Հանկարծ մեր շրջակա միջավայրի խնամքը, այդ թվում՝ վերգետնյա, ներթաղային, միջդպրոցական սեբաստացի անցուղիների անվտանգ-մաքուր լինելը հոգս չդարձնե՞նք ու փչացնենք մեր հեքիաթը: Սիրով, խաղալով, իրարից խլելով, հատկապես որ Նառա Նիկողոսյանի ամենագետ Iphone-ը պնդում է, որ ճերմակ այս հեքիաթը մեկ շաբաթ և ավելի կյանք ունի: Չեմ ասում հեծանիվը փոխարինեք սահնակներով, չմուշկներով, դահուկներով, բայց հայրենագիտական-արշավախմբային մեր կայանում առկա սահնակները գործածության մեջ դրեք, տանից բերեք, ինչպես Դավիթ Բլեյանն է արել այսօր. մեր կրթական պարտեզի լանջերը, բաց արտերը հենց էս ձյան համար ենք արել: Ձմեռային խաղեր, մրցումներ ամեն օր, տոնախմբություններ բացօթյա: Ավելի ուշադիր միմյանց նկատմամբ՝ փողոցում, անծանոթի, մեծահասակի, կնոջ հանդեպ: Ձնագնդին զենք չդարձնենք մեր ձեռքին, այն միջոց է ուրախություն, ուշադրություն, սեր փոխանցելու միայն… Սպասում եմ ֆոտոշարքերի, նաև հատուկ իմ օրագրի համար, ինչպես արդեն սկսել եք անել՝ մեր ագարակով, պոնիով ու ձիով, գեղարվեստի Ատիով, քոլեջի Դանով, նրանց ծնողներ Ռոքսի-Մայկիով…

Իսկական շրջան է նաև ուսումնամարզական-հայրենագիտական ճամփորդությունների մոտակա ձնառատ վայրեր՝ Ջրվեժով, Հացավանով, որ կշարունակեք ամբողջ հունվարին, ինչպես անցած տարի: Իմ ճանապարհին է գեղասահքի նոր դպրոցը: Ինչո՞ւ չայցելենք: Ի՞նչ վիճակում է մարզահամալիրի սառույցը: Ինչո՞ւ անցած տարվա սեփական սահադաշտ ունենալու անհաջող փորձը չթողենք հին տարվա մոռացված իրողություն: Այսպես գնում ենք դեպի հունվարի 12՝ հին ու նոր տարվա սահմանագլուխ, մեր ձմեռային հեքիաթ տոնախմբության ագարակում, մեր սեբաստացիական պուրակներում:

Պարգև ձյուն, որը կտրում է բոլոր հիվանդությունները, «անտիվիրուս ձյուն» (Սուսան Մարկոսյանն էլ գտավ այս անունը):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աշխատանքային ճամփորդություն Օշական

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամսիկները, ասել եմ, այսուհետ նաև 6 տարեկանների ուսումնական կարողությունների ձևավորման-զարգացման, մեկամսյա ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման ստուգատեսներ են։ Եվ դրանք գործունեության մյուս ձևերի հետ պարունակելու են ճամփորդությամբ

Լրացուցիչ կրթության ճամբարի նոր փուլի մեկնարկ օգոստոսի 1-ին

Օգոստոսի 1-ին մեկնարկում է լրացուցիչ կրթության ամառային ճամբարների 8-րդ փուլը։ Ես այսօր նայեցի ճամբարների` հրապարակված ծրագրերը, ճամբարի կազմակերպման կարգը։ Հաշվի առնելով լրացուցիչ կրթության ճամբարի կարևորությունը, հունիսի 13-ից կուտակված փորձը, հանրակրթության

Աշխատանքային-ճամբարային-փառատոնային

Հարգելի գործընկերներ, օրը լեցուն էր, այնքան ուրախ, ծիսական, հոսող, խոսուն, որ կեցցենք մենք՝ բոլոր հարսանքավորներս։ Շարունակությունը՝ իմ վաղվա գրում։ Խաղաղվեք, անձնային դարձրեք շաբաթ-կիրակին։ Հունիսի 10-ից սկսվում է եռուն աշխատանքային-ճամբարային-փառատոնային շաբաթ։ Մի