Ես կլինեմ հետևողական, և շնապահ (կինոլոգ) Վահեի հետ կհասնենք նրան, որ Ատին դառնա իսկական ներառական կրթության մասնակից, բաղկացուցիչ։ Այս հոդվածը ոգևորեց և հուզեց։ Կրկին շնորհակալություն հնարավորության համար։

Երկտողի հեղինակը Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար Քնարիկ Ներսիսյանն է։ Շնորհակալություն քեզ, Քնարիկ, որ այսպիսին ես․ հուզեց, խոցեց և՛ երկտողդ, և՛ այս պատմությունը, որ մինչև վերջ պետք է կարդալ․․․

Երեկ Ատին Գեղարվեստի բակում էր` տնավարի, ներառված, ուժեղ. քիչ այն կողմ Ատիի բարեկամ դարձած շինարար Արմանն ու Տիգրանը հերթական մեծ լանջ-անցումն էին պատրաստում կրթական պարտեզի հյուսիս-հարավ ճառագայթով, մեր Քոլեջի ուսանող պարտիզպան, Ատիի պահապան Հակոբը էտած ծառերի ճյուղերն էր ցախի վերածում-հիանում-խաղում իր խնամարկյալով, Գեղարվեստի դահլիճում Քնարիկը Ավագ դպրոցի իր աղջիկների՝ Արփիի, Թամի, Նինայի, Զառայի հետ Նարեկացու «Մատյանն» էր յուրացնում-մեկնաբանում դեկտեմբերի 20-ի ընթերցման համար։ Կարինե Մամիկոնյանը՝ իր գործընկերների և 6 տարեկան սաների ծնողների հետ մանկավարժական զրույցի էր բռնվել․․․

Ներքևում` Հարավի դպրոց-պարտեզում Կարինե Բաբուջյանն ու Շամիրամը նմանատիպ մի տպավորիչ-մանկավարժական հավաքի էին, մամա՜ ջան, վաղուց ծնողական լսարանի հետ ինձ այսքա՜ն մեկ, ամբողջական-ներառված չէի զգացել։ Գոհար Բալջյանը, Հասմիկ Պողոսյանը, մեծ խմբով ուսուցիչ-դաստիարակները սաների «Ձմեռային հեքիաթ պուրակում» նախագծի ընթացքն էին ներկայացնում․․․  Գունեղ-համով-ձայնեղ․․․

Հարավային դպրոցում:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Ագարակում այդ ժամանակ հերթական թռչնաբույնն էր հանձնվում․ ձմեռ է․ մեր սագերն ու բադերը հուսալի տանիք ունեն, ինչպես՝ շները, պոնին, ձիերը, իշուկը․․․ Էդմոնդը իր նոր ջերմոց-տանիքի նախագծերի մեջ էր. առցանց, տիար Գևորգը Արևմտյան դպրոց-պարտեզի բնագետիկ լաբորատորիայի նորամուտն էր ձեզանից թաքուն նախապատրաստում, Մարիետը Մեդիայում մենթոր ուսուցիչների հավաքով էր տարված, Սուսանը՝ Արմավիրի մարզի ուսուցիչների առցանց կրթությամբ․․․ Լիլին բիզնեսի իր գործընկերների հետ Սեբաստացի մոլն էր տոնական տեսքի բերում,  Կարինե Մացակյանը՝ մեծ խմբով Մայր դպրոցի գլխավոր տոնածառի հոգսերով էր․․․ իսկ Էդիկ Գավարյանը առաջնեկ թոռնիկն է ունեցել՝ Էդվարդիկը․․․ առանց սեղանի շուրջ շնորհավորանքի չի լինում նման կարգի ուրախությունը․․․

Ես, հասկանալի է, հեծանվի վրա այս ամենի մասնակիցը․․․ ագահ եմ․․․չես զրկի․․․ Սա այն մանկավարժությունն է, շաբաթվա կտրվածքով, մի քանի ժամվա, որին հեղինակները՝ մշակողները, իրագործողները, տարածողները, մենք ենք, ու այսպես՝ մոբիլ, ստեղծական, համերաշխ գնում ենք 2017-ի հունվար` մեր նախագծային ուսուցման ստուգատես-շրջանին, մեր բաց գիտագործնական հավաքին, որ անում ենք հատուկ ԿԳ նախարարի՝ Լևոն Մկրտչյանի առաջարկով․ մեր գործն է, անում ենք սիրով․․․

Շաբաթ օրվա շրջայցը` լուսանկարներով։

Եվ ի՜նչ շաբաթ էր․ այսպես ենք մենք ավարտում-սկսում, ջնջում հին ու նորի վտանգավոր անջրպետները… Լսե՜ք, մենք Հարավի մեր դպրոցում, ծնողների հետ, նրանց նախաձեռնությամբ, երեկ խոսեցինք նաև գյուղացիական տնտեսության ընդարձակման՝ հարավից արևմուտք ձիով, երկաթուղով ուսումնական սեբաստացիական ուղու հաստատման, բնությամբ, գյուղացիական տնտեսությամբ մեր մանկավարժության առավել մարդկայնացման, հարավարևմտյան բարձիթողի հողերում մեծ կրթական ավանի ծավալման այս հանգրվանի մասին․․․

Շամիրամ և Հարավի դպրոց-պարտեզի գործընկերներ՝ ուսուցիչներ, սովորողներ ու ծնողներ, շուտով Սինգապուրում ի հայտ կգա անսովոր հյուրանոց։ Հյուրատուն մենք էլ ունենք Հարավում, Արևմուտքում, Հյուսիսում․․․ իսկ այստեղ՝ Սինգապուրում նրա առջևի մասը ծածկվելու է ուղղահայաց այգով, իսկ հարկերի միջև ընկած տարածքներում բազմապիսի կանաչ․․․ծաղկունք․․․ Ինչպիսին կլինի Հարավի մեր դպրոցի կանաչի ծավալումը` պարտեզի, պուրակի, այգու, շատ բանով որոշվում է նաև մեր այսօրվա պայմանավորվածությունների գործնական ընթացքով։

Եվ այսպիսի օրվա ֆինալը պիտի այսպիսի տպավորիչ ավարտ ունենար․․․ Վահրամը, Ռուզան մորաքույրը, Մելինե քույրիկը, Արմինե մայրիկը Դավթին օգնեցին, որ այս տոնի-ծառի հիացումը ունենա․․․ Ու ձյունը որպես օրվա պարգև էր մաղում․․․ Շնորհակալ եմ ու փառքդ շա՜տ․․․

Վիսմարի Տեխնիկայի երկրագիտական թանգարանում։

Կիրակի և լավ է, որ Քնարիկի` ընթերցարան բերած նյութը թելադրում է նաև այսպիսի շարունակություն։  Մեծ Բրիտանիայում գտնվող Հերեֆորդի դպրոցական գրադարանից 120 տարի առաջ վերցված «Միկրոսկոպն ու նրա բացահայտումները» անվանումով գիրքը սովորողի թոռնուհին գտել է հին գրքերի մեջ ու վերադարձրել դպրոցի գրադարանին… Այս առակ ի՞նչ կցուցանի. չի կարելի հանրակրթական դպրոցի մասին խոսակցությունը անջատ դիտել համայնքի-հասարակության-պետության որպիսությունից։

#863

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչի՞ց են սկսվում հայրենիքն ու հեղափոխությունը…

Խորհրդային շրջանում տարածված երգ կար՝ ինչից է սկսվում հայրենիքը․․․ Կօգնի՞ իմ Google ընկերը 30 տարի այն կողմ վերադառնալ։ Լսե՛նք միասին: Ես Հայաստանում հայտնի ճամփորդ եմ և հիմա առիթը բաց չեմ թողնում.

Իմ գիրն էլ, որպես «թափառող ընթերցարան»…

Ես չեմ կարող մասնակցել, ոչ էլ առայժմ Դավիթ Բլեյանը, տիկին Աիդայի ու իր թոռնիկ Արեգի շրջիկ-խաղալիք ընթերցարանի կազմմանը, այնպիսի ընթերցարան, որ, Արեգի ասելով, «թափառող ընթերցարան» լինի, «ոնց որ շները, դրանց

Եվ վարդը բացվում է մայիսի՞ն

Մեր տան պատշգամբում այդպես է… Դավիթ Բլեյանն օրեր առաջ հաշվել է քսանութ կոկոն, հիմա ես զբոսնում եմ-վերահաշվում կոկոնները… Շատացել են… Այլ ծաղիկներ… Թող արթնանա հերոսը մեր ու հաշվի. ով իր