Դավիթ Բլեյանը չի քնել ցերեկը։ Իրիկունն 9-ի և 10-ի արանքում է, համառում է, չի քնում:
— Դավիթ, ի՞նչ ես որոշել, չես քնելո՞ւ… Բա առավոտյան միասին ո՞նց ենք գնալու մեծերի խումբ…
Դավիթը մոտենում է հեծանվին, ընտրում իր այսօրվա ընկեր 5 մեքենաներին, խնամքով տեղավորում հեծանվի պահոցում, նստում հեծանիվը.
— Պուճուրիկ են, հայրիկ, բոլորն էլ փոքր Նազոն է նվիրել…

— Հայրիկ, ինձ կօգնե՞ս՝ քնեմ:
Դավիթը հեծանիվը կանգնեցնում է մշտական տեղում, անկողնուն կպած, տեղավորում մեքենաները ներքնակի վրա, մահճակալի մոտ, ծածկում, որ չմրսեն, ես օգնում եմ ավելորդ պարագաները հանել:
Մտնում է անկողին… Խոսում է բարձր.
— Մայրիկը դասի է, հայրիկը՝ գործի, Շուշանը Վիեննայում է, Տաթևը՝ խմբում… Հայրիկ, լույսն անջատի, Դավիթը քնում է: Բարի գիշեր…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տուտուզները դեմ արած շփոթված, թե իրենցով հիացած բոլոր մեծերին…

Կարելի է պատկերացնել այն հետևանքները, որ մնացին մեր տանը Դավիթ Բլեյանի, իր Սոնա քրոջ ու Արմեն եղբոր իրիկնային հանդիպումից… Տեսնել էր պետք միասին լինելու այն խրախճանքը, երբ չորս, վեց և

Մոծակները որ մեծանում են, ի՞նչ են դառնում

Դավիթ Բլեյանն իր հերթական «վոյաժ»-ն արեց գիշերվա 4-ին. գոռալով-կռվելով-պահանջելով. Բլեյան է, էլի… Իր սենյակից հասավ ծնողական ննջարան. մինչ այդ իր սենյակի հատակին գցված մեծ ներքնակից բարձրացել էր իր մահճակալին… Մեր

Մահվանն ընդդիմանալու մեր բանաձևը

Ուղիղ և խորն են ազդում, խոցում են ինձ չօդափոխված ուսումնական տարածքները՝ թե՛ նախակրթարանների խմբասենյակները, թե՛ տարատարիք սովորողների տարատեսակ կաբինետները… Ինչպե՞ս են դա թույլ տալիս, չի՞ նկատում-հանդուրժո՞ւմ է ներս ու դուրս անող