Արփինե անունով երիտասարդ ծնողը Դպրոց-պարտեզից ինձ հուզեց իր ուշադրությամբ-հետևողականությամբ-նրբանկատությամբ… Տպավորվել էի նրա ակտիվությամբ-բարեկրթությամբ՝ կլոր սեղանից։ Իսկ հիմա Մայր դպրոցում դեպի երաժշտական ուսումնական կենտրոն քայլելիս լսում եմ նրա շփոթեցնող հարցը.
— Ի՞նչ եղավ… Եղա՞վ:
Այս օրերին իմ «եղավ»-ը՝ իմ գործերի գործը, թաղամասից թաղամաս՝ Բ-1-ից Բ-4, դպրոցից դպրոց՝ Մայր դպրոցից Արևմտյան դպրոց-պարտեզ-Ագարակ ու հակառակը, անվտանգ-ներառական-հետաքրքիր անցումն է… Արեն Շահնազարյանի հետ, կեցցե՛, գտանք-ճշտեցինք բոլոր լուծումները, որոնք արդեն գծագիր են դարձել՝ վերգետնյայով, Բաբաջանյանով, ծննդատնով, փողոցի անցումով, Բ-4-ի ավտոտնակներով, Ագարակի բարձունքով՝ իր բոլոր բաղկացուցիչներով… Մնում է մնացածը, ամեն ինչ պիտի արվի մեր ուժերով… Իբր ագարակի կիսատ-պռատը, կրթական պարտեզի հանգույց սարալանջի անելիքը, որին այդպես էլ ձեռքներս չի հասնում, ու դրանից ես չարանում եմ, քիչ էր, հիմա էլ՝ սա… կարևորը, առաջնահերթը, երբ ցուցանիշ դառնում է երեխայի, մարդու անվտանգությունը… Բայց դուք մեր խոսակցության հուզիչը լսեք.
— Հիմա ի՞նչ, ձեր թեկնածությունը դնելո՞ւ եք…
Ես ձեզ խոստացել եմ, բոլոր կարգի սեբաստացիներ, կարդո՜ւմ եք-չեք կարդում, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք, թե ոչ… Չարենցի տողերը թռան…

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:

Նոյեմբերն Արևելյան դպրոցի պարտեզում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ես ձեզ խոստացա նմանը չունեցած նոյեմբեր՝ խայտառա՜կ-թավալգլոր, շնչահեղձ գործերով, խորը-իրական ապրումներով… Դեկտեմբերին այս՝ 31-ին, լրանում է իմ պաշտոնավարման պայմանագրային հինգ տարին, ու ես հերթապահ մոտեցում չունեմ՝ դրանով սկսվող զարգացումներին… Իմ մասնակցությունը կրթահամալիրի տնօրենի թափուր տեղի համար օրենքով հայտարարվելիք մրցույթին, ուշադիր, իմ մրցակցությունն ինքս ինձ հետ, իմ առաջիկա տարիների որոշումը-ճշտումը, դրա մասին հայտարարությունը նոյեմբերի արդյունքներով է լինելու՝ հրապարակային-ակնհայտ դառնալու… Այստեղից՝ այն բացառիկ կարևորությունը, որ ստանում է կրթահամալիրի տոնը՝ նոյեմբերի 14-ից սկսվող «Սեբաստացու օրեր»-ը, այս օրերին դրան նախորդող պատրաստությունը՝ Ագարակ-ձիանոցի ամբողջացումով, անվտանգ անցում-հեծանվուղիներով, ինտերնետ նոր ցանցով… Շարունակեք այսպես, մինչև Սարալանջի հանգույցի լուծման մեկնարկ… Չմոռանա՛ք պարտիզապուրակայինի վճռական-որոշիչ շրջանը… Ինձ մենակ չթողնե՜ք… Եվ լո՛ւրջ մոտեցեք Սեբաստացու օրերի, նրա «Շրջայց կրթահամալիրի Բանգլադեշով» ծրագրերին՝ հրապարակած, իմ այս նոյեմբերին՝ ձեր մասնակցությանը…

Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների անրջային քուն:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:

«Ով չի անցել սեփական կրքերի քավարանով, նա մինչև վերջ չի հաղթահարել այն»… Ա՜խ, այս Յունգը Կարլ, որ բռնեց ինձ Պրահայում (այստեղ ամենուր՝ նշանավոր փողոցի-հրապարակի-պուրակի-կամրջի-համերգային դահլիճի անվանման մեջ Կարլը կա), ու տեսե՛ք, բաց չի թողնում իմ գրերում…

Նախ՝ Ռոդարի խաղացի, այլափոխեցի՝ քավարանը դարձավ քարավան. կարդացե՛ք փիլիսոփայի նույն միտքը «քարավան»-ով, հետո՝ Դավիթ Բլեյանի նման՝ հարցե՜ր ու հարցեր… Օգտակար զբաղմունք դարձավ… այնքա՜ն ծիծաղեցի, ամոթխածությունը, որ իբր քիչ էր, ավելացել է իմ ուխտագնացությամբ ու հետ sixty one-յան տարիքով, թույլ չի տա ամեն ինչի մասին գրել… Բայց գլխավորն իմ նոյեմբերյան ընթերցողն է, ում օգնության կարիքը ես ունեմ, ինչպես հիմա՝ Դավիթ Բլեյանինը, ականջդ կանչի, Դավիթ Մոմցելիձեի հայրիկ (չորրորդն ունեցավ՝ զարմանալի վրացի մեր գործընկերը), շո՜ւտ արա… շուտ արեք. քիչ է լինում, որ ես այսպես ասեմ.
— Արփինե ջան, ա՛յ, սա այն դեպքն է, որ ե՛ս ձեր օգնության կարիքն ունեմ…
Օգնե՜ք ինձ, խնդրում եմ. այս նոյեմբերն իր խելահեղ ընթացքի մեջ է, ի՞նչ մնաց…

Թթուդրիկ Արևելյան դպրոցի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Աննա Հայրոյանի:

Ֆոտոխմբագիր՝  Հասմիկ Թոփչյան
# 831 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առօրյա կիրակի բոլորիս, կրթահամալիր․․․

Այս համաճարակը գտավ-խոցեց Արմինեին, Դավիթ Բլեյանին, ինձ․․․ հենց օդանավակայանի ճանապարհին։ Ժամը 4-ն է գիշերվա, սովորական մի ժամ, առօրյա` ոչ առօրեկան տրամադրությամբ․․․ Երկու ժամ հետո ես կլինեմ Երևան-Մոսկվա ինքնաթիռում, ևս երկու ժամ

Աշխարհի ամենամահացու թույնը…

Աշխարհի ամենամահացու թույնն ինֆորմացիոն թույնն է: Ես չգիտեի, որ Մասարու Էմոտոյի գրքերն աշխարհում ամենամասայականություն վայելողներից են: Ինչպե՞ս է «Դպիր»-ն այս փաստի հետ ապրելու, ի՞նչ կթարգմանի. «Մտքերը սերմեր են, որոնցից աճում

Դեպի սեպտեմբերի 4՝ Արայի հետքերով…

Այսպիսի սեպտեմբերի 4, որ և Շուշան Բլեյանի ստեղծագործական, իր խոստացած «Դեպի բեմ» ամենամյա երևանյան համերգի, Լիլիթ Թադևոսյանի ստանձնած՝ Բլեենց ստեղծած-կառուցած Լանջաղբյուր գյուղի մասին ֆիլմի և բոլոր կարգի Բլեենց «Նոր Լանջաղբյուր» նախագծի