Գաֆեսչյան կենտրոնի մասին իմ հիացմունքն ու աջակցությունը հայտնել եմ հոկտեմբերի 28-ի իմ գրում: Սխալ չարտահայտվեմ հանկարծ՝ Դավիթ Բլեյանի ոճով ասեմ ու շարունակեմ…

Հին Կասկադը հիշում եք: Հիշո՞ւմ եք: Խաղաղ, ներս ընկած մի դրախտ, թափվող-գունեղ-օրորող խշշոցով ջրվեժիկով… Ետևում բլուրն էր, անտառապատ, որի կածաններով բարձրանում էիր Հաղթանակի այգի… Մինչ այդ բլուրի գագաթն էր, որպես բնական դիտարան Երևանի… Խորհրդային գիգանտոմանիան  հենց այսպես Երևանը ոչնչացրեց. դրա արմատները, տեսեք, մինչև օրս տարածվում են… Ջիմ Թորոսյանը՝  ակադեմիկոս, երբևէ քաղաքի գլխավոր ճարտարապետը, նախ` ոչնչացրեց այս բլրի գագաթը՝ նախագծելով-կառուցել տալով Հայաստանի խորհրդայնացմանը նվիրված հուշարձանով (այսօր՝ «Վերածնված Հայաստան») ու չգիտես ինչով… որ այսօր էլ աղբանոցի է նման։ Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ եղել…

Հետո ավերեց կանաչապատ բլուրը ստորոտից՝ կիսակառույց քարաստանը ժառանգելով Երրորդ հանրապետությանը… Կտրվեց մարդկանց հետիոտն բնական-կենդանի կապը Օպերայից-Կասկադ-Հաղթանակի այգի և դրա դիմաց, Ազատության պողոտայի երկարությամբ փռված կանաչապատ տարածքը… Բարբարոսությունն այսպիսի տեսք է ունենում. այսպես էլ են ձեռք բարձրացնում մարդու ամենաթանկ իրավունքի՝ կյանքի, ես ավելացնում եմ, որպես բնության զավակի՝ մարդավայել-աստվածատուր կյանքի վրա։

Ահա ինչու, ես, «Գաֆեսչյան» կենտրոնը այսօրվա տեսքով փրկության պես մի բան եմ համարում. Պատկերացրեք, որ չլիներ այս խիզախ ամբողջական մշակութային նախագիծը, Երևանի ամենակենտրոնում մենք այսօր էլ կունենայինք ամայի մի տարածք։ Իսկ արդեն քանի տարի մենք օգտվում ենք, կարող ենք օգտվել Երևանին պատիվ բերող ու աշխարհին ներկայացնող հանրային տարածքից…

Կկարողանա՞, կուզի՞ Գաֆեսչյան կենտրոնը բարձրանալ բլուրն ի վեր՝ իր գլխավոր հարթակ դիտարանը դարձնելով խորհրդային շրջանի հուշարձանը… Կկարողանա՞նք վերականգնել սրանով Երևանի կենտրոն-Գաֆեսչյան կենտրոն-Հաղթանակի այգի մարդաշատ, գրավիչ կապը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զանգվի կիրճը

Ես խոստացել էի ու հրապարակում եմ նոր ուսումնական նախագիծ. «Արարատին, Արագածին նայող դիտակներ»… Սկսենք կրթահամալիրի մեր Բանգլադեշից: Հիմա դուք իմացաք ճշմարտությունը Գեղարվեստի դպրոցի տանիքի մասին. դպրոցն ունի Արարատին նայող ընդարձակ, հանրային (բաց) դիտարան…

Քանի կանք, վառենք, որ մնանք, Սոֆի, խանդավառ…

Երաշտ է Հայաստանով մեկ. անձրև, անձրև, ցա՛ծ արի… Արևն ի՞նչ անի. երկարատև չորությունը խանձում-պառկացնում է դաշտերում, արտերում, հանդերում՝ ամենուր և ամեն ինչ՝ ծիլ, ծաղիկ ու խոտ, այնպես, որ երկրագործը հուսահատ է,

Վահրամ Թոքմաջյանի և Աշոտ Տիգրանյանի նախաձեռնությունը

Վահրամ Թոքմաջյանի և Աշոտ Տիգրանյանի նախաձեռնությունը՝ հոկտեմբերի 24-26-ին Սյունիքում իրականացվող «Դավիթ-Բեկ և Մխիթար Սեբաստացի» ուսումնական նախագիծը։ Իմ դրած անունն է, հավան չեք՝ փոխեք։ Տեսեք՝ ի՜նչ աշխարհագրություն է՝ Զորաց քարեր, Անգեղակոթ, Գորիս, Դավիթ Բեկ,