Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,- հարցնում է Սևակը։
Իմ դեպքն ուրիշ է. իմ օրը ցայգով* է սկսվում։  Ի՞նչ անես, երբ քունդ առել ես, հո զոռով չե՜ս քնի, չգիտես էլ՝ ժամը քանիսն է, է՜, վեր ես կենում… Մեր տան ժամացույցներից ամենաշատը վստահում եմ իմ IPhone-ին, կրթահամալիրում որևէ հայտարարված հավաք-ներկայացում-համերգ սկսելիս՝ Նառա Նիկողոսյանի IPhone-ին՝ շարունակ նոր սերնդի դարձող… Հիմա գիշերվա 3-ն է, ու կարծես ի դերև ելան իմ այս նախագծային ուսումնական ճամբարի շաբաթվա ջանքերը՝ 23.59-ից ուշ և 24.00-ից շուտ չքնելու և առտու 5-ից շուտ չարթնանալու… Բարի օր, կրթահամալիր՝ քո բոլոր քնած-արթուն ճամբարականներով. տեսնո՞ւմ եք՝ mskh-ում շնորհիվ Արմինե Թոփչյանի առցանց, բարեխիղճ, խելացի-ներառական աշխատանքի՝ որքա՜ն հասկանալի-ամբողջական-լեցուն ուրբաթ է, ձեզ նման այս խելահեղ, անհավատալի թվացող (մի՞թե հնարավոր է այսպես-այսքան, ու մինչև ե՞րբ) առօրյայից ես էլ ձեզ նման ստեղծում եմ օրվա իմ պլանը, ու ամեն օրվա մեջ ես էլ ունեմ հանդիպումներ, որոնց սպասում-գնում եմ մի ուրիշ անհամբերությամբ… Այսօր, ժամը 13.00, մեր «Սեբաստիա» համերգասրահում սեբաստացի սովորողների երգչախմբային ստուգատես է… Ուշքս գնում է այսպիսի տեսարանի-ապրումի համար, դա թերապևտիկ ազդեցություն ունի: Շնորհակալ եմ բոլոր խմբավարներ-երաժշտության ուսուցիչներին, մեր ավագ, մենթոր խմբավար հարգելի-հանրահայտ մաեստրո Հարություն Թոփիկյանի առաջնորդությամբ, ուզում եմ թվարկել՝ Մարինե Մկրտչյանին, Նելի Փիլոյանին, Լուիզ Քեշիշյանին, Տաթև Մանվելյանին, Մարինե Ոսկանյանին, Հասմիկ Մաթևոսյանին… Եվ այսօրվա վոկալը՝ որպես 2017-ի հունվարի մակարդակ-ձեռքբերում, թող հնչի որպես ձոն-ծննդյան ավետիս` մայրիկ դարձած խմբավար-երաժիշտ-երգիչ Տաթև Ստեփանյանի համար… Ա՜յ քեզ նախագիծ՝ «Օրորոցի մոտ» պայմանական անունով, որ վստահ եմ, սկսում է  Տաթև մայրիկն իրականացնել կարողությունների-հայացքի այլ մակարդակում: Հետևենք Տաթևի բլոգին:

Սեբաստացիները Դիլիջանի ճամբարում:
Լուսանկարները՝ Իվետա Ջանազյանի:

Սառած Բայկալ լիճը տպավորում է իր գեղեցկությամբ… Մոսկվայի մի աղջնակ՝ Քրիստինա Մակեևնան երեք օր շարունակ լուսանկարել է լիճը… որքա՜ն հիասքանչ ու կախարդական կարող է լինել Բայկալը ձմռանը: Իսկ Մարգարիտ Մանվելյանը, Մելինե Մարտիրոսյանը, … ինչո՞ւ չեն պատմում մեզ ձմեռային Սևանի մասին… որպես շարունակվող նախագիծ։ Մեր ավագ դպրոցի ռազմամարզական-հայրենագիտական-բնապահպանական հանրակրթական «Սեբաստացիները Սևանի ժայռում» 2016-ի արշավախմբային ճամբարի, երեկվա հավաքի մասնակիցներն ընդունեցին Սևանի շուրջ ճամբարային լուսանկարչական էքսպեդիցիա կազմակերպելու իմ առաջարկը… Դե, այլ է մեր ուսումնական ճամբարներում մարդկային շփումը՝ ո՛չ լեզուն է խոչընդոտ, ո՛չ տարիքը… ո՛չ տարածությունը… Կարևորը մարդուն համակող նախագծի առկայությունն է, նախագծով իր հետաքրքրությունների դրսևորումը… Հեքիաթ կլիներ, իսկը՝ ձմեռային-համազգային, որ մեր կյանքի նախագծային կազմակերպում-փոփոխությունը մեր սեբաստացիական օրինակով տեղափոխվեր Ազգային ժողովի փաստացի մեկնարկած ընտրությունների կուսակցական-դաշինքային հարթակներ… Ափսոս է այս շրջանը, այսպիսի հնարավորությունը, որ չմսխվի խոզերի խոսակցության վրա կամ որ դառնա նոր տարվա զզվանք առաջացրած համերգ-սեղանների, տաշի-տուշիի մի այլ կրկնություն…

Ձյունը կտավի փոխարեն. Արևելյան դպրոց-պարտեզ:

Պատկերացրի՞ք, այնքան հարգեն ընտրողին, մարդուն, որ ներառվեն նրա կյանքում, ներկայացնեն այդ կյանքի լավացման նախագծեր, այնպիսին, որ մարդ համակվի դրանով, ներքաշվի իր կյանքի փոփոխության մեջ… Այս շարունակ հարևան-օտար թուրքերը շեղեցին ինձ, քաղաքական-պետական դաշտ տեղափոխեցին իմ գիրը… իրենց զարմացնող կենսունակությամբ, Թուրքիայի նախագծային փոփոխությունների՝ իրենց այնպիսի թափով… որ չեն շեղում ո՛չ ահաբեկչությունները, ո՛չ սիրիական պատերազմը։ Թուրքիայի տասնութ  նահանգներ կկապվեն ճեպընթաց-երկաթգծով մինչև 2023 թվականը… ծրագրված է առաջիկա հինգ տարում կառուցել 25 հազար կմ երկաթուղի, որոնցից 3500 կիլոմետրը՝ ամենամեծ արագության, իսկ 5500 կմ-ը՝ ճեպընթաց… Ու Ստամբուլի մոտ գտնվող Թուզլայի նավաշինարանում սկսում է առաջին ֆրեգատի՝ կառուցման մեկնարկի արարողությունը, որը ստացել է Ստամբուլ անվանումը…  Ծրագրված է, լսեք, 12 միլիարդ դոլար հատկացնել ֆրեգատների՝ պարեկային ու արագընթաց մոտորանավերի, օժանդակ այլ նավերի իրագործմանը… Վտանգավոր շրջան է և՛ Թուրքիայի, և՛ մեզ համար. Թուրքիան պաշտպանությունից անցնում է հարձակման

Հյուսիսային, Արևմտյան դպրոց-պարտեզների հունվարի 20-ի կլոր սեղաններից:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
# 911

*Այգ — 1. Առավոտյան պահը՝ արևածագից առաջ, վաղ առավոտ:
Ցայգ — 1. Առավոտյան նախորդող ժամանակը, գիշեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

400 ամենօրյա գիր՝ առանց կիրակիի ու տոն օրվա. հոբելյարը…

Հուլիսն ու Բլեյանը վաղուց ընկերներ են… Դավիթ Բլեյանը մանուշակագույն մեծ ավտոբուսով իր մայրիկ Արմինեի, մորաքույր Ռուզանի, նրա Արմենի ու Մելինեի հետ գազանանոց է գնացել։ Ավտոբուսները՝ բոլոր կարգի Դավթի հետաքրքրության կենտրոնում են

Իջե՛ք, իջե՛ք, գործե՛ր…

… Տիարի բլոգում հանգրվանեք։ 

Իմ բզով ծակած աչքերի շրխկոցով

Հիմա կպատմեմ-կավարտեմ իմ հերթական թվով 1385-րդ անընդհատ օրը-գիրը, կհագնեմ սեբաստացի շրջանավարտ 2018-ի Ադելի ու իր ընկերների ստեղծած հեղինակային շապիկը հեծանվորդ տիարի, Բանգլադեշի ճամփին կմասնակցեմ Հանրային ռադիոյի առավոտյան ուղիղ եթերին ու կշտապեմ