Հոլանդիան միակ երկիրն է աշխարհում, ուր չկան անօթևան կենդանիներ: Իշխանությունները սեփական իրավունքներն են շնորհել կենդանիներին և լրջորեն պատժում են մարդկանց, որոնք կոշտ են վարվում կենդանիների հետ կամ լքում են նրանց… Ես գիտեմ այսպիսի 7 ապացույց, որոնք վկայում են, որ Հոլանդիան ապագայի երկիր է:
Ամանորն իր մուտքով-պատրաստությամբ այն շրջանն է, ու իմ բլոգը-օրագիրը այն հարթակը, որտեղ ես ներկայացնելու եմ … 77 ապացույց, որ մեր Հարավարևմտյան թագավորությունը` կրթահամալիրի Բանգլադեշը, մե՛ծ ապագայով ներկա է… ինչպես, ակնհայտ է, այս Վահան տղան…
Օրեցօր մեծացող, ուժ առնող սեբաստացի Վահանը: Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Կրթահամալիրի Գեղարվեստում` Բանգլադեշի, մայրաքաղաքի, Հայաստանի ամենաբաց յոթ հանրային ուսումնական հարթակներից մեկում սովորողները` Նազենի կրտսեր Հովհաննիսյանի, Սեդա Սահակյանի առաջնորդությամբ, Քնարիկ Ներսիսյանի, Ռիմա Երեմյանի, Տաթև Աթոյանի, Կարինե Խառատյանի, … մանկավարժական աջակցությամբ սկսել են այսպիսի մի շարժում… Կրթահամալիրի աշխատողների ցանկում հայտնվեց ոչ միայն կենդանապահ, շներ վարժեցնող-հրահանգիչ, երեկ մեզ այցելեց անասնաբույժը, ով խոստացավ իր մասնագիտական երկարատև աջակցությունը… Իսկ «Գեղարվեստի նոր ուսումնական կենտրոն. վիճակը, լուծումներ նախագծային» հավաքի մասնակից տեխնոլոգ սովորողները և ուսուցիչները շրջեցին Գեղարվեստով մեկ` հիացմունքով հաստատելով, որ Գեղարվեստի՝ նախկին տիպային մանկապարտեզի շենքը այլևս երկու հարկանի չէ, այլ չորս… Նախկին գետնահարկի նկուղն ամբողջությամբ դարձել է 1-ին հարկ, տանիքը՝ 4-րդ հարկ… իսկ արտաքին՝ բակային տարածքը՝ անսահման վերևում է. չկան պարիսպներ, անջրպետներ գեղարվեստի բակի ու շրջակա միջավայրի միջև… Եվ Արեն Շահնազարյանին, Կարինե Մացակյանին, Անիին ու Աննային, Զառային ու Հասմիկին, Տաթևին ու Թամարին… բոլոր տեխնոլոգ-դիզայներ-նկարիչներին, նախագծային ուսուցմամբ նյութական ու ներքին աշխարհը փոխող սեբաստացիներին ասում եմ՝ անցնող 2016-ը հալալ, ու ազդարարում նոր 2017-ի ուսումնական նախագծերի քննարկման–ճշտման-ներկայացման-հանրայնացման շրջանի մասին… 2017-ի հունվարը՝ ամենասեբաստացին բոլոր հունվարներից, ամենանախագծայինը, կազմակերպմամբ` հունիսի հետ հավասար ուսումնահետազոտական-ստուգատեսային, ճամբարայինը, պահանջում է անհապաղ սկսել նոր տարվա մեկնարկի պատրաստությունը: Ահա ինչու հունվար տեղափոխվեց մեր գիտագործնական բաց հավաքը, որպես յուրահատուկ մի հանրային հարթակ` հեղինակային մանկավարժության վիճակի արձանագրման ու 2017-ի 2018-2020-ի նախագծերի-լուծումների-իրագործումների ներկայացման-տարածման…
«Տիկնիկատես» մեդիահամերգ-ցուցադրություն: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:
Ահա ինչու` ֆեյսբուքում իմ, կրթահամալիրի էջերը, մեր դերակատարումը կկրի էական փոփոխություններ… որպես մեր հեղինակային կրթական ծրագրի զարգացման պատվիրատու, մեր զարգացման նախագծերի հանրային հարթակ…
Narine Ghalechyan
— Պարոն Բլեյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաճյուղը բացեք կենտրոնում, խնդրում ենք…
Աշոտ Բլեյան
— Հարգելի Նարինե, դուք մեր կրթական ծրագրի պատվիրատուն եք, շնորհակալ ենք պատվերի համար: Մենք վճռական ենք 2017-ին դպրոց-պարտեզներ բացելու (նախակրթարան + 1-5 -րդ դասարան) Երևանի ֆիզիկական կենտրոնում, մեկ-երկու բնակելի արվարձանում: Իմ բլոգի միջոցով ես կտեղեկացնեմ:
Ահա ինչու` Սյուզի, Սվետայի, Քնարիկի, Մացակյան Կարինեի հետ երեկվա քննարկում-որոշումը` հունվար տեղափոխել նաև «Գեղարվեստը կրթահամալիրում. համերգ-ներկայացում» նախագիծը, դեկտեմբերն ազատելով այս մեծ-ամբողջական նախագծի պատրաստության համար… միակ խելամիտն է…
Արևմտյան դպրոցի հեծանվորդ առաջին դասարանցիները: Լուսանկարները՝ Սրբուհի Ներսիսյանի:
Ահա ինչու` ես գնացի իմ 2016-ի օրացույցով չնախատեսված որոշման՝ մեկ շաբաթով՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը իմ աշխատավայրը Գերմանիայի դաշնության արդյունաբերության և առևտրի` Մեկլենբուրգի ուսումնական կենտրոնն է, Հայաստանի գործատուների միության խմբի կազմում գործուն մասնակցելով «Միջին մասնագիտական կրթության և ուսուցման համագործակցություն. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան» սեմինար-պարապմուքններին… Շնորհակալ եմ իմ գործընկերներին, իհարկե առանձնացնելով Արմինե Թոփչյանին, Յուրա Գանջալյանին, Լիլիթ Ազիզխանյանին, Լիլի Եղիազարյանին, կարճ ժամկետում իմ աշխատանքը նոր միջավայրում նախապատրաստելու համար… Իմ բլոգում, որպես օրագրի հավելված, գործում է արդեն էջ այս շրջանի իմ աշխատանքին վերաբերող ձեռքի տակ եղած նյութերի… Դրանք ամեն օր կամբողջանան, էջը դարձնելով գրավիչ-օգտակար տեխնոլոգիական կրթությամբ, արտադրությամբ ուսուցմամբ, ուսուցման արտադրութմամբ հետաքրքրված սեբաստացի-ոչ սեբաստացիների համար: Բերեք ձեր գործարար բիզնես-նախագծերը, առևտրայնացրեք ձեր ուսումնական-հետազոտական նախագծերը 2017-ի, 2018-2020-ի… Սեմինար-պարապմունքը միջազգային, գերմանացի գործատուների աջակցությամբ իրականացվող արտադրական ուսուցման ծրագրերը հանրային հուսալի հարթակ դարձրեք… Առանց պատշաճ մասնագիտական ու նյութական աջակցության մենք ինչու և ինչպե՞ս հաջողենք…
Արևմտյան դպրոցի նոյեմբերիկ լողորդները: Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:
Տանել չեմ կարողանում ինքնաթիռը, քիչ է, օդակայանից օդակայան տեղափոխումները…
— Պապ, դու ինքնաթիռը մի´ տար (տանելը ուղիղ է իմաստով է ընկալում), դու ի´նձ տար… Առանց ինքնաթիռի, քանի՞ օրով ես գնում, պապ… հինգ օր ի՞նչ անեմ…
Ֆոտոխմբագիր` Սոնա Փափազյան
# 853