Բարի-պարգև կիրակի։ Այդպիսին էր և երեկվա շաբաթ օրը, որ սկսվեց մինչև ժամը 9-ը, Զանգիի Սեյրան բարձունքին, հեծանվի վրա․ անցավ ողջ օրը և՛ բարձունքն ինձ հետ, և՛ հեծանվի վրա․․․ արշավային-ճամփորդական, Զանգվի ավազանում-ավազանով, աջ ափից ձախ անցումով, հոսանքի ուղղությամբ մինչև Գետափ, հետո գետով-ափով-անցումով՝ Կարմիր բլուրով հոսանքին հակառակ մինչև Պանթեոն բարձունք-Հաղթանակի կամուրջ-Գինու կոմբինատ, Խաչատուր Աբովյանի Երևանի, այսօր մեր մայրաքաղաք-բնակելիի բարձիթողի ավազանով․․․ Զանգի՛, իմ Զանգի, այս ի՜նչ կապ է ուժգնացող և ո՞ւր է տանում․․․ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով, անշտապ. ես հեծանվի վրա եմ. «Օրը Աբովյանի հետ» նախաձեռնությանն ընդառաջ «մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը՝ Արազի քրքրված ղրաղումը»:
Հայացք կրթահամալիրի տնօրենի հեծանվից. Հրազդանի աջ ափից ձախ ափ…
Կարմիր բլուր մտա-անցա իմ ավագ եղբոր հիշատակի օրվա առիթով։ Իմ հայրական գերեզմանոցն է այստեղ։
Շաբաթը շարունակվեց հռնդյունով իր երկրագործության, մի մոբիլ-շարժուն-բարձող-հավաքող երկրագործ մեքենայով, հետն էլ՝ կռասավեց․․․ Գեղարվեստի ստեղծվող պուրակը, Արեն Շահնազարյան-նկարիչը՝ իր նոր մասնագիտությամբ՝ լանդշաֆտի դիզայներ, Գագիկ Չարչյանը, Կարեն Մկրտչյանը՝ իրենց սաների՝ ավագ դպրոցի սովորողների միջավայրաստեղծ նախագծերով, Հակոբ պարտիզպանն ու Արմանը ամենագնաց, Քնարիկ Ներսիսյանն ու տարատարիք սաների-ուսուցիչների համերաշխ-ներառական հավաքանին անկասկած են դարձնում նոր Գեղարվեստ-Հյուսիսափայլը՝ ամեն օր ավելի ու ավելի ուսումնական-հայտնի դարձող «Հարթակ» ակումբով, այստեղից հեռարձակվող ռադիոյով, պատկերի-լուսանկարի-արտահայտման-խնամքի մանկավարժությամբ․․․
Օրն իմ, որպես դադար-հարթակ մանկավարժության կենտրոնում մեր, Սուսան Մարկոսյանի նախաձեռնությամբ շարունակվում է «Թանգարանը ուսումնական կենտրոն» մեծ նախագծի կլոր սեղան քննարկումով՝ սենսեյ թարգմանիչ միսս Հայկուհու առաջարկած օրակարգով, իր գործընկերներ միստր Յուրայի, Լուսինե Բուշի, Գևորգ Հակոբյանի ուշադիր վերաբերմունքով․․․ Ոչինչ՝ ո՛չ հայերն իրենց հերոսական հոխորտանքով, համազգային-համաքաղաքային ընտրություններով, ո՛չ բարդացող կենցաղը, չեն կարող շեղել մեզ մեր մանկավարժությունից․․․ Տեսա՞ք՝ ուր հայտնվեցին հայաստանյան, անունով հանրակրթական դպրոց- նախադպրոցական հաստատությունների ղեկավարները, երբ որևէ պատճառաբանությամբ («փորի գերի», թե «տուն եմ պահում»), թողեցին, երկրորդեցին մանկավարժությունը․․․ Խորին հարգանքով, հուզմունք առաջացնելու աստիճանի, ասում եմ ձեզ, որպես հանրագումար անցնող շաբաթվա իր կիրակիով՝ սեբաստացի գործընկերներ, հեղինակներ, այսպիսի՜ մանկավարժություն, որ չի կորցնում. շողշողում է իր հարգանքով բոլոր տարիքի սովորողի ու բոլոր կարգի հայաստացիների նկատմամբ, գալիս է իր Աբովյանից եկող առաքելությամբ-ինքնահարգանքով՝ արժանապատվությամբ մանկավարժական աշխատանքի․․․
Հետևե՛ք այս օրերին՝ երկուշաբթիից սկսած մինչև ուրբաթ, մանկավարժական պարտիզապուրակային ճամբարի աշխատակարգին, կրթահամալիրի ձեր ընտրած դպրոցում, գործեք որպես պարտիզպան՝ ձեր սաների հետ, ու տեսեք՝ որքա՜ն բան կփոխվի մեր շուրջ․․․ Զանգի էլ կհասնի, քանզի դրա համար մի Ծովակալ Իսակով փողոց, անվտանգ անցում պիտի կատարի։
Ուրբաթ թե շաբաթ, ամեն օր, ցերեկվա ժամը երկուսից հետո, Զանգվի անծայրածիր «բրախած աշխարհում» մեր թափառումի, Աբովյանի հետքերով, մեր հերոսին կենդանի հետքերով հասնելու-հասկանալու, իր նշած ուղով անխափան շարժվելու ժամանակներ են․․․ Կարճատև ուսումնական նախագծային թափառումի, Աբովյանի հետ օրվա պատրաստության ի՜նչ շրջան։
Ուրբաթ երեկոն` Իսակովի բարձունքից…
Տիար Գևորգի հետ հիմա մեր սիրելի գործը հե՛նց Զանգվի մետր առ մետր, երկրագործ-հայրենագետ-ճամփորդի ուղեցույցի կազմումն է․ Էմանուելն էլ կմիանա, Հայկազ Մարգարյանն էլ, Գրիգոր Խաչատրյանն էլ․․․ Բա՜․․․ Ապրիլի 1, ապրիլի 15, թե 22․․․ հունիսի 5․․․ այս ուղեցույցով մի-մի հանգրվաններ են, կարևոր դադարներ, բարձունքներ նվաճումի, հարթակներ անխափան ընթացքի։
Դավիթ Բլեյանի հետ ենք այսօր՝ կիրակիով, մեր զբոսանքով, մեր երկրագործությամբ պատշգամբային․․․ Մինչ այդ ինքը ուսումնասիրում-խաղում է երկնիշ-վեցանիշ․․․ թվերով-լեգոներով․․․ անցնում գնդակ-գլոբուսը հետազոտելուն․․․ Տշում է-որոնում, փնտրում, գտնում է Հայաստանը՝ Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների, Եվրասիայի, Թուքիայի, Ռուսաստանի կողքին․․․
– Ինչո՞ւ է Հայաստանն այսքան փոքր․․․
Դավիթ Բլեյանի լեգոներով քաղաքաշինությունը։
Զանգվի մասին ես այդ չեմ ասի, Դավիթ․․․ Մի տուտը Սևանի հանդարտ ծովումը, մյուս տուտը Արազի քրքրած ղրաղումը, իր շուրջ տես՝ ի՜նչ աշխարհ է փռված տարածվում, ի՜նչ հայրենի է անմշակ , որ ինձ կանչում է նորից․․․ Վճիռ է։ Գնում եմ Աբովյանի հետքերով դեպ անհայտը Սուրբ․․․
#989