Ճիշտ Գաստոնի նման, մեծ զբոսաշրջիկ

Կրթահամալիրի Արևելյան դպրոցի թատերական սրահի 4-5-րդ դասարանցիներին-ուսուցիչներին՝ Հանրակրթական դիջիթեք 2017-ի ղեկավար Հերմինե Անտոնյանի ներկայացման մասնակիցներին, հանկարծ հարցնում եմ (ծանոթ եք իմ ներխուժումներին, ուղիղ եթերով հարցումներին. սա Տիարի խաղն է, որ կոչվում է քոռանամ ես)…
— Թող կանգնի նա, ով այս պահի դրությամբ չի հայտավորվել ուսումնական այս ստուգատեսին՝ Թվային միջոցները հանրակրթության գործիքներ, ամենամյա, այս տարի թվով 9-րդ՝ իր 13 անվանակարգերով, չի ներկայացրել ոչ մի աշխատանք…
Ոչ ոք չկանգնեց… Ամաչեցի՞ն: Այո: Կհասցնեն. մինչև հունվարի 29-ը՝ ժամը 23։59, երբ ես իմ խորհրդավոր բանալիով կկողպեմ հունվարյան ստուգատեսների մուտքերը, ժամանակ կա, հատկապես որ ստուգատեսային ճամբարները կրթահամալիրում տեսեք հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք խաչվող Խառնարանով նոր-նոր թափ են վերցնում… Ի՜նչ թափ, չտեսնված-չլսված… Հրեն, Վանաձորից, Գավառից, Գյումրիից նոր-նոր ժամանում են ինժեներական ստեղծագործության, ռոբոտաշինության խմբերը։ Բարի գալուստ կրթահամալիր. ցույց տվեք ավելի բաց ներառական-հետաքրքիր-էքսպերիմենտալ այլ հարթակ՝ տարատարիք-բազմազբաղ մասնակիցների կյանքով լի, ողջ հանրապետությունով, ինտերնետ աշխարհը ձեր առաջ է, ողջ Երկիր մոլորակում: Չիք:

Արևելքից քայլքով արևմուտքի լողավազան: Արևելյան դպրոցի 2-րդ դասարան:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ու ես պատասխանում եմ օրեր առաջ իմ-ձեր առաջադրած հարցին՝ ով է իսկական սեբաստացին… Համեցեք՝ տարատարիք սովորողը թե բազմաբնույթ մանկավարժական աշխատողը, ով 2017-ի հունվարին երեք հերթափոխերով ճամբարական է, իր ընտրած ջոկատի կազմում ապրում է mskh.am-ի օրացույցով, ով գիտագործնականի կլոր սեղանի մասնակիցն էր երեկ, այսօր՝ ստուգատեսյան հավաքների, ով «Դպիր»-ում, իր բլոգում ուսումնահետազոտական գործունեության հրապարակումներ է արել-անում, այդ հոգսերով է, ով հանրակրթական դիջիթեքի, բնագիտատեխնիկական, մարզական ստուգատեսներից յուրաքանչյուրի մասնակցության գոնե մեկական հայտ ունի և իրագործում է իր անհատական ուսումնական պլանը… ով ապրում է ճամբարային ուրբաթի միասնական համերգ-ցուցադրության սպասումով…

Սա՝ հունվարին: Իսկ փետրվարի՞ն… նայեք ուսումնական օրացույցին փետրվարի ու կազմեք-հրապարակեք ճամբարի-ջոկատի-ձեր-ստուգատեսի բլոգում-mskh.am-ում ձեր պատասխանը… Իսկապես, առաջին դեմքով «ով եմ ես» հարցին պատասխանելու ժամանակն է:

Իսկ Թերեզ Թումանյանին՝ մեր նոր ճամբարական-սեբաստացուն, ես մի շնչով-սրարշավ անցումով ներկայացնում էի մեր ուսումնական ճամբարները… Հյուսիսից, Արևելքով, Քոլեջով, Խառնարանով հասանք Արևմուտք… Տունտունիկի TV տաղավարում ինձ մեծ խումբ ճամբարական-լրագրողներ բռնացրին… Հասել ես, Տիար, մի շտապի:

Քայլքից հետո լող. Արևելյան դպրոցի 2-րդ դասարանը լողի ստուգատեսն է հանձնում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Նոր Զելանդիայի ձմեռային գեղեցկությունը, Բայկալ լիճ սառցե գեղեցկուհին ֆոտոշարերով ես հրահրում եմ սեբաստացի լուսանկարիչ-ճամբարական-հայրենագետ-ճամփորդներին ստեղծելու «Հայաստանի ձմեռային գեղեցկությունը» ֆոտոպատումը։ Սկսենք Ջրվեժի հատուկ պահպանվող տարածքից, ուր շարունակվում են մեր մարմնամարզական ձմեռային խաղերը… Արևմուտքի ճամբարի 5-րդ դասարանցի Աննա Հարությունյանի խոստովանությունը՝ ես առաջին անգամ էի դահուկ քշում, տեսեք որքա՜ն տպավորվել է…

Ներառական-ամբողջականություն կարող է կազմել և ծովամթերքի շուկան իր մեջտեղով անցնող երկաթուղու հետ: Հետաքրքիր է, բայց Բանգլադեշի շուկան կիսող Րաֆֆի թե Սվաճյան փողոցում ապրող Բանգլադեշի բնակչին թե Բանգլադեշի շուկայով մտնող-ելնողին չես զարմացնի այսպիսի ներառականությամբ… Ինչպես և հունվարյան-հունիսյան սեբաստացի ճամբարներով ամենամյա՝ դրանք ստեղծած-վայելող սովորող-սովորեցնող բնականոն մեթոդով ապրողներին… Այստեղ, երեկ, Արևմուտքի Տունտունիկ TV տաղավարում գրավիչ օրակարգից մի հարց առանձնացրել եմ իմ 915-րդ գրի ավարտի համար. «Ինչո՞ւ չկան, չեն կարող լինել գարնանային, աշնանային ճամբարներ՝ ուսումնական-նախագծային, մեր հունվարյան, հունիսյան ճամբարների նման… թող որ առանց գիտագործնականի, ստուգատեսի»…
[youtube https://www.youtube.com/watch?v=-3YvktwvbM0?rel=0&showinfo=0]

Չեն եղել, եղել են ուսումնական արձակուրդային նախագծեր մարտի և հոկտեմբերի վերջին շաբաթներում… Ուրախ եմ. եթե հունվարյան ճամբարների հավեսը առաջացնում է (առաջացնո՞ւմ է՝ հարցնում եմ, կրթահամալիրով մեկ) նոր պահանջ, ասենք՝ մարտին, արձակուրդին նախորդող կամ հաջորդող շաբաթում… Երեկ մանկավարժական լաբորատորիայում այս առաջարկն էր քննարկվում: Սպասենք մեր հեղինակած-կազմակերպած հունվարի բարերար ազդեցությանը մեր հեղինակային կրթական ծրագրով փետրվար-մայիս՝ 3-րդ ուսումնական շրջանի վրա. ճիշտ ժամանակն է անհատական, ջոկատային, դպրոցական առաջարկների… Այսօրվա մասնաժողովի օրակարգն էլ այդպիսի հարցեր է նախատեսում։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#915

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ հեշտ է ապրել օդով միայն…

— Հայրի՛կ, քո հետ ի՜նչ դժվար է… Ցնցուղի տակից տղա միակ ժառանգս, 2018-ի դրությամբ, հանկարծ սկսում է խոսել… — Մի՛ կանգնի, լողացնելը՝ էդ մի գործը, լա՜վ էլ անում ես, ցնցուղը

Հավաքանի հասարակության մեծագործությունների ժամանակը եկավ․ ասենք՝ շնորհավո՜ր

Հեռացումի խոսքն այս, որ փողոցի, նրան առաջ տանող Նիկոլ Փաշինյանի ուժի, փողոցի լեզվով ասենք, ճշտի ընդունումն էր․հավանեցի․․․ Հա՛մ Նիկոլ, հա՛մ՝ փաշ․․․ Տեսեք, որ մի անվան-ազգանվան մեջ երկու նշա՞ն է դրել

Ինչպե՛ս հայտնենք շնորհակալությունը…

Միշտ եղել է ու կա՝ մեզանում-ձեզանում… Նախ՝ «ողջույն» ու հետո՝ «շնորհակալ եմ»: Մեզանում բարյացակամության մեծ պակաս՝ ընտանիք, հավաքանի, հասարակություն ստեղծող այս ատաղձի… Առանց առիթների, որպես առօրյա ծանոթի-անծանոթի նկատմամբ բարյացակամ լինելու