Սեբաստացիներ՝ որտեղ էլ լինեք, և կրթահամալիրի տնօրենի բլոգի ընթերցողներ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 25-ամյակի առթիվ  հայտարարում եմ «Մեր-իմ տոնին» ֆոտոպատումի ստուգատեսը։

Սրանով ուզում եմ իմ օրագրերի ֆոտոհերոսներ դարձնել յուրաքանչյուր սեբաստացու՝ իր գործով, ընտանիքով, առօրյայով։ Ուզում եմ, որ դուք դառնաք օրվա իմ գրերի ավելի ակտիվ ընթերցող, տարածող. դուք իմն եք, ու իմ բլոգը նաև ձերն է։

Լուսանկարները.

  • ստեղծված լինեն հատուկ տնօրենի բլոգի համար.
  • ներկայացնեն սեբաստացիներին՝ որտեղ էլ նրանք կան, նրանց գործունեությունը.
  • ստեղծեն-փոխանցեն տոն, անսովորի, հարազատության-համերաշխության զգացողություն։

Առաջարկել եմ, որ լուսանկարներն ընտրի, ներկայացնի Անի Սարգսյանը՝ «Սեբաստացի» TV-ն։

Ստեղծեք ձեր ֆոտոպատումը, ներկայացրեք մեկ-երկու նախադասությամբ՝ որպես մակագրություն, գրանցեք ստեղծման օրը, ժամը և ուղարկեք anisargsyan@mskh.am հասցեին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աշխատանքային-ճամբարային-փառատոնային

Հարգելի գործընկերներ, օրը լեցուն էր, այնքան ուրախ, ծիսական, հոսող, խոսուն, որ կեցցենք մենք՝ բոլոր հարսանքավորներս։ Շարունակությունը՝ իմ վաղվա գրում։ Խաղաղվեք, անձնային դարձրեք շաբաթ-կիրակին։ Հունիսի 10-ից սկսվում է եռուն աշխատանքային-ճամբարային-փառատոնային շաբաթ։ Մի

Տարեմուտ ու Նոր տարի՝ Ձմեռ պապի հետ

Նախաամանորի աշխատանքային օրացույցում կարևորում-առանձնացնում ենք, որ մանկավարժական տարեմուտի ճամբարում՝ դեկտեմբերի 28-30-ը, Ձմեռ պապը ներկայացնի-հրապարակի-հանձնի «Ձմեռ պապ» ամենամյա մրցանակներ։ Հաստատված ավանդույթով նա կշարունակի մրցանակներ հանձնելը նաև 2021-ի հունվարին՝ ամբողջական նախագծային-ստուգատեսային-ճամբարային ուսումնական

Նորից սեպտեմբեր, բարև…

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 30-ին։ Այդ օրը փորձարկվում-ճշտվում են կրթահամալիր բերող երթուղիները՝ իրենց պատասխանատուներով, ուղևորներով, կանգառներով-ժամանակացույցներով։ Ճշգրտումներ են