Քո ժամանակն է, որը նվիրում ես մեկ այլ մարդու… Նանոր Հովհաննիսյան, Միջին դպրոցի 8-րդ դասարանից, նրա «Մտադարակ» հարթակից, ժամանակը՝ ամենաարժեքավոր բանն աշխարհում, ու նվիրում ես անվերադա՞րձ…

Հայ-վրացական աշխուժության իրիկնային հարթակ դարձավ մեր բնակարանը… Հեռակամուրջ ունենցան Շուշան Բլեյանն ու Գիորգին, գրկախառնվեցին Արևիկ Տատինցյանն ու Մարիա Մոմցելիձեն. անհատական ընկերության այս սկիզբը նախագծային բազմափուլ շարունակություն ունենա… Դավիթը իր սենյակն ամբողջությամբ հանձնեց Նիկոլոզ Մոմցելիձեին, Շուշանի սենյակն զբաղեցրեց Մարիկոն… Տունը մեր լցվեց: Թումանյանն է ունակ տրամադրությունը խոսքով փոխանցելու…

Երկընքի դիմաց
Գըրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է Աստված:
Հ. Թումանյան

Մեր դպրոց-պարտեզների 2-3-րդ դասարանցիների դասարանական երգչախմբերը ստուգատես-օրվան բուն իմաստ հաղորդեցին՝ երգելով սովորելու մի միջավայր, պատշաճ հարթակ մեր մանկավարժության հանրայնացման…

Երասխահունի դպրոցի սովորողների-ուսուցիչների՝ «Օրը կրթահամալիրում» նախագծի մասնակիցների հետ իմ հանդիպումը կենտրոնական ընթերցարանում մեր սղագրության արժեք ունեցավ՝ սղագրություն հագեցած օրվա, իրենց տեսածի-լսածի-ապրածի: Կարևոր է այն բարյացակամությունը-ոգևորվածությունը, որով համակված էին մեր հյուրերը… Լավ է, որ երկար տարիների տնօրինուհին՝ Սուսան Սարիբեկյանը, դպրոցի երիտասարդ ուսուցիչներ որոշել են օգտվել իրենց այս հնարավորությունից՝ սովորելու-տանելու-տարածելու: Մի հանդիպումով չի լինում, մի հանդիպումով սկսվում է, գործընկերություն դառնալու ընթացք մտնում, որը առանց անընդհատ-ջանքերի, արժեքների հավատարմության… չի լինում:

Ես ու Գիորգին, մեր հայ-վրացական հանրակրթական կամուրջների 8-րդ տարին, այդ տարիների ու այս օրերի ամփոփիչ կլոր սեղանի պատրաստությունը հաստատում են, գիտենք այս պարզ բանաձևը:
Պատմել եմ, գիտեք իմ ամոթխածության մասին, հեշտ չէ ինձ համար, երբ իմ մասին, կենդանի-իմ ներկայացմամբ մի լսարանում խոսում են։ Իսկ, եթե համաձայն չեմ, անգամ երբ գովում են, արժանիքներ ներկայացնում… սրտանց, եթե դիպչում են սրտիս ուղղակի, կարող եմ հուզվել տեղում, արցունքոտվել կոկորդս սեղմելու աստիճան… Ինչպես եղավ նախորդ օրը «Վրաստան-կրկնակի էջեր» լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ցուցահանդեսից հետո, ցուցահանդեսի կազմակերպչի գցած հացի սեղանի շուրջ: Ե՛վ համեղ ուտեստ, և՛ հետաքրքիր զրուցընկերներ՝ Թբիլիսիից ու Երևանից, հայ ու վրացի, որոնց ներկայությունն այսպիսի սեղանն ավելի ճանաչված ու մոտ է դարձնում, գործընկերության հասցնում… Կենացներ անպակաս ու հարմար-հաստատված միջոց հաղորդակցության: Եվ մեկ էլ շատ հարգելի, նաև Վրաստանում ճանաչված արվեստագետը՝ Սերգեյ Փարաջանովի երևանյան թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանը, թամադայից խոսք է վերցնում ու… խմում իմ կենացը, անկեղծ-պարզ-լսելի կարևորում իմ անձը-գործը, քաղաքական-հանրային-կրթական, կրթահամալիրը, իհարկե… Էստեղ են ասել՝ խոսքով դիպավ… Սեղանի շուրջ ասացի, իմ գրում այս շարունակում եմ… Ինձանից դուրս, թեկուզ ոչ ինձանից հեռու, ոչ ինձ համար, կարևոր է, որ Զավեն Սարգսյանի նման մարդը, արվեստագետն այսպիսի, հենց այս սեղանի շուրջ արժևորման խոսք է ասում, ինչպես մեր Գեորգի Մոմցելիձեն, ոչ հերթական բաժակաճառային, այլ մարդու, նրա ստեղծածի-ապրածի արժևորման… Այսպես կարող է գնահատող հասարակություն առաջանալ՝ գլխավոր պատվիրատուն ու միջավայրը, որ գործչին-մարդուն թև տա ու հավես-ներդաշնակություն հաղորդի շարունակ… Բլեյանի դպրոցի տնօրեն Բլեյան, այսպե՞ս, պատմել եմ մի բնակիչ-սովորողի մասին, նույնացրեց իր ժամանակի մարդուն-նրա ստեղծածին անուն դարձած… Այսպես հանկարծ ես ասացի՝ Փարաջանովի թանգարան ստեղծած արվեստագետ Զավեն Սարգսյան… Հացի սեղանն անջնջելի ամբողջական դարձրեց Զավենի կինը, ով, այո, ոչ էլ առիթ էր փնտրում, խոսեց իր համար ամենաարժեքավոր-կարևոր մարդու՝ ամուսնու մասին ու որքա՜ն շիտակ-ուղիղ-կարճ՝
– Սիրել և սիրում եմ, այ, այսպիսի տղամարդու,- ցուցանեց,- տեսեք, Զավեն Սարգսյանին…
Հատուկ ուզեցի, որ մեր հանդիպման-սեղանի անմիջականությունն անցնի, որ տաք-տաք չգրեմ… Այդպես լինում է՝ սառչում-հանգչում է, մոռացվում է… Այս անգամը՝ չէ, գիրն իմ շարունակություն չի ունենա առանց հենց սրա մասին ընթերցողին պատմելու: Շնորհակալ եմ Զավենին, վստահ եմ՝ մեր կրթահամալիրի հարթակներից մեկում պատշաճ կհանդիպենք. սովորող-սովորեցնող նախագիծը մեր բաց է, կրթությունը հանրայնացնող-ուղղորդող այսպիսի գործիչների համար է նաև ստեղծված:

Իսկ մեր Գիորգի Մոմցելիձեն, իր քառասուներորդ, հայ-վրացական հանրակրթական կամրջի գործունեության ութերորդ տարում, տեսեք, որքա՜ն կոնկրետ է զբաղված մեր հեղինակած մանկավարժության յուրացմամբ-փոխանցմամբ… Երեկ, այդպիսի բուռն հայ-վրացական առօրյայից-բովանդակությունից հետո՝ աշխույժ-մարդաշատ-բազմադրվագ իր հանդիպումով Գեղարվեստի հարթակումՄարմարյա սրահում տոնախմբությամբ, օրվա վերջում ժամից ավելի կրթահամալիրի կենտրոնում Գևորգ Հակոբյանի հետ մեր մեդիակրթության ճարտարապետությունն էր ուսումնասիրում, որպես թրեյնինգ-կենտրոնի ղեկավար՝ նախապատրաստում սեմինարների շարք Թբիլիսիի դպրոցների տնօրենների համար… Պատրաստվենք։

Explore More

Երբ անճարը կերել է…

Արթնացա. մութ է… Դավիթ Բլեյանի խոսուն հումորը եկավ՝ ձայնն ականջներիս, տեսքը՝ աչքերիս… — Հայրիկը արթնանալիս լույս չի տեսնում… Նստեցի գրասեղանի առաջ. աշխատանք է, գրում եմ, պատմում…  կհասնի ձեզ, մութ-լույսով կկարդաք… Ես

Սեփական ուրախությունը որպես հիմնական չափանիշ

Իմ բոլոր ջանքերը՝ Դավիթ Բլեյանին մինչև ժամը 8.00 արթնացնելու, հաջողության չունեցան: Մարդը կիրակի չքնածը խորը-խորը հիմա է քնում. ո՜ւր ունի շտապելու, իրեն ինչ, որ հայրիկն էլ, մայրիկն էլ ժամով կապված են

Առավել ինքնավար-հեղինակային-հայտնի…

Իմ կյանքը-գործը իրավապաշտպանություն են եղել ու մնում․․․ Քննչական մեկուսարանում հենց դրանով էի զբաղված երկար ու ձիգ, ո՞վ կհաշվի` յոթ հարյուր իննսուներկո՞ւ օրեր։ Քննչական մեկուսարանից դուրս իմ առաջին գործը դարձավ «Տանիք»