Լիովին հավանական է, որ բոլոր մարդիկ մարսեցինե՞ր են… Երկիր մոլորակում մարսեցիների հետնորդնե՞րն են: Մեր կրթահամալիրում մարսեցիների, մարսյան հետքերի շատ կհանդիպեք։ Դավիթ Բլեյանը, օրինակ, այդ տեսության պաշտպաններից է, հասուն-ասուն այնքան, որ զգույշ չեղար (որքա՞ն, ինչպե՞ս, լինես-չլինես) հայտնվում ես հիմար վիճակում… Թխկացնում է ճակադիդ, շշպռում…

Ստեփան հորեղբայր ավտո նորոգող-վարպետին խանդավառ դիմավորեց, փակեց իր աշխարհ-լաբորատորիայում, հետը խոսեց-պատմեց-քննարկեց, սովորեց, մարդկային այս լիարժեք շփումից էլ ավելի հասուն դարձավ… 10 մեքենա նորոգեցին, մինչ ես իմ էլ. փոստում իմ հրահրած մանկավարժական քննարկումն էի… ընդունում-մարսում, որպես մարսեցի՞ մեր-իմ ստեղծած մոլորակում…
— Ռաբո՜տաետ,- նորոգած տասը մեքենաներից յուրաքանչյուրը փորձարկում, հորեղբայր Ստեփանով հիանում, բացահայտում, բազմաշնորհ-հոգատար-ջիգյար Ստեփանից սովորում, բացականչում է Դավիթ Բլեյանը…
— Ինչո՞ւ դու սարքում ես, պապան չի սարքում, Ստեփան հորեղբայր…
Ու մինչ Ստեփանը կպատասխաներ՝
— Երևի պապան վարպետներին է ասում, որ սարքեն…
Ստեփանի մշտական հիացմունքի առարկա Դավթի այսպիսի ամեն մի մենախոսություն-մեծախոսությունից հետո ճիչ է տարածվում շենքով մեկ…
— Դու մենակ շատ կեր, Դավիթ, պիտի մեծանաս նաև մարմնով, հորեղբայրդ անհանգիստ է, շատ կեր…
Դավիթն, իհարկե, խոստացավ։ Մենք վարպետ Ստեփանին ուշ ճանապարհեցինք, ջանով-շնորհքով՝ իր հավանած կարմիր ու սպիտակ գինով, մուրաբայով…

Գեղարվեստի «Հարթակ» ակումբի նախապատրաստական աշխատանքներ:

Mskh.am-ի հաշվիչի պտույտի արագության մեծացումը կարևոր ցուցանիշ է մեր մանկավարժության, նրա հունվարի, ուսումնական ճամբարային-նախագծային-ստուգատեսային առօրյա-անցուդարձի նկատմամբ հանրային վերաբերմունքի… Սկզբունքորեն-վճռականորեն մոտենում ենք 7000-ի սահմանին…
— Так держать,- կասի Դավիթ Բլեյանը ոգևորած…
Ցայգի-այգի արանքում, դրանից հետո, մեկուսի-խմբային մեր զրույցներում, համերգային, թե մարմարի աշխարհում (Մարմարյա սրահում)տոնախմբությանը ես նախ և առաջ ականջ եմ, լսող, մի կասկածեք, ասելու բան ունեք՝ ասեք, գրավոր-բանավոր, տեղի-անտեղի, ես ձեզ հարգանքով լսում եմ բոլոր կարգի սեբաստացիներ, խոսեք՝ լսենք-իմանանք-հասկանանք, ներս մի՛ գցեք… Ես խոսքից վախեցող-նեղացողը չեմ, ավելին՝ շարունակաբար հրահրող եմ:

Ուսումնական հունվարի հավաստի-չափելի ցուցանիշներ կան, հուսամ՝ կրթահամալիրի գնահատման ծառայությամբ հավաքվում-գրանցվում-ամբողջականում են դրանք. երեկվա իմ թվարկածին ավելացնեմ՝ սովորողի-ուսուցչի ուսումնահետազոտական աշխատանքի քանի՜ ստուգատեսային հայտ, քանի՛ գրված էջ բլոգներում, mskh.am-ի էջերում, քանի՛ նոր լուսանկար, քանի՛ նոր փորձ բնագիտական՝ տանը թե դպրոցում, քանի՛ նոր մասնագետի մուտք, քանի՛ ժամ ուսումնական նախագծային պարապմունքի լսում (վարպետության դաս)… հին-նոր մարդու քանի հայտնագործություն, քանի՛ ուսումնական ճամփորդություն… Ձեր ասած՝ դասի՛ վերածեք:

….Ես տեսա հոգատար Միքայելին և Գևորգին, ովքեր անհոգնել աջակցում էին յուրաքանչյուր սովորողի, առանց զլանալու:  Շատ տպավորիչ  էր այն տեսարանը, երբ Միքայելը իր խաղաղ տոնով հանգստացնում էր 5-րդ դասարանի սովորող Ստեփանին, ում ոտքերը սառել էին: Միքայելը տղային խաղաղեցրեց, ապա կռացավ, հանեց նրա ոտքերից դահուկները և հագցրեց երկարաճիտք կոշիկները: Քիչ անց նույն տեսարանը կրկնեց Գևորգը, նույն հոգածությամբ օգնեց Նազենիին: Իրական օր, իրական տեսարաններ և իրական մանկավարժություն:

Հեծանվային ստուգատես. 1-3րդ դասարաններ: Հյուսիսային դպրոց- պարտեզ

Գրում է Քնարիկ Ներսիսյանը Ջրվեժ երեկվա ճամփորդությունից հետո։ Այսպիսի բան է հունվարյան ճամբարը. հայտնագործում ես ոչ միայն համարյա Երևանի վարչական տարածք Ջրվեժը՝ իր բնության պետական արգելոցով, դահուկը, ձմեռվա վայելքը, ձմեռային մարզանքը, այլև քո աշխատանքային ընկերներին… Շնորհակալ եմ: Հուզիչ, իրական, շարունակելի պատմություն…

Հյուսիսային դպրոց- պարտեզի ճամբարականների այցը Ջրվեժի արգելոց:

Իսկ «Ժողովրդավարության ինդեքս 2016. նողկալիների վրեժխնդրությունը» վերնագիրը կրող զեկույցում Հայաստանը ժողովրդավարական ցուցանիշով հայտնվել է Նիգերիայի, Մավրիտանիայի, Քուվեյթի և Կոտ դ’Իվուարի՝ ավտորիատար երկրների ցանկում: Մնացածը՝ այս հրապարակման մեջ:

Ջորջ Գորդոն Բայրոնն այսպես է գրել. «Խանդավառությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգևոր արբեցում»… Հայերս մեր սրբացրած այս անձի խոսքի նկատմամբ, կարծեմ, պիտի հետևողական ուշադիր լինենք: Առանց ոչ այլ ինչի, այլ խանդավառության, որը ոչ այլ ինչ, քան հոգևոր  արբեցում է, ինչպե՞ս կհաղթահարվի գերեզմանոցի վերածվող հայաստանյան իրականությունը…

Հանդգնեցի ու չարախոսեցի,
նրանք մեզ բարկացրին,
ու մենք բարկացանք։
Ինչի՞ ես հանդգնեցի,
ինչի՞ ես բարկացա,
թու ես, թու ես,
կռռացի,
դու…
դուռը փակիր, ես աղոթում եմ.
մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս,
տշեմ ֆռաս…
Անահիտ Հայրապետյան

Մեդիայով թե գրած թղթով՝ ես շարունակ խանդավառությամբ արբեցնող նոր մարդու փնտրտուքի մեջ եմ։ Նաև այս գործի համար առաջացավ Գեղարվեստի «Հարթակը». սրան է լիուլի ծառայում նաև մեր նախագծային ուսուցումը՝ իր ուսումնական ճամբարներով և ստուգատեսներով։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#917

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ճանապարհով. հին-նոր ուղի

Հիշեցնեմ, որ ես որպես թեկնածու եմ մասնակցել ՀՀ նախագահի 1998թ․ արտահերթ ընտրություններին․․․ Շնորհակալ եմ իմ նախընտրական շտաբին, յուրաքանչյուր կազմակերպչի, ՀՀ ընտրական օրենսգրքով պահանջվող կարգով իմ առաջադրման համար իրենց ստորագրությունը դրած 25 հազար քաղաքացիներին՝ «Նոր

Երկրագործի խղճի քննաշրջան՝ հունիսի 1-ին, հունիսի 5-ին,  ողջ ամառը

Ի՞նչ էր մտածում 24news.am-ի լրագրող Աննան, երբ իր առաջ՝ տաղավարում, ես պատասխանում էի իր հարցերին։ — Երեխա ունենամ, որ երկու տարեկանից բերեմ Բլեյանի դպրոց… Այնպես ուզում եմ, որ ձեր միջավայրում,

Ծիսական-քաղաքական խոհանոց Կոռնիձորում

Ծիսական խոհանոցը՝ թանի պատրաստությունը Վարդան Կարապետյանի հայրական տանը վերածվեց Նոր ուղու քաղաքական խոհանոցի, մեր ընտանեկան համերաշխությունից անցում հայ-ադրբեջանական համերաշխության։ Այնքա՛ն մոտիկ միմյանց։