեց նոր աստիճանի, հարգանքը-կարևորությունը, մեր մանկավարժության փոխանցման միջոցների նորացումը…
Ապրիլն առանց ճամփորդությա՞ն, արդի մանկավարժությունն առանց այսպիսի հեծանվաերթի՞… բրախելու բան է… Այս երիտասարդ աղջիկը՝ Հասմիկը Պողոսյան, մի սերունդ է կազմակերպում իր հավեսով… Երեկ առավոտյան այդ հավեսը մեր ութերորդցի Վաչեի, Անգելինայի, Տիգրանի հետ էր, ու ես անընդհատ ուզում էի նրանց, մարզիչներ Գևորգին ու Անդրանիկին նկարել… Լավ է՝ իմ ձեռքին այֆոնը։ Գիտեք որ մի բան, խոսք, հավանում եմ, արտագրում եմ, կարող է հազարերորդ անգամ… ինչպես իմ 1000+1 գրի վերնագիր դարձածը... Հիմա նաև լուսանկարում եմ։
Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, և ոչ մի արատ չկա քո մէջ։
Կարոտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քույր հարս, քո մի հայացքով, քո պարանոցի մի մանյակով կարոտով լցրիր սիրտը մեր…
Կարողանանք մեր համատեղ կյանքով, միասին լինելով՝ ստեղծական- մոբիլ-համերաշխ-ամբողջական-ներառական, ապրիլով այս ապրեցնել իրարու… Նվերը այսպիսի՝ որպես պարգև, որպես օծում, այսպիսի՝ թաղարի, ծաղկի, գրականության, պաչիկի-անուշի, կարդումի, երևէջի, նկարի-պատկերի, ծնված-թռած բառի, համբույրի, խոստովանության, ճամփորդության-թափառումի… Ռոդարիական անշուշտ, այսպիսի խնդրագրքի (ո՞նց մտահղացվեց, Լիանա Հակոբյան), նոր նախաձեռնության մեր կարողանալն է, թիվ մեկը մեր բոլոր առավելություններից՝ իրար հարգելու-ճանաչելու-բացահայտելու, իրարով հիանալու… Այսպիսի ապրիլ… Սկսեցինք նվիրել… Միասին, որպես Ձոն, այսօր՝ 15։15 Մարմարյա սրահում, թե 13։30 Հյուսիս Գեղարվեստի դպրոցում, Հյուսիսափայլում, թե վաղվա ճամփորդությանը, որ իմ, տիար Գևորգի, Էմանուելի, Յուրայի նվերն է բոլորին, ով կարձագանքի։ Ճամփորդություն երգով, որ միշտ մեզ հետ է…