ԿԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրվել է հայտարարություն «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» թեմայով շարադրության միջազգային մրցույթի մասին: Մրցույթին կարող են մասնակցել նաև Հայաստանում ռուսերեն ուսուցմամբ դասարաններում և դպրոցներում սովորողները:

«Առաջին լրատվական»— ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նրա կարծիքով արդարացված է նման թեմայով մրցույթի անցկացումը Հայաստանում:

«ՀՀ անկախ պետականության 25-ամյակին պարտադրում են ճշտել՝ «ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք»: Խորհրդային պետության շրջանում երկու հասկացություն կար՝ մեծ հայրենիք՝ Խորհրդային Միություն, և փոքր հայրենիք՝ Հայաստան: 1991-ից հետո մենք անկախ հայրենիք ձեռք բերեցինք:

Փորձ է արվում նորից Հայաստանում երկու տեսակի քաղաքացիություն ստեղծել: Ռուսերենով ուսուցմամբ դպրոցների գոյությունը Հայաստանում հակասահմանադրական է, անօրինական է, ցավոք, մենք չենք անդրադառնում այս արմատին: Նշվում է, որ այս մրցույթը չի վերաբերում հայաստանցիներին, այլ 40 դասարանում և ռուսերենով ուսուցմամբ դպրոցում սովորող, ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտներին: Սա վտանգավոր հարցադրում է, որովհետև այդ սովորողներն էլ են պետական դպրոցներում սովորում, և նրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Մենք հիմա քաղում ենք ԵՏՄ տնտեսական կոչված, բայց իրականում քաղաքական կառույցին անդամագրվելու արդյունքները: Երկու տարում այնպիսի ներխուժում է կատարվում… Եթե «հյուսիսից» գային, ինչպես և այլ երկիներից, օլիմպիադաներ կազմակերպեին, նորմալ կլիներ, բայց արդեն վտանգավոր է այս ներխուժումը, որ արդեն գալիս է որպես մեծ հայրենիք: Եվ դրա մեջ կա թելադրանք, իսկ պետական մարմիններն արագ տարածում են… Սա շատ վտանգավոր բան է մեր անկախության համար:

Այստեղ արհամարհանք կա. իրենք կարող են այդպես անփույթ լինել, բայց ո՞վ է նրանց կանգնեցրել։ Պետական մարմինը պետք է կանգնեցնի նրանց և պատշաճ պատասխան պետք է տրվի: Արժանապատվության հարց է: Ես ունեմ իմ հայրենիքը՝ Հայաստանը, իմ լեզուն՝ հայերենը, անկախ պետության քաղաքացի եմ. այս արժանապատվությանը պիտի թույլ չտա որևէ ոտնձգություն»,-նշեց Ա. Բլեյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ 1in.am
[youtube https://www.youtube.com/watch?v=v47SaLGwni8]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այս պարապուրդը, դանդաղկոտությունը բոլորիս քթներից է դուրս գալու

Աղբյուրը՝ 1in.am «Ես երբեք չեմ կարող ապաքաղաքական լինել, եթե զգամ, որ չեմ մասնակցում կամ չեմ ազդում քաղաքական համակարգի ձևավորման վրա, ապա շատ արագ կթողնեմ կրթության ոլորտը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս

Երկու հաղորդում՝ որպես ամբողջական խոսք

Ոչ Կարպիս Փաշոյանին մերժել եղավ, ոչ Ռուբեն Բանուչյանին ու երկու զրույց երկար ընդմիջումից հետո մեկօրյա տարբերությամբ ձեր եթերում են: Դիտել դիտել է, երկու հաղորդումն էլ դիտեք` որպես իմ ամբողջական խոսք,

Զոռբաների՞նն է աշխարհը․..

Մի խելագար պատերազմ է հրահրել՝ իր իշխանությունը երկարաձգելու համար Զրույց «Ֆակտոր» TV-ի եթերում։