Օրագրի ընթերցողը հավանել է իմ 860-րդ գրում շարադրված քաղաքական ծրագիրը և խնդրում է շարունակել… Ես էլ եմ 860 հրապարակումից 860-րդը առանձնացրել եմ, լրագրող Վարդ Սիմոնյանն էլ… Իսկ իմ սեղանին, հարգելի հետաքրքրասեր ընթերցող, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի Համապատումն է, որի 1997թ. Ս. Էջմիածնի տպավորիչ հրատարակությունն ինձ նվիրել է սեբաստացի շրջանավարտ, մեր լավ բարեկամ Ավետիք Ղազարյանը։ Խոստացված-ծրագրված կարդում եմ անշտապ, 2017-ի դեկտեմբերին պատրաստի-հավաստի պատասխան կունենամ ինձ ուղղված «տարվա կարդացած ամենատպավորված գիրքը» հերթապահ հարցին… Հերթապահ հարցերը, հերթապահ պատասխաններ (խելոք-ուսյալ երևալ) են սիրում: Համապատումի կողքին Գերմանիայից հետո հայտնվեց մեր սիրելի հայագետ սեբաստացի Արտակ Մովսիսյանի  «Հայոց 5000-ամյա պետականությունը» գիտահանրամատչելի պատկերագիրքը… Գիտահանրամատչելի՞ պատկերագիրք 5000-ամյա մեր պետականության. ջա՜ն, Արտակ ջան, ես էլ Դավիթ Բլեյանի հետ շուռումուռ եմ տալիս… Հետևեք իմ օրագրությանը, այն հավաստի է…

Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի այցը կրթահամալիր: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Տանել չեմ կարողանում «օդանավակայան» և «մարտահրավեր» բառերը հայի օգտագործմամբ, նույն չափով, ինչ անխնամ մեքենայի վարորդին՝ ծխող, բջջայինը ականջին, անթրաշ, մտքերը՝ չգիտեմ որտեղ, բոլորը մեկում. ա՛յ քեզ մեր երկրում վխտացող-բազմացող մարտահրավեր… Ես՝ հեծանվով, Դավիթ Բլեյանն ու հազարավոր սեբաստացիները՝ սրանց մեջ, ամեն օր, քաղաքի բոլոր ծայրերից, ոտքով-քայլքով-հեծանվով, ավտոբուս-մեքենայով, կրթահամալիրի Բանգլադեշում, կրթահամալիրի դպրոցներով ու ուսումնական ճամփորդություններով անհամար… 25-ամյա անկախ պետական մեր կյանքով ոչ թե թիվ մեկ գործն արեցինք՝ հասարակարգից հասարակարգ, խորհրդայինից անկախ հանրապետական կարգի անցում իրականացրինք՝ իր հայտնի-անհայտ խնդիրներով, այլ մեր կյանքը մարտահրավերից մարտահրավեր ծնեց-առաջացրեց-բազմացրեց, ու դրանից շվարել է հասարակությունն ու անշարժացել… Ռումբի վրա նստած, ձեռքը՝ ճամպրուկին, ու աչքին ինձ սարսափ բերող բազալտե հենապատից կախված քարը, փողոցի խցանում-երթևեկը  հովվերգություն են երևում… Ռումբի վրա նստածը մի խնդիր պիտի ունենար՝ ականազերծումը: Այո, ես Ադրբեջանի հետ մեր ռազմականացված հակամարտությունը նկատի ունեմ. ռումբ չէ, ի՞նչ է… ԵԱՀԿ վերջին՝ համբուրգյան հայտարարությունը նորից կարդացեք, որքան էլ համարյա միաժամանակ էինք Համբուրգում, ես անակնկալի եկա հայտարարության բաց տեղեկատվական տեքստից։

Տեխնոլոգիայի պարապմունքին՝ նախատոնական տրամադրությամբ: Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Իմ օրագիրը այդպիսի շարադրանք է՝ օր է — գիր է, հաջողված ու ոչ այնքան, ինչպես գործերը կյանքում, կարևորը քո կյանքն է ու քո ապրելը, և ես շարունակելու եմ հրապարակել իմ քաղաքական ծրագիրը մինչև 1000-րդ գիրը, որ 1001-րդով սկսեմ իմ նոր քաղաքական ծրագրի շարադրանքը…

Գերմանիա՝ նրա Արևելյան հատվածը, նախկին Գերմանիայի Դեմոկրատական (խորհրդայնացված) Հանրապետություն այցը նաև հարգանքի տուրք էր գերման ժողովրդին… Ո՜նց կարողացան, ո՜նց որսացին պահը, ո՜նց փլուզեցին ժողովրդի երկու հատվածներին մոտավորապես 45 տարի բաժանող պատը-անհաղորդությունը ու այդ պահից դարձան մեկ՝ իրենց անդադրում ծրագրված համագերմանական ստեղծարար աշխատանքով, որի արդյունքը, համեցեք, մեկ ամբողջական Գերմանիան է՝ դաշնային իր տասնվեց մարզերով՝ հողերով… Կռասավե՜ց. հիացա…

Իմ գործընկերն ինձ խնդրում է Գերմանիայից երեք բան առանձնացնել։ Ահա.

  1. արդյունաբերական Ռոստոկը՝ փռված Բալթիկի ծովախորշի եզերքով… 25 տարում ստեղծված միասնական Եվրոպայի նոր գործարանները, որոնք չլինեին՝ այդ կողմերը դատարկ կլինեին, ինչպես մեր գրավյալ-ազատագրած տարածքները 25 տարի… Իսկ հիմա ապրում են, շեն են, Գերմանիա են, Եվրոպայի կենտրոն…
  2. Վիսմար քաղաքը… Ո՜նց եմ հավանում այսպիսի փոքրիկ-խորոտիկ բնակավայրերը, ինչպես 1995-ին Վեստֆալիա երկրամասի կարծեմ Ցյուլպիշ քաղաքը, Բոննի հարևանությամբ, տոնական հանդերձանքի մեջ, ահա, ոնց որ խորոտիկ հարս… Ճիշտ ու ճիշտ մեր թարգմանչուհի ուկրաինուհի Եկատերինայի նման…
  3. Եվ իհարկե, Ռոստոկի դեղատունը… Այնքա՜ն մարդկային հաշվարկը գերմանացու, որ կանգնածդ տեղում ճնշումդ, ջերմությունդ չափեն, խորհրդատվություն անցկացնեն մասնագիտական հմտությամբ-հոգատարությամբ-արագությամբ, օգնեն դեղամիջոցի ընտրության հարցում, հետո էլ դեռ հետևեն… Ամբուլատորիա՜…

Փորձարարական լուսանկարչություն. արևելյան դպրոցի սովորողներ: Լուսանկարները տրամադրեց Խաչիկօղլյան Նունեն:

Դավիթն իր չափ, իր հասակի տոնածառ է ուզում.
— Բարձր չլինի, իմ չափ լինի…
Էս մեր օրինակելի, կարգապահ, թիվ մեկ սեբաստացու ձգտումով ապրող-գործող Մարինե-Մելինեի սանը, որ ամեն օր «կեցցե»-ներ է շալակած բերում, բերանացի գովեստներ, մի տանը տեսեք մոր գլխին ինչ է դնում… Խուլիգա՜ն… Հմայիչ, իհարկե, բայց սանձերը բաց թողած անվարգ ձի… Հրեղեն, իհարկե… Վերջում էլ՝ մորը գրկում-սիրում-պաչպչում.
— Իմ սիրուն մամա ջան, աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում…

Գերմանիայի Մյունխեն քաղաքի այլընտրանքային տոնի ծառերը։ Լուսանկարները՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցի Շանթ Դուրգարյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#862

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փինաչիությունն արմատախիլ անելու մասին է 274-րդ գիրը

Արմինեն շաբաթվա ընթացքում իմ խաթեր ոտքի վրա էր մնում, դրանից իր հիվանդությունը, ավաղ, խորացավ… Առանց հարազատական դեսանտի գլուխ չես հանի. ի՜նչ լավ է, որ մարդ այսպիսի հարազատներ ունի… Իմ օրագրի

Ուսուցիչը հոգոց հանեց ու ասաց՝ վերցրեք բահերը և առա՜ջ…

Իմ օրագիրն էլ, Անտուանի «Գրապտույտ»-ի նման, այս տարի էլ, անցած տարի էլ, գալիքում էլ ձեռքբերում է… Գրելու ընթացքում «աստիճանաբար դուրս եմ հանում իմ միջի զայրույթը»… Պատկերացնո՞ւմ եք՝ օրվա ընթացքում այնքա՜ն

Իրական ընտրության օրվա խաչմերուկում…

Որպես հայելի՞՝ ստրկության ու ազատության միջև… Կրթահամալիր եմ ասել. նույն օրում է՛լ Սևանի «Ժայռ», է՛լ Արագած, է՛լ Իզմիր տիեզերագիտական… Օշո էլ ես ինչպե՞ս պիտի կարդամ. որպես ամառային, թե շուրջտարյա ընթերցանություն,