Դուք չգիտեք, թե ուղիղ ժամը 5-ին արթնանալու (թողեք սրան անվանեմ իմ այգ-նոր օրվա սկիզբը), թող որ առանց կիտրոնի իմ գոլ մեղրաջուրը կում-կում ըմպելու, իմ ռելաքսի վիճակում հայտնվելու ու պատումը-գիրը սկսելու որքան բաղձանք կա, երբ Դավիթն ու Արմինե մայրիկը, ձեզ հետ սեբաստացի ստուգատեսի ճամբարականներ, նիրհի մեջ են…

Այգն էլ, որպես նոր օրվա սկիզբ, անհատական է… Ոչինչ, որ իմ ու Արմինեի աշխատավարձի քարտերի գումարը վերջացել է, Դավիթը դա գիտի (արի ստուգենք, տեսնենք, մամ, կարող է մի քիչ մնացե՜լ է), բայց… Խոստացած փայտե լեգոների գումարը մայրիկը պահել է, իր ներդրումն է Դավթի բնագիտատեխնիկական հարթակի պահպանման-զարգացման-ամբողջացման մեջ Արմինե-մայրիկ-ջոկատավարն արել է, իսկ Դավիթը Մարտիկ-Մանվել եղբայրների խանութում փնտրել-գտել է ամենամատչելի-ուրախ շինարարական մեքենան…
— Պա՛պ, տես, Ձմեռ պապի տոպրակից է մնացել… Վերջինն է, պա՛պ…

Կարևոր է, որ մեր նվիրյալ ֆիզիկոս եղբայր Յուրա Բլեյանն այցելեց երեկ իրիկունը մեզ, ու Դավթի հետ մի քանի նոր շինություններ վեր խոյացրին Դավթի աշխարհ-լաբորատորիայում… Ինչպես համոզում է մեր սիրելի Արիանան իր «Փոքր, բայց իրագործելի քայլերի խորհուրդը» («Ճամփորդի» խոսքը ընթերցողին), կարևորը առաջ ընթանալն է:

Սառցաղբյուրների շարք:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի ֆեյսբուքյան էջից:

Կարևոր է այն հոգատարությունը, որով Լիլիթ Բլեյան ավագ քույրիկը, առողջագետ բուժքույր Անուշ Աղաբաբյանը, … ճամբարային լողի ղեկավար Տաթև Համբարյանը… դաստիարակ-ուսուցիչ Մարինե Մարտիրոսյանը փորձում են հասկանալ՝ որտեղի՛ց Դավթի մաշկի վրա հայտնված նորագոյացումները, որ օր առաջ ապահովեն Դավթի լիարժեք մասնակցությունը մարմնամարզական ստուգատեսին։ Ստուգատեսին՝ հեծանիվ, գումարած ճամփորդություն ձմեռային-սահնակային խաղեր, մարմնամարզություն-լող… փաթեթին խստիվ իր աշխատանքային առցանց ամենատես բարձունքից հետևում-հսկում-կազմակերպորեն օգնում է մեր ճամբարի մանկավարժության լավագույն բարեկամ Թոփչիկ Արմինեն՝ որպես երաշխավոր բոլոր ճամբարական սեբաստացիների առողջության, կրթության իրավունքի:

Կարևոր է երեկ՝ թվով 915-րդ իմ գիրը դեռ չչորացած-ձեզ չհասած, իմ էլեկտրոնային հասցեին սկսված այն տարափը առաջարկ-արձագանքների, որ թափվեց, որպես սպասված թարմ, ճամբարային ձյուն…

Կարևոր է, այն փութաջանությունը, որով մենք երեկ կենտրոնում-մանկավարժական լաբորատորիայում-մասնագիտական ժողովում բաց, մարդաշատ, ի տես յուրաքանչյուրիդ, սկսեցինք քննարկել յուրաքաչյուր առաջարկ… «Ուրախ եմ. եթե հունվարյան ճամբարների հավեսը առաջացնում է (առաջացնո՞ւմ է՝ հարցնում եմ, կրթահամալիրով մեկ) նոր պահանջ, ասենք՝ մարտին, արձակուրդին նախորդող կամ հաջորդող շաբաթում»… Չենք ընդհատում. հունվարի 30-ը՝ 2016-2017 ուսումնական տարվա երրորդ ուսումնական շրջանը Կոտայքի-Ջրվեժի ձյունոտ սարերի ետևում չէ, ավելի մոտ է, ու մենք ընդունում ենք մեր Քնարիկ Ներսիսյանի առաջարկը՝ ամբողջացնենք-կազմակերպական  մի փաթեթի բերենք չընդհատվող տարափը, մեր հեղինակած ուսումնական ընթացքի նախագծումը Գեղարվեստի «Հարթակում»՝ ակումբի նորամուտով… Այսպիսով՝ նորամուտ հնի-նորի արանքում, հունվարի 27-ին, ժամը 16։00,  երբ դեռ լսելի կլինեն մեր ճամբարական միասնական հավաք-տոնախմբություն-հանդիսավոր փակումի շեփորները սեբաստացիների տաճար Մարմարյա սրահում…

Լողում են ավագ դպրոցի սովորողները:
Ֆոտոշարը՝ Տաթև Համբարյանի:

Ամբողջական ներառման, հոգևոր-ֆիզիկական-մտավոր ազդեցության որքա՜ն թերապիա. երեկ Շամիրամի Հարավային դպրոց-ճամբարում անցկացված իմ մեկ ժամում, ես անցա որպես… նուրբ մի զգեստ… մանկական անպաճույճ երգի պես միամիտ… դյութական, որպես այն, որ չկա, որ չկա…  Ես գիտեք, հիմա, որպես իմ ինտիմի անձեռնմխելիության վահան, Տերյան եմ կարդում… Թող ներեն ինձ և՛ Մարկեսը՝ իր «Նահապետի աշուն»-ով, և՛ Նարեկացին՝ իր Երգ երգոցի մեկնությամբ, և՛ … Արթուր Շահնազարյանը՝ իր «Կոմիտաս» աշխատությամբ, ու էլի գրքեր, որ իմ գրասեղանին են (ընթերցանության մի հարթակ, ճիշտ Դավթի սենյակի հատակի նման), բացում-փակում-թերթում-պլանավորում եմ ու… դնում մի կողմ… Տերյա՛ն կարդացեք, և սա մեր փետրվարյան ամենամյա «Կարդում ենք»… ստուգատեսի մեկնարկը համարեք, որ տալիս ենք ես՝ իմ գրով, Գոհար Եղոյանն ու միջին դպրոցի ճամբարականներն էլ՝ որտեղի՜ց՝ Մայր դպրոցի տանիքից, բարձր, բարձր…, կրթական պարտեզից… Լսեցեք… կարդացեք… տարածեք Տերյան… Շնորհակալ եմ Գոհար ու ընկերներ, որ այցելեցիք մեզ-ինձ ճիշտ ժամանակին…

Ես կգամ, երբ դու մենակ կմնաս
Տրտում իրիկվա ստվերների տակ,
Երբ դու կթաղես տենչերդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կհեռանաս…
Ես կգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կլինի թախիծ,
Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք։
Ես կգամ, երբ դու կլինես տրտում,
Երբ երազներդ հավետ կմեռնեն,
Ձեռքդ կբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կվառեմ ուրիշ լույսեր քո հոգում…

Մարզական ստուգատեսային եռուզեռ:
Հարավային դպրոց-պարտեզ, հունվարյան ճամբար:

Որքան քի՜չ են մեր դպրոցներում ծիծաղում՝ բողոքում էր Ջանի Ռոդարին… Ուրախաբեր ճամբարներ, իր հավեսի հունվարով, այս նաև վերևից-երկնքից փակված Երևանում. ավելի առողջաբեր ի՞նչ կարելի էր մտածել… Դե, հաշվեք, երեկ, միայն մեկ օրում ճամբարային, հեծանվով-դահուկով-չմուշկով-բատուտով-սահնակով-ջրով-Ջրվեժով քանի՜ ճամբարական հակաբացիլ հիացմունք-վայելք ստացավ, ճախրանքի-անսովորություն քանի՜ պահ եղավ… Ցուցանիշնե՞ր եք փնտրում հավաստի. սրանից էլ հավաստի-չափելի՞, հաշվեք: Քանի՜ սովորող-ճամբարական իմացումի ինչպիսի ու որքան պահեր ունեցավ մեկ օրում՝ ճամբարային վարպետության դասերի, հանդիպումների, ուսումնական այցելությունների ու խաղերի-պարապմունքների ժամանակ…  Եվ որքա՞ն ներառական (ներող)-ընդունակ  դարձավ մեր աշխարհը մեկ ճամբարային օրում… Գումարեք սրան ընտանեկան ճամբարները՝ որպես մեր կրթական ճամբարների անբաժանելի ուղեկից…

Դավիթն արթնացել է ժամը 7-ին.
— Էս մութը դեռ չի գնացել, բայց օրը սկսվե՞լ է, պապ,- ու շարունակում է իր համերգ-թատրոն կառույցը բնագիտատեխնիկակականի իր ստեղծած հարթակում, որ այս ստուգատեսային ճամբարի ծնունդն է…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#916

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր ու փնտրված՝ ինչպես աղբրի ջուրը, սխտորի պես ախտահանող…

Բարի հանդիպում-միասնական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա օրացույցով օգոստոսի 19-ին՝ ժամը 10-ին, մանկավարժական աշխատողներով հանդիպում ենք Մայր դպրոցի Մարմարյա սրահում, ու ես հայտարարում եմ 2015-2016 ուստարվա մեկնարկի մասին.

Ինքնաբավ գործենք, ու փաստ է դառնում մեր ստեղծած աշխարհը…

Մելինե Մարտիրոսյանի Ջրվեժյան սպասված ֆոտոպատումին միացավ չսպասված, բայց նույնքան տպավորիչ ծաղկաձորյան բնապատկերը Արևելյան դպրոցի Հայկ Արշակյանի ու… գնդապետ Ալիկ Մինասյանի խոստումը՝ ապահովել անվտանգ-լիարժեք սպասարկում Անի Սարգսյանի ու լուսանկարիչ սաների «Ձմեռային

Ռումբի վրա՝ մարտահրավերի փնտրտո՞ւք…

Օրագրի ընթերցողը հավանել է իմ 860-րդ գրում շարադրված քաղաքական ծրագիրը և խնդրում է շարունակել… Ես էլ եմ 860 հրապարակումից 860-րդը առանձնացրել եմ, լրագրող Վարդ Սիմոնյանն էլ… Իսկ իմ սեղանին, հարգելի