Լավ է, որ իմացա՝ ինչ բան է կարոտը. գրում-ներկայանում է իր բլոգում իր կարոտով մեր 8-րդցի Անգելինա Արզումանյանը, և ես նրա կարոտից անակնկալի եմ գալիս: Այս ե՞րբ, այսպիսի՜ հասունացում… Քո նկատմամբ իմ ողջ հարգանքով հանդերձ քո բոլոր տարիքներում, ութ տարի սեբաստացի ես, սա ես որտեղի՞ց-ո՞նց կիմանայի, օրիորդ Անգելինա, առանց քո բլոգի, առանց բլոգային ուսուցման, որով պարտադրվո՞ւմ է ինքնարտահայտումը: Դուք 100-ի չափ ութերորդցիներով նույնքան նախկին ութերորդցիներով, որ հիմա Ավագ դպրոցում՝ 9-րդ, 10-րդ դասարաններում են, ստեղծում եք ձեր հասունացման-ինքնադրսևորման հաջորդ հարթակը։ Ես կենտրոնացած եմ այս ճանապարհին խոչընդոտների վերացման վրա։ Թվում է՝ կրթահամալիրային բաց-խթանող բազմազան հարթակները յուրաքանչյուրին լիարժեք արտահայտվելու-դրսևորվելու հնարավորություն են երկու-երեք-չորս տարում՝ 9-12-րդ դասարանում… Ի՞նչ են լինում, ինչպե՞ս, ինչո՞ւ, ո՞ւր են թաքնվում մեր այսքա՜ն ընդունակ-կարոտով կրտսեր պատանիները կրթահամալիրի ավագ դպրոցի շրջանում… Ես եմ վատ ճանաչում-հետևում… կորցնո՞ւմ եմ սովորողներին Ավագ դպրոցում… Եթե ոչ իմ օրագրում, որտե՞ղ հնչեցնեմ մտահոգություններ, առաջարկեմ լուծումներ, ոգևորվեմ ձեր «կարոտներով»… Ավագ դպրոցի «Դիլեմա TV» նախագիծը ողջունում եմ: Շատ ու շատ պատանեկան նախագծերով համեցեք, հանդգնեցեք, ազատվեք կաշկանդումներից, խոսեք, եղեք եթերում…

Միայն թե ամենքը, ամենքը գան, որովհետև նա ամենքինն է, ու ամենքը նրա մեջ են: Թումանյանի ճանաչման-հայտնագործման-կլանման իմ ճանապարհին, 1980-1984-ի շրջանում, երբ կարդում էի նրա հրապարակված հոդվածները, նամակները, նրա մասին հուշերը, ամեն ինչ Թումանյանից, որ կարելի էր ձեռք գցել, ա՛յ այսպիսի «Ամենքը միասին» հրապարակումներով սկսեցի ընկնել Խաչատուր Աբովյան հերոսի հետքի վրա… Ո՜վ է այս մարդը, ինչպիսի՜ հզոր անհատականություն-ֆենոմեն, որ Թումանյանի նման ամենահայը նրա արձանի տեղադրման խնդիրը հայ ժողովրդի կանգնելով է պայմանավորում: «Սրանց արձանները երեկույթներով ու հարուստների փողով չեն կանգնելու, այլ ազգի ընդհանրության: Սա մի պարտականություն է, բայց միաժամանակ և մի իրավունք, որ վերապահված է ամեն  մի հայի»: Աբովյանի քանի՞ արձան կա Հայաստանով մեկ, քանի՞ դպրոց-կրթական-մշակութային-հանրային հաստատություն նրա անունով… որ կպցրել են-կանգնեցրել՝ շրջանցելով մեր ընդհանրության խնդիրը, Քնարիկ Ներսիսյան: Ահա ինչու՝ հրճվում եմ, որ դու կանգ չես առնում-գնում ես քո Աբովյանով՝ իմ հերոսով, մեր հասարակության բարձրացման-ընդհանրացման-միասնականացման ուղով։ Վկան՝ այս քո հրապարակումը, քո «Օրը Աբովյանի հետ» էկոհայրենագիտական քայլքի նախագիծը։

mskh.am-ի առաջին էջի խմբագիր Արմինե Թոփչյանը, որ հայտնի է իր անդավաճան-խստապահանջ անաչառությամբ, սկսել է հավանել իմ արած լուսանկարները։ Նկատեցի՞ք, ոչ միայն իմ 989-րդ գրի ֆոտոխմբագիրն էի, այլև առանձին լուսանկարներ այնքա՜ն սիրվում են, որ սկսել են զարդարել կրթահամալիրային նախագծեր-նախաձեռնություններ։ Հեղինակային իրավունքի  ոտնահարումը նրբանկատորեն շրջանցում եմ… Նախ և առաջ՝ ճիշտ դիրքի, սրանով պայմանավորված՝ թե այս դիրքը ապահոված հայացքի հարց է. տեխնիկան կգա վարժությունների հետ, սա էլ՝ ուսուցման, որ չի կարելի անել՝ շրջանցելով դիրքի-հայացքի-հարթակի, ասել է թե՝ ընդունակության, այս ամենով հանդերձ, այո, կրթության կազմակերպման խնդիրը…

 

1980-ին՝ կրթության համակարգ իմ մուտքով սկսած, իմ ու իմ սաների կինո-ֆոտոգործի ուսուցման կազմակերպման մասին  պատմեմ վաղը, մյուս օրը… մինչև 1000-րդ գիրը, իհարկե։ Իսկ ա՛յ, ընդհանրության մասին՝ հիմա, մի օրինակով, որի մասին ամենաշատն է խոսվում-գրվում-փոխանցվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հայտնի հրապարակման։ Դանիել Իոաննիսյանի և իր խմբի աշխատանքով հիացած եմ. նա հանրային հարթակում է միշտ, լավ եմ ճանաչում… Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը կրթահամալիրում «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակակիրների առիթով Նիկոլ Փաշինյանի ելույթ-շնորհավորանքը տպավորվել է. այս հղումով լսեք-դիտեք նորից… Նիկոլն իրավունք ունի նոր կրթության մասին խոսելու որպես հանրային կյանքի փոփոխության կազմակերպման-ելքի մասին՝ որպես այդպիսի կրթության պատվիրատու՝ կրթահամալիրի շրջանավարտ Աշոտի, Մարիամի՝ Տարտուի նշանավոր (Աբովյանի Դորպատն է) համալսարանի այսօրվա ուսանողների, մեր հինգերորդցի լուսանկարիչ-լրագրող Շուշանի հայրիկ… Ամեն օր սպասում ենք նաև Նիկոլի 2 տարեկան դարձող Արփիին։ Նիկոլը եղավ ու մնաց կրթահամալիրի-ինձ հետ, ազատ մարդու-բաց հասարակության կրթության նույն հարթակում, չպատկերացրեց, որ իր երեխաները որևէ պատճառաբանությամբ, կհաճախեն «Իրազեկի» բացահայտած, թե իբր թաքստոցում գործող, բաց հասարակության տարածք չդարձող, դրա դեմ աշխատող այս կալվածքերից մեկը… Երբ իբր հակաիշխանական դիրքավորում բռնած՝ քարոզարշավի շատ խոսափողներ այս դպրոցների, հանրակրթական այսպիսի համակարգի պատվիրատուներ են. այլապես ո՜նց իրենց ձեռքով իրենց երեխային կտային այսպիսի դպրոց-պարտեզներ, երբ Ելքը, որպես այլընտրանք քանի տարի կա:

Ընթերցարան

#990

Explore More

Շոպենը սկուչնի ա, մի՛ դիր…

Մաս առաջինում իմ գրի Երևանի ավագանու մինչընտրական եռօրյան է… Որքան կսազեր սրան, համաձայնեցնելով Դավթի հետ,  Բախի «Տոկատա և ֆուգան»… Դավիթ Բլեյանինը Մոցարտի կոնցերտներն են… — Շոպենը սկուչնի ա, մի՛ դիր,-

Ամենապերճախոս հռետորի՝ հաջողության մասին է իմ գիրը․․․741 անգամ ու անընդհատ

Նապոլեոն Բոնապարտ նվաճողին վայել դիրք է իմ նոր հարթակը, ահա ինչու գլխագրի համար դիմեցի աշխարհակալին, որտեղ այսօր ես կլինեմ 8.15 առավոտյան՝ որոշելու  մաքրման աշխատանքների այն ծավալը, որ պիտի իրականացնի հենց

 Օրը նոր դպրոցի պատշգամբից…

Ու գիրն իմ օրվա հենց դրա՝ կրթահամալիրի դպրոցների պատշգամբներից իմ պատումն է… Որքան էլ, շնորհակալ եմ, վերնագիրը փոխառել եմ Նառա Նիկողոսյանից, ու այս հայացքի այսպիսի պատկերման համար շնորհակալ եմ կայքին Արևելյան