Չինական առակ  «Իմաստության արկղիկ» գրքից։

Մի անգամ իշխան Ցին իշխան Լուին ասում է․
— Մենք հարևաններ ենք, եկեք օգնենք միմյանց։ եթե հարձակվեն ձեր երկրի վրա, ես իսկույն օգնության կգամ ձեզ, իսկ եթե հարձակվեն իմ երկրի վրա, դուք կգաք ինձ օգնության։

Տգետ իշխան Լուն պատասխանում է․
— Ուժեղերի մեջ պետք է դաշնակիցներ փնտրել, իսկ ձեր երկիրը մեծ չէ իմ երկրից։ Չինաստանի հարավում ապրում է հզոր իշխան Տինը, ես ուզում եմ, որ նա դառնա իմ դաշնակիցը։
— Քանի՞ օրվա ճանապարհ է մինչև նրա երկիրը,- հարցնում է Ցին։
— Արագավազ ձիով կարելի է հասնել քսան օրում։
Այդ ժամանակ Ցին ասում է․
— Եթե դուք խեղդվելու լինեք մեր գետում, կարո՞ղ են ձեզ փրկել Տին երկրի նույնիկս ամենալավ լողորդները։ Մինչև նրանց հայտնվելը դուք կխեղդվեք։ Եթե հանկարծ վառվի ձեր պալատը, ջուր բերելու համար ո՞ւր են վազելու մարդիկ՝ դեպի մոտակա արհեստական լճա՞կը, թե՞ դեպի ծովը, որ ծփում է հեռու լեռների հետևում։ Ծովի ջուրը շատ է, բայց մինչև կվազեն այնտեղից ջուր բերելու, ձեր պալատից միայն մոխիր կմնա․․․
— Խելոք բան եք ասում դուք,- նկատում է իշխան Լուն։

— Ուրեմն հիշեք՝ ով իր հարևանի հետ բարեկամություն անել չի ուզում, նա հեռավոր բարեկամի օգնության վրա հույս չդնի։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսուցիչը լավ աշխատելու խթան չունի

Իսկ ծնողներն ամեն ինչ անում են «անհոգների ակումբում» իրենց երեխաներին ներգրավելու համար  «Առավոտ» 9.09.2006 Ակնհայտ է, որ նորից դպրոցական կրթության փոփոխությունների մասին ամբողջ խոսակցությունն ի վերջո հանգում է նույն հարցերին՝ ով

Իջնում է ձյունը…

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Լիլիթ Բլեյանի

«Որպես նախարար ես մնում եմ ձերը, նախկինը, ձեր գործընկերը»…

1995 թվականի փետրվարի 15-ին լուսավորության նախարարությունում տեղի ունեցավ Ա. Բլեյանի մամլո ասուլիսը, որին ներկա էր նաև «Մենք» խմբագրությունը: Ասուլիսից հետո «Մենք»-ը հետաքրքիր հարցազրույց ունեցավ Ա. Բլեյանի հետ: Բայց այս անգամ