Ի՜նչ լավ իրիկուն եղավ մեր տանը։ Իմ վրաց ընկեր Գեորգի Մոմցելիձեի հետ մինչև կեսգիշեր, քանի թույլ տվեց իմ հասուն կյանքի վրա իշխող «Տաբու» քնի աստվածը, անկեղծ փոխըմբռնման սեղանի շուրջ մեր զրույցի թեման 50-50 հարաբերակցությամբ մանկավարժությունն էր ու հայաստանյան-վրաստանյան հանրային կյանքը…

Կարողանում ենք իսկական ընկերություն անել-շարունակել, իրար մարդկայնորեն սատարել ու հավատարիմ-համատեղ օգտակար գործն անել, փաստ է՝ ի շահ մեր հասարակությունների, արդեն ինը տարի, «Հայ-վրացական հանրակրթական կամուրջների» համահիմնադիր, հաջորդ տարի 40-ը բոլորող քաղաքագետ, Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնօրեն, 6 ամսական Դավթի, 5 տարեկան Քեթիի, 10 տարեկան Նիկոլոզի, 14-ամյա Մարիամի հայրիկ, միշտ համակրելի-ուշադիր-նրբանկատ, ինձ համար նոր Վրաստանի կենդանի մարդ-խորհրդանիշ դարձած մեր Մոմցելիձեի հետ, անձերով-դպրոցներով-ընտանիքներով-հարազատներով, շրջանավարտներով… Նիկոլոզն ու Մարիամը Թբիլիսիի պատվիրակության կազմում հիմա կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում են։ Ես շատ կուզեմ, որ Մարիամ Մոմցելիձեի հետ այս օրերին ընկերություն հաստատի Արևիկ Տատինցյանը, ում ես շարունակ-ուժգնացող կարոտում եմ…
– Արևի՜կ, կանչում եմ, ձայնիր…

Դավիթ Բլեյանը չի նահանջի. կխլի Նիկոլոզին իր ընկերներից, իր սենյակը իզուր չի՞ պատրաստել բարձրաստիճան վրաց ընկերոջը դիմավորելու համար… ԵրևանԹբիլիսի գլխավոր մարտը՝ հին մարտի շարունակությունը, առջևում է. հիմա՝ Երևան, հետո, իհարկե, Թբիլիսի՝ այս անգամ ընտանիքներով՝ լեռնային Վրաստան-աշխարհաճանաչումը ընդարձակելու…

Լրագրողների մեջ էլ կան ընկերներ։ Երեկ, մինչ կգար Սիրանուշ Պապյանի հետ իմ տեսազրույցի ժամը պայմանավորված, ես ժամանակն օգտագործեցի նպատակային, ինձ կամավոր միացած նորագյուղցի Միհրանի  հետ տաղավար-հարթակ-դիտարան դարձած Սեյրան բարձունքը կարգի բերելու-մաքրելու համար… Ես նրան լուսանկարեցի, ինչպես ժամեր հետո լուսանկարեցի կրթահամալիրի Հիմնական դպրոցի այգեպան Վարդանին։ Մեկ-երկու օր է անցել, բայց Սեյրան բարձունքի աղբյուրը, տեսեք, կեղտի մեջ կորած է… «Զանգիի մարդիկ» շարքից իմ նոր բարեկամ Միհրանը հավանեց իմ հարցազրույցը, հատկապես Աբովյանի մասով, Զանգին աղբից իստակ ազատելու, նրա ավազանում ապրող հայ մարդուն ամբողջական վերադարձնելու քաղաքա-կրթական նախագիծն առաջնորդելու իմ վճռականությունը… Նախագիծ, որ փոքր-հետևողական քայլերով թափ է հավաքում. օր առաջ միացե՛ք՝ ով դանդաղում է, ձեր բեռը-անելիքը վերցրեք, ինչպես դա հուզելու աստիճանի համակված անում է Քնարիկ Ներսիսյանն իր գեղարվեստի հետ… Տեսեք, Զանգիի որքան ճանաչում կա Թատրոնի ուսումնական բլոգում, քանի՜ ճյուղավորում… Դրանցից մեկի՝ խաղողի մշակույթի մասնագետ-խորհրդատու Հովակիմ Սաղաթելյանի հետ իմ հանդիպումը Բանգլադեշի Զորավար Անդրանիկ-Բաբաջանյան օղակում, ոտքի վրա, տևեց մեկ ժամ… Որքա՜ն վճռական-վստահելի մենք՝ որպես գործընկեր-բարեկամներ, մտնում ենք իրագործումների փուլ։ Այո, նոր զարգացումներ թավալգլոր՝ մեր հեղինակային մանկավարժության, իմ անձնային կյանքում… Հետևեք իմ բլոգին…

Հարավում, հեծանվի վրայից ես կատարեցի իմ խոստացած բացումը՝ շախմատային հանրակրթական ստուգատեսի հերթական հարթակի… Այո, հա՛մ բաց, հա՛մ բացօթյա, որպես տեսարան, Շամիրամի դպրոց-պարտեզի բարձունքից էի նայում մեր հիմնած-ծաղկող այգի-պարտեզին, մեր կրթական աշխարհի մի անկյունին. Բանգլադեշի քար ու քռի մեջ, տեսեք, ի՜նչ օազիս է հաստատվում… Ո՜նց չես տարածի, բոլոր հնարավոր ձևերով, աշխարհի չորս կողմերում՝ որպես պարգև սրտիս սիրեկան ազգին…

Մեր Արամ Պետրոսյանի ու Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայող Գոռի շարունակվող ընկերությունը, ոչ միայն Արամի, mskh.am-ի, մեր մանկավարժության, այլև ողջ մեդիայի ու ֆիզիկական Հայաստանի ամենահուզիչ-գրավիչ-մարդկային շարունակվող պատմություններից է… Գիորգի ջան… Ֆիլմի, որի սցենարիստը, օպերատորական-ռեժիսորական գործունեության ղեկավարը Արամ-Գոռ դուետն է, ընտանեկան-հանրային աջակցությունը լիուլի վայելող, իհարկե: Հալալ է:

Մեր կյանքը այսպիսի ընկերությամբ է ներսից-դրսից իստակվելու-զորանալու՝ մեկ դառնալու, որպես հանրային կյանքի մշակույթ: Գանք իմ խոստացած-շարունակելի՝ mskh.am-ի Արմինե Թոփչյանի առաջին էջի մանկավարժական քոմեթներին… Ռոդարիական մարզաշխարհը Արևելյան դպրոցում, թե «Խնկի ծառ» ստվերախաղը Հյուսիսային դպրոց-պարտեզում, պայծառ մայրիկ Տաթև Ստեփանյանի «Օրորը» չենք թողնի, չէ՞, որ կանգնի… Տեսադաս-սերիալ հեղինակային մեր մանկավարժությամբ՝ առաջ եկած հեղինակ-մանկավարժներով՝ Լիլիթ Սահակյան-Գայանե Սարգսյան, Ռուզան Աբրահամյան-Սոնա Կարապետյան, Տաթև Ստեփանյան-Նառա Նիկողոսյան դուետներով… Ձեր իրավունքն է սիրելիներս, ես՝ ձեր ստեղծածի օգտատերերից մեկը, ձեր գործընկերը, մի քաշվեք-հուշեք-թելադրեք նախագծերի զարգացումները: Այսպես է կայանում-նորանում, ամբողջանում-ներառական դառնում մանկավարժությունը՝ հանրային-կրթական դարձնելով միջավայրը իր ներսով-դրսով, շրջակա-հարակիցով, տոնով-տեղով-քնով, այսպես հավեսով-խաղալով-քնելով…

Երգչախմբային դասարանական հանրակրթական ստուգատեսի մեկնարկը Արմինե Մնացականյանի 3-րդ դասարանով, այսքա՞ն խնամված, անբացակա-ամբողջական ազդեցիկ… այսպիսի լեցո՜ւն լսարանով… Ես՝ որպես «Համերգ-կրթական ծրագիրը դասարանում»-ի հաղորդավար ուղիղ եթերում, այնքա՜ն ոգևորվեցի, որ շատախոսեցի… Այո, լարված էի. համերգին զուգահեռ շարունակվում էին Մայր դպրոցի վթարված էլեկտրասնուցման վերականգման աշխատանքները… Մանկավարժության ղեկավար-սպասարկու, այո, սիրով-շնորհքով-նվիրումով… Բայց այսպիսի՜ մեծ տնտեսությունը, շարունակ հոգսաշատ-բազմաճյուղ… ներդաշնակության սպասումը սին է դարձնում… Մտածե՛ք ձեր տիարի մասին…

Explore More

Անսովոր դպրոց՝ սովորական մարդու

Սովորական պատում անսովորի մասին Պիետրո Շաքարյանն իսկական ամերիկացի է՝ անմիջական-գործնական-տիրական… Լիլիթ Բլեյանի միջոցով հայտնվեց Բանգլադեշում 2013-ի այս օրերին ու ինչքա՜ն հետևողական «հարցաքննում» էր ինձ։ Այդպես էլ անհայտ մնաց՝ ինչի՞ն էր

Փախուստով ամառային Artասահման

Գետանցման պարապմունք Արատեսում. սեբաստացի 6-10 տարեկան վրանային ճամբարականների համար Եղեգիսի Արատեսի ափին պարապմունք են անցկացնում Արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի կառույցի մասնագետները…  Ծիրանատոն կրթահամալիրում՝ մեր աշխարհի հարավում, հյուսիսում, արևելքում ու

Սնահավատությունը լա՞վ է, թե՞ վատ․ գիր է․․․

Լավ նշան է, որ Առնո Բաբաջանյան փողոցից Մայր դպրոցի մուտքի մոտ քեզ դիմավորում են խանդավառ-ճամփորդական-մարզական ոճի երկու տասնյակ մանկավարժներ՝ կրթահամալիրի դպրոցների երկարօրյա ուսուցման 2018-2019 ուստարվա շուրջտարյա բաց ճամբարի կազմակերպիչները… Արմինե