Մեր մարտի 13-ով սկսվող Չարենցյան օրերը…

Էս ազա՞տ գազար է, Արմին,- այսպես կարող է ընդմիջվել իմ գիրը, կիրակի օրը, նրա պատումը․․․

-Հավես չունեմ խոսելու, թող մայրի՛կը խոսի, բան ու գործներդ ի՞նչ է, չեք տեսնո՞ւմ, զբաղված եմ․․․

Իրոք որ, գիտնականը մեր զբաղված է անընդհատ․ մեդիալաբորատորիայում է․․․  Իսկ ավագ քույրիկ Լիլիթը երեկ գովեց Դավթի լեզվազգացողությունը, իր եղբոր ուշադրությունը բանավոր խոսքի նկատմամբ, հետո էլ կրկնակի ուրախացավ, որ Դավիթը պլանշետը-մեդիան մայրիկից գողացված, օգտագործում է հիմնականում բնագիտական-մաթեմատիկական-ճանաչողական նպատակներով․․․ Դավիթն էլ հավանեց քույրիկի մաքուր մեքենան՝ չնայած անձրևին, ներսով, դրսով։ Վերջում էլ թե՝ երբ մեքենայից իջավ Խանջյան վերգետնանցումի մոտ, ի՜նչ արագ է քշում․․․

Տաթև քույրիկ հոբելյարը, իր ուզած նվերը ստացածի պես, արձագանքում էր Դավթի ամեն մի փոխանցած՝ իր համար տիեզերագիտական նորույթներին, Դավիթ եղբոր փոխանցած խոսքի խաղին, սեղանի շուրջ՝ մեր աշխույժ եղբայր- քույրիկական տոնական իրիկնային հավաքում․․․

Դավթի լուսանկարները` Մելինե Մարտիրոսյանի:

Ամենազբաղեցնողը, որպես իմ իրավունք-պարտականությունների ներդրումային դաշտ, Տիարի տաղանդի իրացում, տեխնոլոգիական-ուսումնական նախագծերն են, դրանց ամենօրյա ստուգատեսը՝ մեդիաուրբաթի, «Կարդում ենք»-ի , հայրենագիտական ընթացող, թե մոտեցող Աղայան-Ռոդարի ստուգատեսների, թե․․․ իմ օրագրային լուծումների տեսքով․․․

Օրագիր-բլոգապատումը, որպես երկարատև ձևավորված ուսումնական աշխատանքի կազմակերպման հեղինակային ձև, որքան էլ որ հեղինակային տեքստը իմ ասելիքն է գլխավոր որոշիչը, խմբային աշխատանք է՝ առցանց, թե ֆիզիկական միջավայրում, է՛լ ֆոտոխմբագիր, է՛լ խմբագիր ու սրբագիր, նաև թողարկիչ․․․Սրա հմայքը հե՛նց այս թողարկման ամենօրյա ներառականությունն է, միշտ չէ, որ ներդաշնակ ընթացքով, իր ընտանեկան (շաբաթ և կիրակի համարներով) ու կրթահամալիրային հանգրվաններով, տեքստի նկատմամբ իմ հայտնի բծախնդրությամբ՝ գումարած հեղինակային իրավունքը․․․

Մարտի 12-ին Չարենցի տուն-թանգարանում:

Մոտեցող սահմանը՝ 1000 ու մեկ պատումի, մեդիատեխնոլոգիաների շարունակ կիրառում-զարգացումը՝ որպես համապարփակ մի ազդեցություն թույլատրում-պահանջում է նորանոր մոտեցումներ՝ ձայնագրային, տեսագրային, մեդիագրային լուծումներով, որ մեդիահղումների համն ու հոտը, անցումների զանազանության իմ հմայքը չկորսվի․․․ Մարտի 13-ով սկսվող չարենցյան օրերը, որպես «Հակաբացիլ Չարենց» ուսումնական նախագիծ ներդաշնակ-ներառական «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծին, որպես շարունակություն փետրվարով սկսված «Հակաբացիլ Տերյան»-ին, փոխանցած «Հակաբացիլ Թումանյան»-ին ամբողջական մշակում-կազմակերպում-տարածումն են մեր հեղինակային թվային մեդիատեխնոլոգիայի։ Իմ սուրհանդակը, եթե դրա կարիքը զգում եք, չի ուշանա։ Գլխավորը կորուստը, որ կարող է տեքստագրից՝ տեսագիր-ձայնագիր անցումում լինել, հղումներն են։ Օրինակ՝ այսպիսի․․․

Ձայնային հաղորդագրություն

Օլյա Մանդալյանի «Մայրկատիկնիկներ»-ի, Քնարիկ Ներսիսյանի բլոգի այս պատումի կամ շաբաթ-կիրակի ծնված Արմինեի այս տեսագրի նման․․․

Ինչպես սրա մատիտի միջուկո՞վ կամ այս մեկի նման․․․ ո՞նց չթերթես-չկարդաս, քո ազատ ընտրությամբ․․․ «Հայացք՝ Թուրքիայից անմիջական հեռավորության վրա»

Ես անցումների մարդ եմ, որպես հակաձանձրույթի գործուն կանխարգելում․․․Ամենը հանդուժելի է, մարսվող-ներառող․․․ միայն չձանձրացնի․․․ Անձանձրո՞ւյթ մանկավարժություն․․․ մի՞թե դա հնարավոր է․․․ Մանկավարժ-փիլիսոփա, իմ ուսուցիչների  թոփ տասնյակից՝ Դիստերվեգի, հոգին լուսավորվի․․.

Ձայնային հաղորդագրություն երկրորդ

Դավիթը Բլեյան, խոհանոցի սեղանի շուրջ Արմինե մայրիկի հանդիմանությունը կտրում է նրան խաչակնքելով երեք անգամ․․․
-Դավիթ, որ դու դառնաս հարյուր տարեկան, Վահանը քանի՞ տարեկան կլինի․․․
-5 միավոր և 9 տասնյակ՝ վրա է գալիս Դավիթը՝ խրախուսելով, որ թվախաղը շարունակվի․․․ անսահման , պա՜պ։
Իր եղբորով հիացած Տաթևը մասնակից է դառնում խաղին․
-Իսկ ես, ախպեր ջան, քանի՞ տարեկան կլինեմ․․․
-Դու չե՛ս լինի,- դատավորի իրավունքով խաղի մեջ է մնում Սոնա քույրիկը… Չես ձանձրանա։

Դավթի լուսանկարները` Մելինե Մարտիրոսյանի:

Ձայնային հաղորդագրություն երրորդ

#974

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հրդեհ է ընկել մեր տունը, էհեյ, Դավիթ…

«Ցտեսություն» ծեսին, որ Սողոմոն Վարդանյանի համերգով մեկնարկեց Ավագ դպրոցում, միացավ և մեր ընտանիքը. Ձմեռ պապի կախարդանքի ուժի մարմնացում Գուլպան մեկնեց… Այսօր առտու 04.00, երբ ես մտա մեծ աշխարհի իմ անկյունը,

Առանց ասեկոսեների իմ օրագիրը՝ որպես տաղ անձնական

Գրող, հրապարակախոս, ասեկոսեների հայտնի սիրահար, պարզապես, Արմեն Շեկոյանի հրավերով «Ասեկոսե»-ի հաճելի տաղավարում էի… Մեր տեսազրույցն իմ օրագրում էլ կլինի՝ դիտեˊք…ինչպես այ հենց հիմա դիտում եք Դավիթ Բլեյանի Թբիլիսիի կառուցման մասին

Վախի աշխարհից հայոց հանելու մասին

Իբր ես մի քնող եմ, հիմա էլ Դավիթը… հարու է տալիս… Հա, հա, հենց հարու, էն էլ՝ գիշերվա 2.30-3.00-ի արանքում. արթնանում եմ քացու կսմթոցներից: Քունս առել եմ, կնշանակի… Ես քնում եմ