Ի՞նչ եմ անում գիշերը ժամը 3-ին… Քունս, ինչպես տրամադրությունս, այնպես է խառնվել-փչացել, որ միայն Շուշոն՝ Շուշան Բլեյանը գլուխ կհանի… Առայժմ խաղող եմ ուտում գրել-կարդալ-ներսուդուրս անելու ընդմիջումներին… Ուտելու խաղող շատ եմ սիրում, հատկապես հոկտեմբերի վերջի, նոյեմբերի, երբ ցուրտը խփում է… Նոյեմբերը միշտ իմ ներանձնայինի-իմ Տերյանի շրջանն է, անհամբեր դիմավորում եմ: Որքան էլ, որ

Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին…
Միքայել Նալբանդյան «Մանկության օրեր»

Իրաքի երկրորդ մեծության քաղաքի, երկու միլիոնից ավելի բնակչությամբ Մոսուլի «ազատագրման» գործողությունն Իրաքի կառավարական զորքերը սկսել են… Արևմուտքի-Միացյալ Նահանգների ռազմական աջակցությամբ-ուղղորդմամբ, Թուրքիայի ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, Պուտին Վլադիմիրի (անվանը համապատասխա՞ն влади мир) հեռախոսային շնորհավորանքով Իրաքի վարչապետին… Պատկերացրի՞ք երկու միլիոնանոց արաբական մի քաղաք` ապրող, ընտանիքով-երեխեքով, գրոհում-ռմբակոծում են արդիական զինուժով, որ իսլամական ահաբեկիչ ԴԱԻՇ խմբավորում կոչվող զինյալներից ազատագրե՞ն… Մեռած մարդու ազատությունը ո՞րն է։ Հրեն, Հալեպի օրինակը ձեր աչքի առաջ… Հալեպ… (Սիրիայի երկրորդ խոշոր քաղաքը)… 2 միլիոն բնակչով… Իսպանիայի արտգործնախարարը դեռ զգուշացնում է ավելի վատթարից… «Սիրիայի կառավարական ուժերի հարձակման հետևանքով Հալեպի անկումը կարող է հանգեցնել երկրի մասնատման: Ներկայումս առանցքային պահ է, և եթե Հալեպը ընկնի, ապա դեպքեր տեղի կունենան, որոնք փոխում են պատմությունը: Դա կարող է բացել Սիրիայի «բալկանիզացիայի» գործընթացը և հակամարտությունը տանել անհայտ հունով: Հալեպի անկումը կարող է հանգեցնել երկրի մի քանի մասերի բաժանման, երկրի «բալկանիզացման», ինչպես նաև Թուրքիայում փախստականների հոսքի ավելացումով»… Հալեպը փլատակների է վերածվել, Հալեպի բնակչության կեսից ավելին փախստական է դարձել, Հալեպը տասնյակ հազարավոր զոհեր է տվել. սա քաղաքի ընկնելը չէ… Սրանց՝ Արևմուտքի-Հյուսիսի դերը պիտի լիներ  գոնե խաղաղ բնակչության ոչնչացումը պատերազմով-ռմբակոծումով բացառելը… Իսկ սրանց վրա արդեն երեխա-կնոջ արյունը չի ազդում… Դե, նոր Ռուսաստանը 1994-1999-ին խաղաղ սեփական Գրոզնիի, 2008թ-ի Հարավային Օսեթիայի  Ցխինվալ  քաղաքի ռմբակոծման փորձն ունի, իսկ դեմոկրատիայի-ազատության նորագույն շրջանի ջահակիր (հայտնի արձանը ի՞նչ է խորհրդանշում հիմա) Նահանգները վերջին անգամ փչացան Միջագետքում, երբ 2003-ին տանկերի տակ թողեցին Իրաքի Բաղդադի ստեղծած քաղաքակրթությունը՝ իր նյութական ու մարդկային արժեքներով… Սրանք՝ Արևմուտքի-Հյուսիսի հզորները, որ կոչված էին մարդկայինի երաշխավորը լինելու, Հալեպի ու Մոսուլի փլատակների ֆոնին պիտի որոշե՞ն հանցագործին…

«Չըխկ-չըխկ, հա՜ չըխկչըխկա» 2-5 տարեկանների երաժշտության ուսուցում:

Շարունակենք կարդալ (սկսե՞նք կարդալ) Հայաստանի նոր կառավարության ծրագիրը, համաձայն որի, տեսանելի ժամանակահատվածում Հայաստանը պետք է պահպանի մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացվող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ: «Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ զինված ուժերի թվակազմի, պահպանման և զարգացման պաշարների անհամաչափությունը երկրի ազգաբնակչության նկատմամբ թելադրում է հատուկ լուծումների ներդրում, ինչի արդյունքում Զինված ուժերը բյուջեի և տնտեսության համար բեռ լինելուց պետք է փոխակերպվեն` դառնալով առաջընթացի խթանիչ: Հայոց բանակը «հասարակության հայելին» լինելու փոխարեն պետք է դառնա «հասարակության դպրոցն ու դարբնոցը»՝ նպաստելով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը»:

«Գրական ակումբ»-ի հանդիպում-քննարկումը Հյուսիսային դպրոցում:

Դավիթ Բլեյանի հետ Գեղարվեստի դպրոցի նոր կայքում (ասենք՝ շնորհավոր) իմ, սիրելի-նշանավոր սենսեյ Հայկուհու և Գևորգ մաթեմատիկոսի բանավոր անգլերենի պարապմունքը դիտեցինք (մասնակցեցի՞նք)… Խիզախ մուտք է սկսնակ ուսուցչի համար՝ բարի գալուստ մեդիաշխարհ՝ սենսեյի հետ… Դավիթ Բլեյանի հետ լա՜վ զվարճացանք. մաթեմատիկան անգլերեն Դավիթը սիրում է, կարողանում է…. Դե, իսկ երրորդ անգամ հայր դարձող, այն էլ՝ այսպիսի Ռաֆայելի, Անդրանիկ Մանուչարյանը գիտի, որ սա վոլեյբոլի այն խաղը չէ, որ երրորդով ավարտվի… Չորրորդ վճռականում կերևա հաղթողը, եղբայր իմ… Հավեսով, այդպես, հարվածի՛ր, ստացվում է:

2-5 տարեկանների լոշիկուտոցի. իրենց թխած-իրենց կերած:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 819

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ բացակայում են թե՛ կրեատիվը, թե՛ ստեղծագործականը

Եթե ճիշտ է, որ ԽՍՀՄ-ը մենք քանդեցինք՝ հանուն Ղարաբաղի, որ ազատագրենք ադրբեջանցիներից այն, ճիշտ է նաև, որ մենք Եվրասիական տնտեսական միություն կոչվող կազմավորման ձևով վերականգնում ենք այն, որ պաշտպանենք Արցախը

Ի սկզբանե էր բանն. և բանն էր ճիգ ու ջանք…

Աշխարհքի ստեղծագործությունը. մարդն ստեղծվում է Աստծո պատկերով… Երեկ իրիկունն 9-ից մինչև առավոտ 7-ը ես մահիճում եմ եղել. այսպես տարին մեկ-երկու անգամ է լինում, օրագրով իմ կարելի է ճշտել, թե որ

Իմաստն է, որ պիտի գտնվի… Տեղին մտքեր

Օրը՝ լույսը բացվելու հետ, հիմա սկսում եմ մեր տան պատշգամբում. իսկական պարտեզ է դարձել-դառնում, ամեն մուտքի հետ՝ նոր ծաղիկ, նոր բողբոջ, նոր թաղար… Մայիս է մեր պատշգամբում, որտեղ այսօր-վաղը կբացվեն