Ավետիս… Գրիգոր Նարեկացու «Յորդորակ Ծննդեանը» և էլի գործեր կրթահամալիրի մեդիագրադարանի նորացված էջում, այդ թվում՝ և «Երգ երգոցի» մեկնությունը։

Ավետիս… Շուշան Բլեյանն ու իր ուսուցիչ (հիմա կսկսի ծիծաղել) Լիլիթ Առաքելյանը նախաձեռնել են 2017-ի հունվարի 12-ին համերգ կրթահամալիրի Մայր դպրոցի նորացված համերգային դահլիճում՝ Ավետիս նորամուտի…

Դե, Մարի Գաբանյանի ծննդյան ավետիսը ինձանից առաջ mskh-ը իր քանի՜ խողովակով է ավետել…

Ավետիսների ավետիսի առիթով մեր այսօրվա հավաքում կհնչե՞ն նորերը. թող հնչեն։ Նորամուտ-մեկնարկ ծննդյան ավետիսներով, ասենք շնորհավոր իրար.  սա, կներեք, պարզունակ մոտեցում չէ… որ, ինչպես իմ բարեկամ Մհեր Արշակյանն է փաստում (համոզո՞ւմ)՝ «Այս պետության մեջ  ոչ մի խնդիր ձևակերպված չէ… Եթե մի բան անվանված չէ, նրա տեղը չես իմանա… Եվ այդքանից հետո ի՞նչ խնդիր է ունենալ մի երկիր, որի ամենաանվանված տարածքը գերեզմանոցն է, էլ ավելի անվանված՝ գերեզմանները, երբ վերջապես մարդը թողնում է անուն ազգանուն, նույնիսկ եթե նա հոգեկան հիվանդ է»։ Ասել է թե՝ մեռնեմ-պրծնե՞մ… Կամ՝ իմ խնամի լրագրող Լուսինե Հովհաննիսյանը. «Կաթողիկեն թաքնված շուք ուներ, գաղտնիք ուներ մեջը: Հիմա բան չունի: Խորհուրդը փռեցին փողոցի վրա տոնավաճառի պես»: Օրեր առաջ Կաթողիկեում, որ հիմա Սուրբ Աննա նորակառույց եկեղեցու կազմում է, այսպիսին մի չձևակերպված շփոթմունք ունեցա, հետո տեսա՝ Լուսինեն ձևակերպել է. անցա՞վ շփոթմունքս… Կամ իմ հին-միշտ հարազատ Մանվել Սարգսյանը, որ ասում է՝ «Ստվե՛րն է գերխնդիրը. սա fake պետություն է։  Խնդիրը ֆինանսատնտեսական հարաբերությունները չեն: Անգամ Անկախության հռչակագիրը fake է, Սահմանադրությունը fake է: Իրավական փաստաթղթեր չեն: Դրանց մեջ արդեն իսկ ստվեր կա»։ Կամ իբր անմեղ տեղեկություն՝ 2016-ի ամփոփ արդյունքների տեսքով, անաչառ-փաստական տվյալներ. «2016 թվականին Վրաստան այցելել է 1 մլն 38 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ (որոնք Վրաստանում անցկացրել են ավելի քան 24 ժամ), ինչը 12 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա տվյալների հետ։ Ընդհանուր առմամբ՝ 2016 թվականին Վրաստան ժամանել է 6.350.825 այցելու, ինչը 7.6 տոկոսով ավելին է՝ համեմատած 2015 թվականի տվյալների հետ…»։ Սրա կողքին Հայաստանի թվերը, գտեք, շատ ավելի համեստ են։ Սրանք էլ ձևակերպված են, հեշտացա՞վ…

Հրազդանից ձմռան կտորները՝ Տաթև Աբրահամյանի:

Իմ սեղանին հիմա Արթուր Շահնազարյանի «խորհուրդ խորինների» կողքին, Նարեկացու Երգ երգոցի մեկնության հետ ավելացավ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը»… Ամեն ինչ ճիշտ է, բայց ոչ որպես Պատեր-անհաղթահարելի…

Ես ընտրեցի իմ հերթական գրի համար այս վերնագիրը, քանզի Մարկեսի 15 հայտնի խորհուրդներից այս մեկը՝  երբեք շատ ուշ չի լինում, մի տեսակ հանրային-համազգային հնչեղություն է ստանում։

Զորավարը՝ Անդրանիկը Պատի դեմ առավ, Գարեգին Նժդեհը կյանքն ավարտեց դեմ հանդիման Պատի՞ն, Կոմիտասի հոգեբուժարանը այլանուն Պատ էր… Արթուր Շահնազարյանի կենսախինդ-դատապարտող-ամանորյան սեղանի զրույցն եմ շարունակում… Պատեր, պատե՞ր… Չէ, նույն Արթուրը հաջորդ պահին իր նոր՝ երրորդ գիրքն է՝ «Ձայնեղանակներ», հատոր 2-րդն է առաջ բերում, որպես ավետիս… Թադևոսյան-Բլեյաններն էլ մեր անսովոր-հաստատուն հմայիչ Աշխենի ավետիսով են այս Պատի հաղթահարման ուղի ցույց տալիս…

Տեխնոլոգ Զառա Ոսկանյանի անհատական աշխատանքների մեդիացուցադրություն:

Քիչ է լինում, որ ես մի քանի անգամ փոխեմ-շրջեմ իմ գրի, օրապատումի ընթացքը… Բայց Պատի առաջ կգրվի՞. չի գրվի, չեմ գրի… Պատի տակ չի ապրվի… «Դպիրի»՝ «պատրաստվում ենք գիտագործնական  հավաքին» այս թողարկման վերաբացումով՝ Նունե Մովսիսյանով, Լիանա Հակոբյանով, Զառա Ոսկանյանով, Քնարիկ Ներսիսյանով, Մարգարիտ Սարգսյանով, ճշտվեց-տեսանելի-որոշակի դարձավ իմ հունվարը… Մանկավարժության TV նախագիծ, Պատանեկան ամսագրեր. առկա խնդիրներ և առաջարկներ, Թվային բուրգից մինչև գունավոր գորգԹատրոն-լաբորատորիան օծումն ընդունել ու ապրեցնում էՏեխնոլոգիա կյանքի դպրոցում… Սրանցից ամեն մեկը, աղջիկներ ջան, կյանքի դպրոցում տաղ ծննդյան է ու պատերի փլուզում…

Ավետի՜ս… Էս մեր Մարինեի շարքի համար ուշքս գնում է… Ի՜նչ նախագիծ է իրագործվում…

#896

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Յոթ հրաշալիք՝ միավորող աշխատանք, որ դպրոցը համայնք ստեղծող բաց կենտրոն կդարձնեն…

Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արեք նրանց… Մի՛ վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես չեք ուզենա, որ մարդիկ վարվեն ձեզ հետ… Մի՛ թողեք՝ մարդկանց հետ

Եթերում, ինչպես երկնքում, կայծակից առաջ-հետո․․․

Կայծակները Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, տեսե՛ք, ինչ մարդկային ողբերգություններ են պատճառում․․․ Ճամփորդելով ուսուցումը` հայրենագիտություն-հայրենաճանաչություն կրթական ծրագիրը մեր հեղինակած, պիտի ճանաչի կայծակը, դրանից պաշտպանվելու անվտանգության հմտություններ փոխանցի․․․ Բարձունքների նվաճման՝ կրթահամալիրի օրացույցով որոշված

Ինչու է պոպկորնն աղմուկով պայթում․․․

Հոբելյանական հազարհարյուրերորդը՝ Աբուլից առաջ Պոպկորնը բառացի, թարգմանաբար, նշանակում է պայթող եգիպտացորեն։ Այսպիսի՝ գիտական-հանրամատչելի հրապարակումները ես կարդում եմ Դավիթ Բլեյանի հետ, որքան էլ անմեղ-անվտանգ վիճակ չէ Դավիթ Բլեյանի հարցախույզում հայտնվելը․․․ Շուշանը